Միխայիլ Աստվածատուրով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Աստվածատուրով
Ծնվել էհունվարի 13, 1878(1878-01-13) կամ հունվարի 13, 1877(1877-01-13)
ԾննդավայրԴերբենդ, Դաղստանի մարզ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էմարտի 28, 1936(1936-03-28)[1] կամ մարտի 29, 1936(1936-03-29)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԹիֆլիսի գիմնազիա, Սանկտ Պետերբուրգի համալսարան (1900)[1], Կայսերական բժշկա-վիրաբուժական ակադեմիա (1904)[1] և Ս. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա
Մասնագիտություննյարդաբան, նյարդավիրաբույժ և հոգեբույժ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր[1] (1908)
ԱշխատավայրԿայսերական բժշկա-վիրաբուժական ակադեմիա[1]
ԱմուսինQ120006526?
ԶավակներQ120002200?
Պարգևներ
ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Միխայիլ Իվանի Աստվածատուրով (հունվարի 13, 1878(1878-01-13) կամ հունվարի 13, 1877(1877-01-13), Դերբենդ, Դաղստանի մարզ, Ռուսական կայսրություն[1] - մարտի 28, 1936(1936-03-28)[1] կամ մարտի 29, 1936(1936-03-29), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային նյարդախտաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1908)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Դերբենդ քաղաքում (այժմ՝ ՌԴ Դաղստանի Հանրապետությունում1900 թվականին ավարտել է Պետերբուրգի համալսարանի բնական գիտությունների ֆակուլտետը։ Ուսանողական տարիներին աշխատել է Ն. Ե. Վվեդենսկու ֆիզիոլոգիական լաբորատորիայում։ 1904 թվականին ավարտել է Ռազմա-բժշկական ակադեմիան և աշխատանքի անցել հոգեբուժության ու նյարդախտաբանության ամբիոնում։ Աստվածատուրովը եղել է Վարշավայի զինվորական (1912 թվականից) և Պետերբուրգի նիկոլաևյան զինվորական հոսպիտալների (1914 թվականից) կոնսուլտանտ։ 1916-1936 թվականներին ղեկավարել է Ռազմա-բժշկական ակադեմիայի նյարդային հիվանդությունների ամբիոնը։ Աստվածատուրովը հեղինակ է 100-ից ավելի գիտական աշխատությունների։ Գիտական գործունեության հիմնական ուղղությունը եղել է շարժողական և ռեֆլեկտոր խանգարումների մեկնաբանումը էվոլյուցիայի ուսմունքի տեսանկյունով։ Աստվածատուրովի հետազոտությունները նվիրված են զգացողության խանգարումների կենսագենետիկական անալիզներին, կեղևաընդերային փոխհարաբերության խանգարումներին։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է մարտի 28-ին, Սանկտ-Պետերբուրգում։ Թաղված է Ալեքսանդր Նևսկու մայրավանքի գերեզմանատանը։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ներվային հիվանդություններ (թրգմ. ռուս), Ե., 1936:
  • Психотерапия и психоанализ, П., 1923

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Աստվածատուրով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 593