Միխայիլ Անդրիասով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Անդրիասով
Ծնվել էօգոստոսի 1, 1914(1914-08-01)[1]
ԾննդավայրՄիլլերովո, Ռոստովի մարզ, ԽՍՀՄ[1]
Վախճանվել էապրիլի 25, 1984(1984-04-25) (69 տարեկան)
Վախճանի վայրԴոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԴոնի Ռոստովի հյուսիսային գերեզման
Մասնագիտությունգրող, լրագրող և ռազմական թղթակից
Լեզուռուսերեն[1]
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ժանրերվիպակ, պատմվածք և ակնարկ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան «Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ) «Կովկասի պաշտպանության համար» մեդալ և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
Изображение автографа

Միխայիլ Անդրեևիչ Անդրիասով (Միքայել Անդրանիկի Անդրեասյան) (ռուս.՝ Андриасов, Михаил Андреевич, օգոստոսի 1, 1914(1914-08-01)[1], Միլլերովո, Ռոստովի մարզ, ԽՍՀՄ[1] - ապրիլի 25, 1984(1984-04-25), Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայազգի ռուսական գրող, ակնարկագիր։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տպագրել է ակնարկների և պատմվածքների ժողովածուներ («Իշխող բարձունք», 1953 թ., «Լեգենդ ոսկե ձիու մասին», 1961 թ. և այլն), նկարագրել Դոնի Ռոստովի ազատագրման համար մղված մարտերը։ «Վեց օր» (1947 թ.) վիպակում պատկերել է Խորհրդային Միության հերոս Ղուկաս Մադոյանի գլխավորած հրաձգային հատուկ գումարտակի սխրագործությունները։

Լրագրային երեսնամյա գործունեության արդյունքն ամփոփել է «Զինվորի որդին» (1965 թ.) ժողովածուում։ Գրել է նաև «Զանգեզուրի որդին» (1943 թ.) մանկական գիրքը, ակնարկներ Մ. Ա. Շոլոխովի մասին («Շոլոխովյան հողում», 1964 թ., «խաղաղ Դոնի որդին», 196] թ.)։

Միխայիլը մահացել է 1984 թվականի ապրիլի 25-ին Միլերովոյում։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Писатели Советского Дона: Биобиблиогр. справочник. Вып. 2 / [Сост. В. Т. Ермолина, Р. И. Гладышева]. — Ростов н/Д, 1966. — С. 9—13. — 66 с. — (Рост. гос. науч. б-ка им. К. Маркса). — 1000 экз.
  • Писатели Дона: Биобиблиогр. сб / [Сост. Г. Г. Тягленко]. — Ростов н/Д: Кн. изд-во, 1976. — С. 35—40. — 288 с. — 10 000 экз.
  • Писатели Дона: Биобиблиогр. указ / [О. И. Кузина и др.]. — изд. 2-е, испр. и доп. — Ростов н/Д: Кн. изд-во, 1986. — С. 46—51. — 416 с. — 20 000 экз.
  • Моложавенко В. С. Увольнению в запас не подлежит: Заметки о творческом пути // Дон. — 1982. — № 2. — С. 142—150.

Մ. Անդրիասովը հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 395