Մթնշաղ։ Լուսաբաց (մաս 2)
«Մթնշաղ։ Լուսաբաց (մաս 2)» (անգլ.՝ The Twilight Saga: Breaking Dawn — Part 2), Բիլ Կոնդոնի գեղարվեստական ֆիլմը, որը Ստեֆանի Մայերի «Արևածագ» վեպի էկրանավորումն է[17]։ Սցենարիստները բազմաթիվ ձևափոխումներ են կատարել, ինչի շնորհիվ ֆիլմի վերջը տարբերվում է գրքի վերջից[18]։
2013 թվականին ֆիլմը «Ոսկե ազնվամորի» 11 հակամրցանակների է արժանացել, որոնցից 7-ը «Ամենավատ ֆիլմ», «Ամենավատ կանացի դեր», «Երկրորդ աստիճանի ամենավատ տղամարդու դեր», «Ամենավատ ռեժիսոր», «Ամենավատ ռեմեյք, սիքվել և պարոդիա», «Ամենավատ էկրանային զույգ», «Ամենավատ դերասանական անսամբլ» անվանակարգերում[19]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Բելլա Կալլենը արթնանում է վամպիր դառնալուց հետո և համակերպվում է իր նոր, ուժեղ և հզոր մարմնին, անհավատալի հզոր տեսողությանը և անհավատալի հզոր ուժին։ Իր ամուսին Էդվարդի հետ նա որսորդության է գնում, որտեղ հանկարծակի մարդու հոտ զգալով, անհավատալի ինքնավերահսկողություն է ցուցաբերում և գնում տուն։ Էդվարդի հետ տուն գալով՝ նա իմանում է, որ իր ընկեր Ջեյկոբը իր դուստր Ռենեսմիին է սիրահարվել, ով նրանից Նեսսի մականունն է ստացել։ Աղջիկը անհավատալի արագ է աճում, և Կալլենները անհանգստանում էին, որ շուտով նա կհեռանա իրենցից։
Մի անգամ, անտառում զբոսանքի ժամանակ, Բելլային, Ջեյկոբին, ով գայլի տեսքով էր, և Ռենեսմիին, ով շատ հմտորեն է ձյունափաթիլներ բռնում գետնից մի քանի մետրի վրա, տեսնում է Իրինան, Լորանայի ընկերուհին, ով սպանվել էր շնագայլերի կողմից։ Նա որոշում է որ Ռենեսմին՝ անմահ երեխա է, ով երբեք չի կարողանա կառավարել իր ծարավը, և գնում է Վոլտուրիի մոտ, որպեսզի հայտնի հանցանքի մասին։ Հիմա Կալլեններին շատ մեծ վտանգ ք սպառնում․ նրանք կարծում են որ Ռենեսմին, ընդամենը պատրվակ է, իսկ իտալացիների իրական նպատակը՝ Էլիսը, Էդվարդը և այլ վամպիրներ են։ Շուտով դրանից հետո Էլիսը և Ջասպերը անհայտանում են, թողնելով մի առաջադրանք՝ ավելի շատ վկաներ հավաքել մինչև ձյան ընկնելը։ Վկաների հավաքման պրոցեսում, մարդագայլերի մի ոհմակ, վամպիրների քանակի շատացմանըարձագանքելով, ավելի են շատանում, իսկ Բելլան իմանում, որ բացի ինքնակառավարումից, ինչ-որ «վահանի» է տիրապետում, ինչը վամպիրներից է պաշտպանում, և սովորում է այդ վահանով պաշտպանել մյուսներին։
Կալլենների և նրանց վկա Վոլտուրի Արոի հանդիպման ժամանակ, իտալական կլանի ֆլխավորը, ընդունում է, որ Ռենեսմին, անմահ երեխա չէ, իսկ նրա եղբայրը` Կայը սպանում է Իրինային, սուտ ցուցմունքի համար, զայրացնելով նրա քույրերին Տանյաին և Կեյտին, որպեսզի նրանք հարձակվեն, որը Կալլեններին վերջին ժամանակներում հաջողվում է կանխել։ Բելլան համոզում է, որ իր վահանը ամպարտելի է, որոշ չափով Ջեյնի պարգևի համար։ Սակայն Արոն իր նպատակների համար, ապացուցում է որ «միայն իմացածն է անվտանգ», իսկ Ռենեսմիի մեծանալը կանխատեսելը անհնար է։ Այդ ժամանակ հայտնվում են Էլիսը և Ջասպերը։ Էլիսը Վոլտուրիի գլխավորին ցույց է տալիս հետագա ճակատամարտի ընթացքը, որի ընթացքում չնայած որոշ Կալեններ նույնպես կմահանան, այդ թվում նաև Բելլայի և Էդվարդի մահը, հենց Արոն կմահանա վերջինների ձեռքից, իսկ նրա բանակը կվոչնչանա, և դա կփոխի նրա առաջնային որոշումը Կալլեններին ոչնչացնելու մասին։ Դրանից հետո Էլիսը Բրազիլիայից Վոլտուրիին կիսամարդ-կիսագայլ Նաուելի մասին մի թուղթ է բերում, դրանով ապացուցելով որ, Ռենեսմին վտանգավոր չէ, և Վոլտուրիները նահանջում են, թողնելով իրենց ծրագրերը։
Ֆիլմի վերջում Էլիսը չնայած որ չի կարող կանխատեսել կիսաարյունների ապագան, տեսիլք է ստանում, որի մեջ Բելլան և Էդվարդը հյուր են գնում Ջեյկոբին և մեծ Ռենեսմիին, իսկ հետագայում Բելլան, Էդվարդի հետ իրենց այգում գտնվելով, կամքի ուժով իջեցնում է վահանը, թողնելով որ Էդվարդը կարդա իր մտքերը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վամպիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կալլենների կլան
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քրիստեն Ստյուարտ — Բելլա Կալլեն
- Ռոբերտ Փեթինսոն — Էդվարդ Կալլեն
- Մաքենզի Ֆոյ — Ռենեսմի Կալլեն
- Քրիստի Բյորկ — Ռենեսմի Կալլեն
- Պիտեր Ֆաչինելի — Կարրլայն Կալլեն
- Էլիզաբեթ Ռիզեր — Էսմի Կալլեն
- Էշլի Գրին — Էլլիս Կալլեն
- Ջեքսոն Ռետբոուն — Ջասպեր Հեյլ
- Նիկի Ռիդ — Ռոզալի Հեյլ
- Քելեն Լատս — Էմմետտ Կալլեն
Դենալիների Կլան
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բերինգ ՄայԵնգ — Տանյա Դենալի
- Քեյսի Լաբոու — Քեյթ Դենալի
- Մեգգի Գրեյս — Իրինա Դենալի
- Կրստիան Կամարգո — Էլազար
- Միա Մաեստրո — Կարմեն
Վոլտուրիների կլան
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մայքլ Շին — Արո
- Ջեյմս Քեմբել Մ․ Բաուեր — Կայ
- Կրիստոֆեր Հեյորդալ — Մարկ
- Դակոտա Ֆենինգ — Ջեյն
- Կեմերոն Բրեյտ — Ալեկ
- Դենիել Կադմոր — Ֆելիքս
- Չարլի Բյուրի — Դեմետրիյ
Ամազոնուհիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջուդիթ Շեկոնի — Զեֆրինա
- Տրեյսի Հիգգինս — Զեննա
Եգիպտացիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օմար Մետուոլլի — Ամուն
- Անդրեա Գեբրիել — Կեբի
- Ռամի Մալեք — Բենջամին
- Անժելա Սարաֆյան — Տիա
- Լիզա Հովարդ — Շիվոն
- Պատրիկ Բրեննան — Լիամ
- Մարլեն Բարնս — Մեգգի
Ռումինացիները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նոել Ֆիշեր — Վլադիմիր
- Գուրի Վայնբերգ — Ստեֆան
Եվրոպացի Քոչվորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջո Անդերսոն — Ալիստեր
Ամերիկացի քոչվորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լի Պեյս — Հարրետ
- Էրիկ Օդոմ — Պիտեր
- Բելորի Կելլի — Շարլոտտա
- Բիլլ Տանգրադի — Ռենդալ
- Տոնի Տրակս — Մերի
Մարդիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բիլլի Բյորկ — Չարլի Սվոն
- Ուենդելլ Պիրս — Ջեյ Ջենկս
Մարդագայլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թեյլոր Լոթներ — Ջեյկոբ Բլեկ
- Ջուլիա Ջոնս — Լեա Կլիրուոտեր
- Բու Բու Ստյուարտ — Սետ Կլիրուոտեր
- Չեսկ Սպենսեր — Սեմ Ուլեյ
Երգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1. Where I Come From — Passion Pit (Բելլան արթնանում է ձևափոխվելուց հետո);
- 2. Bittersweet — Ellie Goulding;
- 3. The Forgotten — Green Day (տիտրեր);
- 4. Fire In The Water — Feist (Բելլայի և Էդվարդի գիշերը);
- 5. Everything And Nothing — The Boom Circuits;
- 6. The Antidote — St. Vincent (բռնցքամարտ);
- 7. Speak Up — POP ETC (Էլիսի տեսիլքը);
- 8. Heart of Stone — Iko (Բելլայի և Էդվարդի խոսակցությունը երեկոյան հյուրասեմյակում);
- 9. Cover Your Tracks — A Boy and His Kite (Բելլան և Էդվարդը ուսումնասիրում են տնակնը);
- 10. Ghosts — James Vincent McMorrow (Բելլան տուն է գնում Ջեյ Ջենսկի մոտից և հավաքում է Ռենեսմիի պայուսակը);
- 11. All I've Ever Needed — Paul McDonald & Nikki Reed;
- 12. New For You — Reeve Carney;
- 13. A Thousand Years (Part Two) - Christina Perri (Վերջին մասը բոլոր դերասանների մասնակցությամբ);
- 14. Plus Que Ma Propre Vie — Carter Burwell (Կալլենների երջանիկ առվոտը այն պահից երբ Բելլան տեսավ արևային շողեր և այն, թե ինչպես է նա փայլում դրանց մեջ; Էդվարդը և Ռենեսմին նվագում են դաշնամուրի վրա; վերջին հատվածը ճակատամարտի վայրով; և մի քանի կարճ պահեր );
- 15. My love - Sia
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղեկություն Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 2 ֆիլմի մասին Արխիվացված 2013-05-14 Wayback Machine
- Twilight Saga: Breaking Dawn — Part 2(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 http://www.filmaffinity.com/en/film812756.html
- ↑ 2,0 2,1 http://www.nytimes.com/2012/11/16/movies/the-twilight-saga-breaking-dawn-part-2-ends-the-series.html?ref=movies&_r=0
- ↑ http://www.metacritic.com/movie/the-twilight-saga-breaking-dawn---part-2
- ↑ 4,0 4,1 http://www.imdb.com/title/tt1673434/
- ↑ Ֆիլմերի շվեդական շտեմարան (շվեդերեն) — Svenska Filminstitutet.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 http://stopklatka.pl/film/saga-zmierzch-przed-switem-czesc-2
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 http://www.bbfc.co.uk/releases/breaking-dawn-part-2-2012-0
- ↑ http://www.interfilmes.com/filme_24281_A.Saga.Crepusculo.Amanhecer.Parte.2-(The.Twilight.Saga.Breaking.Dawn.Part.2).html
- ↑ 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 11,12 11,13 11,14 11,15 11,16 11,17 11,18 11,19 11,20 11,21 11,22 11,23 11,24 11,25 11,26 11,27 11,28 11,29 11,30 11,31 11,32 11,33 11,34 11,35 11,36 11,37 11,38 11,39 11,40 11,41 11,42 http://www.imdb.com/title/tt1673434/fullcredits
- ↑ 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 12,11 12,12 12,13 12,14 12,15 12,16 12,17 12,18 12,19 12,20 12,21 12,22 http://www.cinematografo.it/cinedatabase/film/the-twilight-saga-breaking-dawn---part-2/54172/
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 13,6 http://www.fandango.com/thetwilightsaga:breakingdawnpart2_135731/movieoverview
- ↑ http://www.adorocinema.com/filmes/filme-182749/
- ↑ 15,0 15,1 15,2 15,3 15,4 15,5 15,6 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Worldwide The Twilight Saga: Breaking Dawn — Part 2
- ↑ «Назначена дата премьеры фильма «Сумерки. Сага. Рассвет» — новости о звездах кино на KINO.ukr.net». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 16-ին.
- ↑ Паттинсон «в шоке»: Творцы фильма Сумерки изменили финал истории
- ↑ «The Twilight Saga: Breaking Dawn - Part 2 (2012) Awards». Internet Movie Database. Վերցված է 2014 թ․ հուլիսի 6-ին.
|
- Վանկուվերում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2010-ականների սիքվել ֆիլմեր
- 2010-ականների ֆենտեզի ֆիլմեր
- 2012 ֆիլմեր
- IMAX ֆիլմեր
- Lionsgate ֆիլմեր
- Summit Entertainment ֆիլմեր
- «Ոսկե ազնվամորի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկյան արկածային ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան մելոդրամա ֆիլմեր
- Ամերիկյան ռոմանտիկ ֆիլմեր
- Ամերիկյան սարսափ ֆիլմեր
- Ամերիկյան սիքվել ֆիլմեր
- Ամերիկյան ֆանտաստիկ ֆիլմեր
- Ամերիկյան ֆենտեզի արկածային ֆիլմեր
- Ամերիկյան ֆենտեզի ֆիլմեր
- Բիլ Կոնդոնի ֆիլմեր
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Մթնշաղ
- Նոր Օռլեանում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր դեռահասների համար
- Ֆիլմեր մարդագայլերի մասին
- Ֆիլմեր վամպիրների մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Վաշինգտոն նահանգում
- Լուիզիանայում նկարահանված ֆիլմեր