Մերկ կինը, կանաչ տերևներ և կուրծք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մերկ կինը, կանաչ տերևներ և կուրծք
տեսակգեղանկար
նկարիչՊաբլո Պիկասո[1]
տարի1932[1]
բարձրություն162 սանտիմետր
լայնություն130 սանտիմետր
ստեղծման վայրChateau de Boisgeloup?[2]
ուղղությունկուբիզմ
ժանրնյու և դիմապատկեր
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էԹեյթ Մոդեռն[2]
հավաքածուանհայտ[2]
ներշնչված էՄարիա-Թերեզա Վալտեր[2]
Ծանոթագրություններ

«Մերկ կինը, կանաչ տերևներ և կուրծք»[1](չաշխատող հղում) (ֆր.՝ Nu au Plateau de Sculpteur, անգլ.՝ Nude, Green Leaves and Bust) 1932 թվականի ամենահայտնի սյուռեալիստական նկարների շարքից է, որոնց վրա Պաբլո Պիկասոն պատկերել է իր նոր սիրուհուն՝ Մարիա-Թերեզա Վալտերին ( հնարավոր է նրան տվել է դիցաբանական Դաֆնայի կերպարը)։

Քնած Մարիա-Թերեզայի դիմանկարների շարքը՝ որպես ցանկությունների աստվածուհի, նկարչը վրձնել է կնոջից՝ Օլգա Խոխլովայից գաղտնի, որն այդ ժամանակ ընկերուհու հետ գտնվել է Փարիզի մոտակայքում՝ Բուաժելում։ Այդ շարքի ամենահայտնի կտավը «Երազն» է, որը վաճառվել է 139 միլիոն դոլարով, երբ ( 2006 թվականին) կտավի տերը արմունկով բանդ է գցել և պատռել։ Վաճառքի պայմանագիրը ի կատար չի ածվել[3][4]։

«Մերկ կինը, կանաչ տերևներ և կուրծք» նկարը պատկերում է քնած Մարիա-Թերեզային՝ Կուրծք (քանդակ)-ի հետ, որը Պիկասոն քանդակել է՝ որպես օրինակ ունենալով հենց նրան։ 1936 թվականին կտավը ձեռք է բերել նյու յորքցի միջնորդ Պոլ Ռոզենբերգը (Paul Rosenberg), որից հետո 1951 թվականին այն վաճառվել է ամերիկացի ստեղծարար Սիդնի Ֆ. Բրոուդին (Sidney F. Brody)[5]։

Բրոուդիի մահից հետո՝ 2010 թվականի մարտին, նկարը Քրիստիս աճուրդի տան կողմից վաճառքի է հանվել և արդյունքում վաճառվել է անհայտ կոլեկցիոների՝ 106 482 500 դոլարով (ներառյալ աճուրդի կազմակերպիչների պարգևավճարները)[6][7]։ Այդ պահին[8] այն դարձել է երբևէ աճուրդով վաճառված ամենաթանկ արվեստի ստեղծագործությունը[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 http://www.tate.org.uk/art/artworks/picasso-nude-green-leaves-and-bust-also-known-as-nude-with-sculptors-turntable-nu-au-l02971
  2. 2,0 2,1 2,2 2,3 http://www.tate.org.uk/art/artworks/picasso-nude-green-leaves-and-bust-also-known-as-nude-with-sculptors-turntable-nu-au-l02971/text-display-caption
  3. «Doh! Dept: The $40-Million Elbow (անգլ.)». The New Yorker. 23 октября, 2006. Վերցված է 2010 թ․ մայիսի 12-ին.
  4. Vogel, Carol (2010 թ․ մարտի 9). «Christie's wins bid to auction $150 Million Brody Collection». The New York Times. էջ C3. Վերցված է 2010 թ․ մայիսի 5-ին.
  5. «Christie's выставит на торги 150-миллионную частную коллекцию».
  6. «Кто завладел обнаженной на фоне листьев?». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 6-ին.
  7. Pablo Picasso (1881—1973) | Nude, Green Leaves and Bust | Impressionist & Modern Art Auction | 20th Century, Paintings | Christie’s
  8. В 2012 году картина «Крик» была продана почти за 120 миллионов.
  9. «Картина Пабло Пикассо установила рекорд на аукционе Christie's».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]