Մերի Մեներինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մերի Մեներինգ
Ծնվել էապրիլի 29, 1876(1876-04-29)[1]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էհունվարի 21, 1953(1953-01-21)[2] (76 տարեկան)
ԳերեզմանՖորեսթ Լոուն հուշայգի
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի
Ամուսին(ներ)Ջեյմս Ք․ Հաքեթ (դերասան)

Մերի Մեներինգ (ապրիլի 29, 1876(1876-04-29)[1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունվարի 21, 1953(1953-01-21)[2]), Լոնդոնում ծնված անգլիացի դերասանուհի։ Բեմի համար նրան նախապատրաստել է Հերման Վեզինը։ Առաջին անգամ հանդես է եկել Մանչեստրում 1892 թվականին իր իրական անունով՝ Ֆլորենս Ֆրենդ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլորենս Ֆրենդը Ռիչարդ Ֆրենդի և վերջինիս կնոջ՝ Էլիզ Ուայթինգի դուստրն էր։ 1896 թվականին պրոդյուսեր Դանիել Ֆրոմանը նրան հրավիրել է Նյու Յորք։ Միացյալ Նահանգներում սկսել է խաղալ որպես «Մերի Մեներինգ» (հայրական տատի օրիորդական անունով)։

Մեներինգի ամերիկյան առաջին դեբյուտը կայացել է 1896 թվականի դեկտեմբերի 1-ին՝ Դենիել Ֆրոմանի Լիցեում թատրոնում, Հենրի Էսմոնդի «The Courtship of Leonie» ներկայացման գլխավոր դերում։ Լիցեում թատրոնի այլ ներկայացումների թվում էին նաև 1896 թվականի դեկտեմբերի 14-ին բեմադրված Սիդնեյ Գրունդիի «Հանգուցյալ պարոն Կաստելոն», Ֆրենսիս Էլիզա Բարնեթի և Ջորջ Ֆլեմինգի «Եվրոպայի առաջին ջենտլմենը», Լուիս Ն.Պարկերի «The Mayflower»-ը, Արթուր Ուինգ Պիներոյի «Արքայադուստրը և թիթեռը» (բոլորը՝ բեմադրված 1897 թվականին), Ջերոմ Կլապկա Ջերոմի «Ջոն Ինջերֆիլդը» (1900)[3]։ 1900 թվականին Մեներինգը խաղացել է Բուֆֆալո քաղաքում, այնուհետև բրոդվեյան դեբյուտ կատարել «Յանիս Մերեդիտ» ներկայացման գլխավոր դերով, որտեղ նրա խաղընկերը Ռոբերտ Դրուետն էր՝ գնդապետ Ջեք Բրերեթոնի դերում։ Ավելի ուշ առաջատար դերեր է խաղացել «Սպիտակ վարդեր» (Նյու Յորք, 1901), «Անբանները» (Վաշինգտոն, 1909), «Անկախ Միսս Գովերը» (Չիկագո, 1909), «Տղամարդու աշխարհը» և «Ալլահի պարտեզը» (Նյու Յորք, 1910) ներկայացումներում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացել է Լիցեում ընկերության առաջատար դերասան Ջեյմս Ք․ Հաքեթի հետ 1897 թվականի մայիսի 2-ին, չնայած որ ամուսնության մասին չի հայտարարվել մինչև 1898 թվականի հունվարը։ 1904 թվականին ունեցել են դուստր՝ Էլիզ անունով[4][5]։ Հետագայում ամուսնացել է նաև Ֆրեդերիկ Է.Վադսվորթի հետ, սակայն մահացել այրու կարգավիճակում 1953 թվականի հունվարի 21-ին Լոս Անջելեսում[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 Internet Broadway Database — 2000.
  3. Brown, History of the New York Stage, pp. 424-440.
  4. "Famous Families...The Hacketts", pp. 13-16.
  5. Elise Mannering Keteltas Hackett profile (November 16, 1904 - December 18, 1974), ancestry.com; retrieved April 12, 2015.
  6. Mary Mannering; findagrave.com; retrieved April 12, 2015

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Blum, Daniel C., Great Stars of the American Stage #Profile 9, c.1952(second printing 1954)
  • Brown, Thomas Allston, A History of the New York Stage from the First Performance in 1732 to 1901, Volume III, New York: Dodd, Mead & Company, 1903.
  • Moses, Montrose J., "Famous Families of American Players: No. 3 - The Hacketts", The Theatre Magazine, v.V n.47, January 1905, pp. 13–16.
  • William Winter, The Wallet of Time, (two volumes, New York, 1913)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերի Մեներինգ» հոդվածին։