Մեծն Մուրադ կամավորական ջոկատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեծն Մուրադ կամավորական ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան և  Արցախ
Ստեղծվեց1992
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1994
Հրամանատարներ
Հայտնի հրամանատարներԳևորգ Գյուզելյան

«Մեծն Մուրադ» կամավորական ջոկատ։ Ստեղծվել է 1992 թվականին Երևանում՝ Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության նախաձեռնությամբ և միջոցներով, համալրվել Էջմիածնի շրջանի, Վանաձորի և սիրիահայ կամավորականներով։ Գործունեությանը նպաստել են բարերարներ Հ. Գաբրիելյանը (ԱՄՆ), Գ. Գեղամյանը (Հայաստան) և Ե. Ճերեճյանը (Լիբանան)։ Կոչվել է ազգային-ազատագրական շարժման գործիչ Մեծն Մուրադի անունով։

1992-1994 թվականներին մասնակցել է Արցախի Հանրապետության Մարտակերտի (Մոխրաթաղ, Մեծշեն, Վերինշեն, Հոռաթաղ, Վաղուհաս, Կոճողոտ, Կիչան, Մաղավուզ, Չլդրան, Առաջաձոր, Հարությունագոմեր, Վանք) շրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Զինադադարից հետո ջոկատի ազատամարտիկներ մեծ մասը ծառայում է Հայաստանի զինված ուժերում։

Ջոկատի հրամանատարն է եղել Գևորգ Գյուզելյանը։ Ջոկատից զոհվել է 1 ազատամարտիկ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։