Մաքսիմ Բոքսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաքսիմ Բոքսեր
Ծնվել էհունիսի 8, 1967(1967-06-08) (56 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունհավաքորդ, ֆոնդապահ և նկարների վաճառող
Կայքmaximboxer.com

Մաքսիմ Անատոլևիչ Բոքսեր (ռուս.՝ Максим Анатольевич Боксер, հունիսի 8, 1967(1967-06-08), Մոսկվա, ԽՍՀՄ), պատկերասրահի սեփականատեր, հավաքորդ, 20-րդ դարի առաջին կեսի ռուսական նկարչության և գրաֆիկայի մասնագետ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքսիմ Բոքսորը ծնվել է 1967 թվականի հունիսի 8-ին Մոսկվայում։

2010 թվականին հիմնադրել է Ravenscourt Galleries պատկերասրահը[2][3]։ 2014 թվականին հիմնադրել է Maxim Boxer աճուրդը[2][4]։ Աշխատել է «Արտ-Միֆ» արվեստի տոնավաճառի տնօրինությունում և «Ալֆա-Արտ» աճուրդի տանը[4]։

Մաքսիմ Բոքսերի հավաքածուի աշխատանքները մասնակցել են ցուցահանդեսների Տրետյակովյան պետական պատկերասրահում և Ռուսական թանգարանում։

2017 թվականի սեպտեմբերին Մոսկվայում՝ Մանսուրովսկի նրբանցքի 10 հասցեում գտնվող տան նկուղային հատվածում Մաքսիմ Բոքսերը բացել է «Շրջիկ գինետուն» (ռուս.՝ «Перелётный кабак») արտ-տարածքը, որի տարածքում, բացի բարից, գտնվում են գեղարվեստի պատկերասրահի երկու սրահներ[1][5] և «Порядок слов» գրախանութը[6][7][8][9]։ «Շրջիկ գինետանը» տեղակայված է նաև Գիլբերտ Չեսթերտոնի ակումբը, որը հիմնել է Նատալյա Տրաուբերգը[1]։

Մաքսիմ Բոքսերը 20-րդ դարի առաջին կեսի ռուսական նկարչության և գրաֆիկայի հավատարմագրված մասնագետ է[3]։

Ապրում և աշխատում է Մոսկվայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Азар И., Нахимсон А. Место силы. «Перелетный кабак» //moh.moscow. — 2018. — 17 июля.
  2. 2,0 2,1 Маркина Т. Все это занятие — чудовищный эгоизм // www.theartnewspaper.ru. — 2017. — 7 июля.
  3. 3,0 3,1 Волкова А. Максим Боксер: «Не вижу, не понимаю, не верю… какая тут этика!» // www.colta.ru. — 2017. — 22 марта.
  4. 4,0 4,1 Гершкович Е. Максим Боксер: «Я отношусь к коллекции как к приключению» // art-and-houses.ru. — 2017. — 28 февр.
  5. Сергиенко К. 8 классных арт-пространств, о которых вы могли забыть или не знать вовсе // // www.m24.ru. — 2019. — 5 янв.
  6. Собств. корр. Максим Боксер и Мария Олейникова открывают «Перелетный кабак» // artuzel.com. — 2017. — 16 окт.
  7. Фанайлова Е. Перелетный кабак // Радио Свобода. — 2018. — 18 марта.
  8. Данилкина О. Галеристы на распутье // www.theartnewspaper.ru. — 2018. — 24 мая.
  9. Осипова И. ТОП-5 выставок декабря в галереях Москвы // art-and-houses.ru. — 2018. — 30 ноября.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]