Մարֆա Տիմչենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարֆա Տիմչենկո
ուկրաիներեն՝ Марфа Ксенофонтівна Тимченко
Ծնվել էմարտի 25, 1922(1922-03-25)
ԾննդավայրՊետրիկովկա (քաղաքատիպ ավան, Ուկրաինա), Նովոմոսկովյան ուեզդ, Եկատերինոսլավի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ
Վախճանվել էմարտի 26, 2009(2009-03-26) (87 տարեկան)
Մահվան վայրԿիև, Ուկրաինա
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ուկրաինա
Մասնագիտություննկարչուհի
ՈւսուցիչՏատյանա Պատա, Q28358251?, Mykola Rokytsky? և Q115364816?
ԱշակերտներQ114403432?
Պարգևներ
ԱնդամակցությունNational Union of Architects of Ukraine?, Ուկրաինայի նկարիչների ազգային միություն և Ուկրաինայի ժողովրդական արվեստի վարպետների ազգային միություն
ԱմուսինQ12153240?
ԶավակներOlena Ivanovna Skitsyuk?

Մարֆա Կսենոֆոնտովնա Տիմչենկո (ուկրաիներեն՝ Ма́рфа Ксенофо́нтівна Ти́мченко, մարտի 25, 1922(1922-03-25), Պետրիկովկա (քաղաքատիպ ավան, Ուկրաինա), Նովոմոսկովյան ուեզդ, Եկատերինոսլավի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ - մարտի 26, 2009(2009-03-26), Կիև, Ուկրաինա), ժողովրդական դեկորատիվ-կիրառական արվեստի ուկրաինացի, խորհրդային վարպետ, ԽՍՀՄ նկարիչների միության անդամ, ՈւԽՍՀ ժողովրդական նկարիչ (1977 թ.): Տարաս Շևչենկոյի (2000 թ.) և Եկատերինա Բիլոկուրի (1990 թ.) անվան Ուկրաինայի ազգային մրցանակների դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1936-1938 թվականներին սովորել է դեկորատիվ նկարչության Պետրիկովի դպրոցում Տատյանա Պատայի մոտ, 1938-1941 թվականներին, ժողովրդական ստեղծագործության վարպետների Կիևի դպրոցում (1940 թվականից Կիևի գեղարվեստա-արդյունաբերական ուսումնարան)։ 1954 թվականից աշխատել է Կիևի փորձարարական կերամիկա-գեղարվեստական գործարանում որպես ավագ նկարիչ (նախկինում՝ Կիևի ճենապակու գործարան)։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանգնած է եղել ճենապակե արտադրանքի ուկրաինական ոճով նկարազարդման արվեստի ստեղծման ակունքներում։ Ստեղծագործական կյանքի ավելի քան 30 տարիներն անցկացրել է Ուկրաինայի ճենապակու գործարաններում, իր բազմաթիվ ստեղծագործություններում ցուցադրել է նյութի գերազանց զգացողությունը, նրա առանձնահատկությունները, դրսևորելով զարդաքանդակային գեղազարդման միջոցով արտադրանքի ձևը ընդգծելու հմտություններ։ Պետրիկովյան նկարազարդման վարպետ էր։ Զբաղվել է ճենապակու արտադրանքի ժողովրդական ավանդույթներով նկարազարդումներով կիրառելով ճենապակու վրա նախշազարդման ենթաջնարակման և հետջնարակման տեխնիկան։ Պլակատների, գրքային գծանկարչության, փայտի նկարազարդման աշխատանքների հեղինակ է։ Նրան են պատկանում նաև թղթի և ստվարաթղթի վրա կատարված նլարազարդումներ («У морі» (1963), «Сині птахи» (1966), «Курінь» (1970), «Ведмежа сім’я» (1972- 73), «Дощ у Седневі» (1975)):

Աշխատել է նաև մեծածավալ դեկորատիվ նկարազարդումների բնագավառում (Կիևի Կրասնոարմեյսկի փողոցի վրա գտնվող «Կազկա» խանութի գեղարվեստական ձևավորումը)[1] (1979 թ.), ինչպես նաև Բելայա ցերկով քաղաքի կենտրոնական մանկական գրադարանի ձևավորումը (Լևանովսկու փող. 55) 1983 թվականին, Օ. Ի. Սկիցյուկի և Ի. Ս. Սկիցյուկի համահեղինակությամբ)։

Տիմչենկոյի ստեղծագործությունները ցուցադրվում էին հանրապետական, համամիութենական և միջազգային ցուցահանդեսներում։ Ստեղծագործությունները պահպանվում են Ուկրաինական դեկորատիվ արվեստի պետական թանգարան, Ուկրաինայի այլ թանգարաններում և արտասահմանյան մասնավոր հավաքածուներում։ Նկարչուհու աշխատանքներից են Մաո Ցզեդունի, Ռիչարդ Նիքսոնի, Իոսիպ Տիտոյի, Լեոնիդ Բրեժնևի, Ալեքսեյ Կոսիգինի և Վլադիմիր Շչերբիցկու համար նվեր սկահակների նկարազարդումները։

Ընտրյալ գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սկահակներ
    • «Հոբելյանական սկահակներ» (1962 թ.)
    • «І вітряки на полі… І долом геть собі село» (1964 թ.)
    • «Коло млину, коло броду» (1972 թ.)
  • Դեկորատիվ սկուտեղ «Հարստություն» (1970 թ.)
  • «Գորոբինա» (1987 թ.)
  • «Ранок на селі» (1989- 1990 թթ.)
  • «Գյուղ» (1989 թ.)

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պատվո նշան» շքանշան
  • ՈւԽՍՀ Ժողովրդական նկարիչ (1977 թ.)
  • Եկատերինա Բիլոկուրի անվան մրցանակ, ավանդական ժողովրդական արվեստի բացառիկ ստեղծագործությունների համար (1990 թ.)
  • Տարաս Շևչենկոյի անվան Ուկրաինայի ազգային մրցանակ (2000 թ.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. За росписи удостоена звания Народный художник УССР, в настоящее время варварски уничтожены

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]