Մարտնչող մատերիալիզմի նշանակության մասին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարտնչող մատերիալիզմի նշանակության մասին

«Մարտնչող մատերիալիզմի նշանակության մասին» (ռուս.՝ О значении воинствующего материализма), Վլադիմիր Լենինի հոդվածը։ Գրվել է 1922 թվականին, «Պոդ զնամենեմ մարկսիզմա» («Под знаменем марксизма») ամսագրի համար (1922, № 3)։ Աշխատությունը մարքսիստ փիլիսոփաների և ԽՄԿԿ տեսական գործունեության ծրագիր էր և մարքսիստական դիրքերից քննարկում էր այն, որոնք «բխում էին սոցիալիստական շինարարության պահանջներից»։ Հոդվածը փորձում էր հիմնավորել մարքսիստ-փիլիսոփաների և բնագիտության ներկայացուցիչների, մարքսիստական փիլիսոփաների և մատերիալիստների դաշինքի, մատերիալիզմի, աթեիզմի մատերիալիստական ավանդույթների պրոպագանդման, իդեալիստական տեսությունների և այլ տեսակի գաղափարախոսությունների դեմ պայքարի անհրաժեշտությունը։

Աշխատության մեջ հետագա զարգացում են ստացել մարքսիստական աթեիզմի սկզբունքները։ Հատուկ նշանակություն է տրվել մարտնչող աթեիզմի ստեղծմանն ու պրոպագանդմանը, զանգվածներին աթեիստական, «կոմունիստական ոգով» դաստիարակմանը, հավատացյալների հետ տարվող աշխատանքների եղանակների բազմազանությանը, կրոնի նկատմամբ գիտակցական վերաբերմունք ունենալուն և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 351