Մարն (դեպարտամենտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարն
Marne
flag of Marne? Զինանշան


ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԿարգավիճակԴեպարտեման
Մտնում էՇամպան-Արդեն
ՎարչկենտրոնՇալոն-ան-Շամպան
Ամենաբարձր կետQ3322105?
Հիմնական լեզուՖրանսերեն
Բնակչություն (1999)
565 229 (45րդ տեղ)
Խտություն69
Տարածք8162
Հիմնադրված է1790 թ. մարտի 4 թ.
Սահմանակցում էՕբ, Սեն-է-Մարն, Էնա, Արդեններ, Մյոզ և Վերին Մարն
Ժամային գոտիCET (UTC+1)
ISO 3166-2 կոդFR-51
Անվանված էՄառն
cg51.fr/conseil-general/fonctionnement/index.html

Մարն (ֆրանսերեն՝ Marne), դեպարտամենտ Ֆրանսիայի հյուսիս-արևելքում։

  • Մարն դեպարտամենտի կարգային թիվն է՝ 51։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալմիի ճակատամարտի դաշտը

Մարնը Ֆրանսիական հեղափոխության ժամանակ 1790 թ. մարտին կազմավորված առաջին դեպարտամենտներից մեկն է։ Կազմավորվել է 1789 թ. դեկտեմբերի 22-ի օրենքով, որի հիմքում ընկած է այն, որ բնակիչներն իրենց պրեֆեկտուրա ձիով գնալ-գալու վրա չպետք է ծախսեն երկու օրից ավել ժամանակ։ Այդ պատճառով է, որ Շամպան գավառի ընդարձակ տարածքը բաժանվել է չորս դեպարտամենտների՝ Արդեններ, Օբ, Մարն և Վերին Մարն։ Մարնի առաջին պրեֆեկտ դարձավ Քլոդ-Լորան Բուրժուա դը Ժեսանը և այդ պաշտոնն զբաղեցրեց 38 տարի։
Անունն ստացել է Մառն գետից։ Բնակչությունը կազմում է 565.2 հազար մարդ։ Մինչև 1998 թ. Մառնի վարչական կենտրոնի անունն էր՝ Շալոն-ան-Մարն։

Աշխարհագրական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շամպան գինու շշեր

Շրջապատված է Արդեններ, Մյոզ, Վերին Մարն, Օբ, Սեն-է-Մարն և Էնա դեպարտամենտներով։

Տարածքը 8162 քառ.կմ է, ունի 620 համայնք։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]