Մարկ Կրոպիվնիցկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կրոպիվնիցկի Մարկ Լուկիչ (1840—1910թթ.), ուկրաինացի դրամատուրգ, դերասան։ Ուկրաինայի ռեալիստական թատրոնի հիմնադիրներից։

Գրել է 40 դրամա, կատակերգություն, վոդևիլ («Ցեցը կամ Սարդը», 1882թ., «Երկու ընտանիք», 1888թ., «Օլեսյա», 1891թ. ևն)։ Որպես դերասան 1871 թ.-ից հանդես է եկել գավառային թատրոններում (1875թ.-ից՝ նաև ռեժիսոր)։ Դերերից են՝ Խլոպով (Ն. Գոգոլի «Ռևիզոր»), Յուսով (Ա. Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն»), Օթելլո (Շեքսպիրի «Օթելլո») ևն։ 1882 թ.-ին Մ. Ստարիցկու հետ կազմակերպել է ուկրաինական առաջին պրոֆեսիոնալ թատերախումբը։ Զբաղվել է նաև մանկավարժական գործունեությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png