Մարկուս Էնդրյու Հիսլոփ Քլարք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկուս Էնդրյու Հիսլոփ Քլարք
Դիմանկար
Ծնվել էապրիլի 24, 1846(1846-04-24)[1][2][3]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Մահացել էօգոստոսի 2, 1881(1881-08-02)[1][2][3] (35 տարեկան)
Մահվան վայրՄելբուռն, Վիկտորիա, Ավստրալիա[4]
ԳերեզմանMelbourne General Cemetery[5]
ՔաղաքացիությունԱվստրալիա
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՀայգեյթի դպրոց
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, վիպասան, գրադարանավար, դրամատուրգ և լրագրող
 Marcus Andrew Hislop Clarke Վիքիպահեստում

Մարկուս Էնդրյու Հիսլոփ Քլարք (անգլ.՝ Marcus Andrew Hislop Clarke, ապրիլի 24, 1846(1846-04-24)[1][2][3], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - օգոստոսի 2, 1881(1881-08-02)[1][2][3], Մելբուռն, Վիկտորիա, Ավստրալիա[4]), ավստրալիացի գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ․ Է․ Քլարք (1866)

Մարկուս Էնդրյու Հիսլոփ Քլարքը ծնվել է 1846 թվականի ապրիլի 24-ին Լոնդոնում։ Փոքր տարիքում արտագաղթել է Ավստրալիա[6]։ Բանկում աշխատել է որպես գրագիր, այնուհետև փորձել է դառնալ ֆերմեր, 1867 թվականին սկսել է պատմվածքներ ուղարկել «Australian Magazine» ամսագրին։ Ավելի ուշ աշխատել է գրադանավար Մելբուռնի հանրային գրադարանում։

Նրա հայտնի լինելը հիմնված է իր վիպագրական ստեղծագործությունների վրա, որոնցում նա հանդես է եկել որպես նուրբ դիտորդ և իրական կենցաղագիր։ Դրանցից ամենաշատը առանձնանում է «Դեպի ցմահ աքսոր» վեպը, որտեղ նկարագրվում է 19 դարի սկզբին Թասմանիայում աքսորյալների անտանելի կյանքը և «Chidiok Tich hourne», «Heavy Odds», «The Mystery of Major Molinew», «Twist Shadow and Shine» պատմվածքներ[6]։

1868 թվականին հիմնել է «Yorick Club» գրական խմբակը, որը ժամանակի ընթացքում բազմաթիվ նշանավոր ավստրալիացի հեղինակներ է հավաքել իր շարքերում։ Նա ծանոթ էր ռոմանտիկ բանաստեղծ Վիկտոր Դեյլի հետ։

Մարկուս Էնդրյու Հիսլոփ Քլարքը մահացել է 1881 թվականի օգոստոսի 2-ին Մելբուռնում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Кларк Маркес Эндрю // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. Find A Grave — 1996.
  6. 6,0 6,1 Рапопорт С. И. (1890–1907). «Кларк, Маркус». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկուս Էնդրյու Հիսլոփ Քլարք» հոդվածին։