Մարինկա Քաջիկի Բաղդասարյան (հունվարի 9, 1960(1960-01-09)[1], Մեղրի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայճարտարագետ-էլեկտրամեխանիկոս։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (2003), պրոֆեսոր (2004): ՀԱՊՀ-ում կազմակերպվող տարեկան գիտաժողովների «Էլեկտրատեխնիկա-էլեկտրաէներգետիկա» բաժանմունքի համանախագահ և նախագահ (2005):
Մարինկա Բաղդասարյանը ծնվել է 1960 թվականի հունվարի 9-ին, Մեղրի քաղաքում։ Ավարտել է Նաիրի Զարյանի անվան թիվ 130 միջնակարգ դպրոցը։ 1982 թվականին ավարտել է Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի Էլեկտրատեխնիկական ֆակուլտետը։ 1982-1992 թվականներին եղել է Երևանի Ավտոմատիկայի սարքերի և տարրերի պետական կոնստրուկտորական բյուրոյի աշխատակից, 1992 թվականին՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի աշխատակից[2], 2004-2006 թվականներին` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Էլեկտրական մեքենաներ և ապարատներ» ամբիոնի պրոֆեսոր, 2006 թվականից` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Էլեկտրական մեքենաներ և ապարատներ» ամբիոնի վարիչ։ 2005-2010 թվականներին՝ ՀՊՃՀ-ում գործող գիտական աստիճաններ շնորհող 038 մասնագիտական խորհրդի գիտքարտուղար, նախագահի տեղակալ։ ՀԱՊՀ-ում գործող գիտական աստիճաններ շնորհող «Էլեկտրատեխնիկա» 038 մասնագիտական խորհրդի նախագահ (2011), 2009-2010 թվականներին` UNDP VET ծրագրի փորձագետ։ 2011 թվականից՝ Որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) փորձագետ, 2012 թվականից՝ ՀԱՊՀ Բանբեր, «Էլեկտրատեխնիկա և էներգետիկա» սերիայի գլխավոր խմբագիր։ 3 տպագիր մենագրության (առանց համահեղինակների), 138 գիտական հոդվածների, 14 գյուտի արտոնագրի, 7 ուսումնամեթոդական աշխատանքների հեղինակ է[3][4]։