Մարինա Գոլյադկինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարինա Գոլյադկինա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝synchronized swimmer և լողորդ
Երկիր՝ Ուկրաինա և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 13, 1997(1997-06-13) (26 տարեկան)
Ծննդավայր՝Դոնեցկ, Ուկրաինա
170 սանտիմետր
Քաշ՝51 կիլոգրամ

Մարինա Սերգեևնա Գոլյադկինա (ռուս.՝ Марина Сергеевна Голядкина, հունիսի 13, 1997(1997-06-13), Դոնեցկ, Ուկրաինա), ռուս գեղալողորդՖ, Տոկիոյի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի 5-ակի չեմպիոն[1], Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ[2]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարինա Գոլյադկինան ծնվել է 1997 թվականի հունիսի 13-ին Դոնեցկում։

Մինչև 2015 թվականը հանդես է եկել Ուկրաինայի հավաքականի կազմում՝ դառնալով աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր (2013), ինչպես նաև արտասահմանյան մարզական ակումբներում՝ դառնալով Հունգարիայի չեմպիոն (2015), Բրազիլիայի չեմպիոն և բրոնզե մեդալակիր (2013, 2012), Ֆրանսիայի առաջնության արծաթե մեդալակիր (2012)։

2015 թվականին ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն։ Հանդես է գալիս «Մոսկվայի պատանեկություն» (ռուս.՝ «Юность Москвы») ֆիզկուլտուրային-մարզական միավորման կազմում և դարձել է Ռուսաստանի չեմպիոն (2015, 2017), Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր (2015)։ 2015 թվականին ընդգրկվել է Ռուսաստանի հավաքականում, որի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն (2017, 2019), Եվրոպայի չեմպիոն (2016, 2018)[2]։

Մարզական կարիերային զուգահեռ Մարիա Գոլյադկինան սովորել է Մոսկվայի ֆիզիկական կուլտուրայի պետական ակադեմիայում[1]։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուկրաինայի միջազգային կարգի սպորտի վարպետ
  • Ռուսաստանի միջազգային կարգի սպորտի վարպետ (2016)
  • Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2019)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «ГОЛЯДКИНА Марина Сергеевна — на сайте "СПОРТИВНАЯ РОССИЯ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 5-ին.
  2. 2,0 2,1 «Олимпийский Центр Синхронного Плавания Анастасии Давыдовой». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 5-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարինա Գոլյադկինա» հոդվածին։