Մարթա Թորնե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարթա Թորնե
Ծննդյան թիվ՝մարտի 10, 1978(1978-03-10)[1] (46 տարեկան)
Ծննդավայր՝Բարսելոնա, Իսպանիա
Քաղաքացիություն՝ Իսպանիա
Մասնագիտություն՝դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի և լրագրող
IMDb։ID 1709128

Մարթա Թորնե Գրասիա (իսպ.՝ Marta Torné Gracia, մարտի 10, 1978(1978-03-10)[1], Բարսելոնա, Իսպանիա), իսպանացի դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի։ Առավել հայտնի է «Սև ավազան» սերիալում խաղացած Մարիա Ալմարգոյի դերով։

Մարիայի դերի համար Մարթան 2009 թվականին առաջադրվել Մոնտե Կառլոյի հեռուստատեսային փառատոնի մրցանակին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարթա Թորնեն ծնվել է տնային տնտեսուհի Թերեզա Թորնեի և գծագրիչ Ջոն Մանուելի ընտանիքում։ Դպրոցն ավարտելուց հետո սկսել է աշխատել կինոստուդիայում, որի ղեկավարները, որոնց վրա Մարթան տպավորություն էր գործել, ուղարկել են նրան աուդիովիզուալ արտադրանքի և ռադիոշոուների դասընթացների։ Դասընթացներից հետո Մարթան աշխատանքի է ընդունվել ռադիոյում։ Նա վարել է առավոտյան ծրագրերը, այդ պատճառով ստիպված է եղել արթնանալ առավոտյան 4-ին։ Աշխատել է D9R, Radio Estel, Flaix FM և RAC 1 ռադիոկայաններում և հասցրել է սիրվել ունկնդիրերի կողմից։

Կինոկարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարթան սկսել է նկարահանվել 2006 թվականից, և նրա առաջին դերերից մեկը դարձել է ամենահայտնին։ Մարթան «Սև ավազան» սերիալում խաղացել է Մարիա Ալմագոյի դերը[2]։ Սերիալը շարունակվել է յոթ եթերաշրջան, ինչից հետո Մարթան կարիերան շարունակել է հեռուստատեսությունում։ Մարթան վարում է «Algo Pasa con Marta» թոք շոուն La Sexta հեռուստաալիքում[3]։ Նա նաև շարունակում է նկարահանվել կինոյում և խաղալ թատրոնում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2000 ս Pasapalabra կամեո
2004-2011 ս Arucitys կամեո
2005-2011 ս El programa de Ana Rosa կամեո
2005-2011 ս Buenafuente կամեո
2006 ս Մրջյուն El hormiguero կամեո
2007 հֆ Impávido Նորա
2007-2010 ս Սև ավազան El internado Մարիա Ալմագրո / María Almagro
2009 ս Divendres կամեո
2010 ս Պաշտպանվածներ Los protegidos Хулия / Julia Redondo
2011-2011 ս Հրեշտակ կամ դև Ángel o demonio Մարգո / Margot
2012 ֆ Impávido

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Hablando con.. Marta Torné : "Lo más difícil ha sido grabar las escenas de mi desnudo" « Cristian-tv - La Coctelera Արխիվացված 2012-01-12 Wayback Machine
  3. «No me apetecía volver a la tele porque es un medio muy agresivo» (իսպաներեն). Público. 2010 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 22-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)