Մարեկ Չեխ (սլովակ ֆուտբոլիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարեկ Չեխ (այլ կիրառումներ)
Մարեկ Չեխ
Դիմանկար
Ծնվել էհունվարի 26, 1983(1983-01-26)[1][2] (41 տարեկան)
ԾննդավայրTrebišov, Eastern Slovakia, Չեխոսլովակիա
Քաղաքացիություն Սլովակիա
Մասնագիտությունֆուտբոլիստ
Ծնողներհայր՝ Stanislav Čech?
 Marek Čech (footballer born 1983) Վիքիպահեստում

Մարեկ Չեխ (սլովակ՝ Marek Čech, հունվարի 26, 1983(1983-01-26)[1][2], Trebišov, Eastern Slovakia, Չեխոսլովակիա), սլովակ ֆուտբոլիստ, «Բոլոնիա» ակումբի և Սլովակիայի ազգային հավաքականի պաշտպան։ Կարող է հանդես գալ նաև ձախ կիսապաշտպանի դիրքում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարեկ Չեխը մինչև «Պորտու» տեղափոխվելը հասցրել է խաղալ նաև Բրատիսլավայի Ինտերում, Պրահայի Սպարտայում։ 2005 թ. Չեխը տեղափոխվեց «Պորտու», իսկ այդ ժամանակ Պորտուն մարզում էր Կո Ադրիանսեն։ Հենց նույն տարում էլ Չեխը Պորտուի հետ կարողացավ հաղթել Պորտուգալիայի առաջնությունում և նվաճել Պորտուգալիայի գավաթը։

2008 թ. հուլիսի 15-ին Մարեկ Չեխը ստորագրեց պայմանագիր «Վեստ Բրոմվիչ Ալբիոն» ակումբի հետ, իսկ արժեքը կազմեց 1.4 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Նրա մեկնարկային խաղը Վեստ Բրոմվիչի կազմում տեղի ունեցավ 2008/09 մրցաշրջանի առաջին խաղում, երբ թիմը մրցեց Արսենալի հետ, բայց այդ խաղում Չեխը փոխարինվեց, իսկ Վեստ Բրոմվիչը պարտվեց։ Մարզչի՝ Էնթոնի Մոուբրեյի խոսքերով Չեխը գնվել է, որպեսզի մրցապայքարի մեջ մտնի մյուս պաշտպանի՝ Պոլ Ռոբինսոնի հետ։ Այդ մրցաշրջանում Չեխը խաղադաշտ դուրս եկավ ընդամենը 11 անգամ։ Էնթոնի Մոուբրեյի հրաժարականից և Պոլ Ռոբինսոնի վաճառքից հետո Չեխը դարձավ կարևոր ֆուտբոլիստ այդ ակումբում, որն այդ ժամանակ սկսեց մարզել Ռոբերտո Դի Մատեոն։ Իր առաջին գոլը Վեստ Բրոմվիչում Չեխը խփեց 2009 թ. սեպտեմբերի 12-ին «Պլիմուտ Արգայլ» թիմի դեմ խաղում. նա այդ խաղում ձևակերպեց դուբլ։ 2011 թ. մայիսին Չեխը հրաժեշտ տվեց ակումբին, իսկ 2011 թ. օգոստոսի 31-ին տեղափոխվեց «Տրաբզոնսպոր»։

Հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեխի մեկնարկային խաղը Սլովակիայի ազգային հավաքականում եղել է 2004 թ. հուլիսի 9-ին Ճապոնիայի ազգային հավաքականի հետ անցկացրած ընկերական խաղում։ 2008 թ. Եվրոպայի առաջնության ժամանակ կանոնավոր կերպով դուրս է եկել խաղադաշտ։ Սլովակիայի ազգային հավաքականի կազմում Չեխն անցկացրել է 47 խաղ, դարձել 5 գոլի հեղինակ։

Հեղինակած գոլերը ազգային հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

N Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվը դարձրել է Վերջնական հաշիվ Առաջնություն
1 2007 թ. սեպտեմբերի 8 Բրատիսլավա, Սլովակիա Իռլանդիա 2։2 2։2 Եվրո 2008
2 2007 թ. սեպտեմբերի 8 Սերրավալե, Սան-Մարինո Սան-Մարինո 4։0 5։0 Եվրո 2008
3 2007 թ. սեպտեմբերի 8 Սերրավալե, Սան-Մարինո Սան-Մարինո 5։0 5։0 Եվրո 2008
4 2009 թ. հունիսի 6 Բրատիսլավա, Սլովակիա Սան-Մարինո 1։0 7։0 2010 թ. Աշխարհի առաջնություն
5 2009 թ. հունիսի 6 Բրատիսլավա, Սլովակիա Սան-Մարինո 3։0 7։0 2010 թ. Աշխարհի առաջնություն

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

• Սլովակիայի չեմպիոն - 2000/01 ("Ինտեր")

• Սլովակիայի գավաթակիր - 2000/01 ("Ինտեր")

• Չեխիայի չեմպիոն - 2004/05 ("Սպարտա")

• Պորտուգալիայի չեմպիոն - 2005/06 և 2006/07 ("Պորտու")

• Պորտուգալիայի գավաթակիր - 2005/06 ("Պորտու")

• Պորտուգալիայի սուպեր գավաթակիր - 2005/06 ("Պորտու")

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարեկ Չեխ (սլովակ ֆուտբոլիստ)» հոդվածին։