Մարգարտածաղիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մարգարտածաղիկ (օշոշ, զատկածաղիկ, նախածաղիկ, լատին․՝ Beilis), բարդածաղկավորների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայրենիքը Եվրոպան է։ Մարգարտածաղիկը բազմամյա, 15 սմ բարձրությամբ կոմպակտ բույս է, սակայն մշակվում է որպես երկամյա։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևներն արմատամերձ վարդակներում են, տերևազուրկ ցողունները վերջանում են ծաղկազամբյուղներով։ Ծաղիկները սպիտակ են, վարդագույն կամ կարմրավուն, սերմերը հարթ են, ձվաձև։ Ծաղիկները սպիտակ են, վարդագույն կամ կարմրավուն։ Ծաղկում է մայիս-սեպտեմբերին։ Բազմանում է սերմերով և թփիկների բաժանումով։ Խիստ ցրտադիմացկուն են, ձյան տակ պահպանվում են ոչ միայն տերևները, այլև կոկոնները։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեր պայմաններում բաց գրունտում ձմեռած մարգարտածաղիկը սկսում է ծաղկել ապրիլ ամսից՝ սպիտակ-վարդագույն, բաց կարմիր, կարմիր, միաթերթ և լիաթերթ մանր կամ խոշոր ծաղիկներով։ Խոշոր ծաղիկներ ունեցող տեսակներից աչքի է ընկնում Ֆրանկֆուրտի փառքը (Rhum von Frankfurth), որն ունի խիտ, լիաթերթ, մուգ կարմիր ծաղիկներ, որոնց տրամագիծը հասնում է 5-6 սմ-ի։ Այսպիսի խոշոր ծաղիկներ ունեցողներից է նաև Սպիտակ Գոլիաֆ տեսակը (Weisser goliaf)` սպիտակ, գեղեցիկ ծաղիկներով։ Ծաղկումը տևում է վաղ գարնանից մինչև ուշ աշուն։ Փոքր-ինչ ընդմիջում է տալիս ամառվա շոգին։ Օգտագործվում է եզրագծեր, ղևանդներ, ծաղկեթմբեր ձևավորելու համար։ Փակ գրունտում ձմռան ընթացքում հիանալի ծաղկում է, տալով մեծ քանակությամբ կտրած ծաղիկներ։ Բազմանում է սերմերով և թփիկների բաժանումով։ Ջերմատներում ուշ աշնանը կամ ձմեռվա սկզբում կատարված ցանքից ստացված մարգարտածաղիկները բավականին հաջող ծաղկում են հաջորդ տարվա գարնանը, սակայն բաց գրունտում ձմեռն անցկացրած մեկ տարեկան բույսերը համեմատաբար հաջող և առատ են ծաղկում։ Սերմերը ծլում են 5-10 օրվա ընթացքում։ Մեկ գրամում պարունակվում է մոտավորապես 3000 հատիկ, ծլունակությունը պահպանում են 2-3 տարի։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարտածաղկի տեսակ վայրի վիճակում աճում է Եվրոպայում, Փոքր Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում, ԽՍՀՄ-ում՝ 2։ Բազմամյա մարգարտածաղիկ (B. perennis) որպես վաղ գարնանը ծաղկող դեկորատիվ բույս մշակվում է Արևմտյան Եվրոպայում, Ղրիմում, ինչպես նաև ԽՍՀՄ-ում։ Հանդիպում է հյուսիսային մարզերում, հատկապես՝ Վահագնի գետի առափնյա մարգագետիններում և անտառային թփուտներում։ Մշակության մեջ հայտնի են բազմաթիվ բազմաթերթ, խոշորածաղիկ սորտեր (Ֆրանկֆուրտի փառք, Սպիտակ գոլիաֆ և այլն)։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է 10, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Օշոշ բազմամյա (B. perennis)[1][2]

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղազարդիչ է։ Օգտագործվում է ծաղկաթմբերի, գորգային ձևավորումների համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Plant List, search for Bellis
  2. «Flann, C (ed) 2009+ Global Compositae Checklist». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 12-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Жизнь растений. В 6-ти т. Т. 5. Ч. 2. Цветковые растения / Под ред. А. Л. Тахтаджяна. — М.։ Просвещение, 1981. — С. 470.
  • Luc Brouillet։ Bellis L. - textgleich online wie gedrucktes Werk. (Abschnitt Beschreibung)
  • Omar Fiz, Virginia Valcárce, Pablo Vargas։ Phylogenetic position of Mediterranean Astereae and character evolution of daisies (Bellis, Asteraceae) inferred from nrDNA ITS sequences. In։ Molecular Phylogenetics and Evolution, Volume 25, Issue 1, 2002, S. 157–171. doi:10.1016/S1055-7903(02)00228-2 (Abschnitt Systematik)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 303
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։