Մարատ Նուրիջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մարատ Նուրիջանյան
Ծնվել էհունվարի 7, 1941(1941-01-07)
ԾննդավայրԿապան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 7, 1996(1996-11-07) (55 տարեկան)
Քաղաքացիություն Հայաստան և  ԽՍՀՄ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան,Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Ստեղծագործություն(ներ)Քաջարանի բանալի
Մասնագիտությունքանդակագործ
ԱնդամությունԽՍՀՄ նկարիչների միություն

Մարատ Աշոտի Նուրիջանյան (հունվարի 7, 1941(1941-01-07), Կապան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 7, 1996(1996-11-07)), հայ քանդակագործ, նկարիչ, ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարատ Նուրիջանյանը ծնվել է 1941 թվականին, Ղափան քաղաքում։ Սովորել է Ղափանի Մ. Գորկու անվան թիվ 1 դպրոցում։ Գերազանցության դիպլոմով ավարտել է նախ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, ապա՝ Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Այստեղ նրա դասախոսը եղել է ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ՝ Սարգիս Բաղդասարյանը։ 1968 թվականից եղել է Ղափանի նորաբաց երկրագիտական թանգարանի հիմնադիր տնօրենը և թանգարանի առաջին հավաքչական աշխատանքների կազմակերպիչը։ Աշխատել է կահույքի ֆաբրիկայում՝ որպես նկարիչ-ինժեներ, եղել է նաև քաղաքի գլխավոր նկարիչը, «Հայռեկլամի» Ղափանի տեղամասի վարիչ։ Մարատ Նուրիջանյանը կատարել է նաև մի քանի շինության արտաքին և ներքին նկարչական ձևավորումներ։ Նրա ամենահայտնի աշխատանքը Քաջարանի բանալին է, կամ, ինչպես ժողովուրդն է ասում, «Արջը»[1]։ Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին Կապանում կանգնեցվելիք կոթողի համար հայտարարված մրցույթում լավագույնը ճանաչվեց Մարատ Նուրիջանյանի աշխատանքը, որը մրցույթի ժամանակ ցուցադրվեց «Զանգ» պայմանական անունով։ Դա վանահոր տեսքով եռակողմ կոմպոզիցիա էր, որը մարմնավորում էր հայ ժողովրդի հոգևոր խռովքը։ Անավարտ են մնացել Մարատ Նուրիջանյանի «Զորավար Անդրանիկի» հուշարձանն ու «Գարեգին Նժդեհի» արձանը[2]։

Կապանից Քաջարան տանող ճանապարհին տեղադրված արջի արձանը, քանդակագործ՝ Մարատ Նուրիջանյան, 1966 թ․

Քանդակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քաջարանի բանալի, հուշարձան, 1966 թ.
  • Սոս Նուրիջանյանի արձանը, 1972 թ.
  • «Հավերժություն», քանդակ, 1974 թ.
  • «Դավիթ Բեկ», ձիարձան, 1978 թ.
  • «Համլետ Քոչարյանի» կիսանդրին
  • «Մերկ կնոջ ֆիգուրը»
  • «Շատրվանը»
  • «Հանքափորը»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արջի հուշարձանի պատմությունը
  2. «Վաղաժամ մահով շատ գործեր անավարտ մնացին | Syunacerkir.am». syuniacyerkir.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 21-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]