Մասնակցի քննարկում:Gevrapatapich

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բարի՜ գալուստ։

Ողջո՛ւյն, Gevrapatapich, և բարի գալուստ հայերեն վիքիփեդիա։ Շնորհակալություն ձեր ներդրումների համար։ Հուսով եմ ձեզ դուր կգա այստեղ, և դուք կդառնաք հայերեն վիքիի հանրության անդամ ու կօգնեք մեզ միասին զարգացնել հանրագիտարանը։ Կոչ եմ անում ձեզ ծանոթանալ «Ինչպես խմբագրել էջը» էջին, ինչպես նաև վիքիփեդիայի ոճական ուղեցույցին։ Խմբագրման ծանոթանալու փորձարկումների համար կարող եք օգտվել ավազարկղ էջից։

Խնդրում եմ չմոռանալ ստորագրել ձեր մեկնաբանությունները քննարկման էջերում՝ ավելացնելով 4 թիլդաներից (~~~~) կազմված նշանագիրը։ Սա ավտոմատիկ կերպով մեկնաբանության վերջում կավելացնի հղում դեպի ձեր մասնակցի էջը և մեկնաբանության ժամանակը։ Հարցերի դեպքում մի հապաղեք կապնվել ինձ հետ իմ քննարկման էջում կամ դիմեք հանրությանը խորհրդարանի էջում։--Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 20։45, 19 Մայիսի 2010 (UTC)

Շնորհակալ եմ Xelgen ջան։ Առաջին անգամ եմ այստեղ բան գրում.... հոդվածս դեռ կիսատ է։ Կանոնները կարդացել եմ, բայց դեռ լավ չեմ հիշում.... ժամանակի ընթացքում ամենինչ կարգի կբերեմ։

Հարգելի Gevrapatapich, ուրախ եմ Ձեզ ողջունել հայակական վիքիպեդիայում։ Վստահ եմ, որ շատ արագ կինտեգրվեք վիքիհանրություն և մեծ ներդրում կունենք մայրենիով վիքիպեդիայի զարգացման գործում։ ԻՆՉՊԵՍ ԽՄԲԱԳՐԵԼ ԷՋԸ կարդալուց հետո, կարդացեք նաև անգլերեն և ռուսերեն համանման էջերը, եթե տիրապետում եք այդ լեզուներին։ Սկզբնական շրջանում միգուցե որոշակի խնդիրներ ունենաք, սակայն մի՛ք հուսահատվի։ Հետևեք ադմինիստրատորների հուշումներին և ինքներդ էլ կզարմանաք, թե ինչքան շուտ սովորեցիք։ Ողջույններս և մինչև նոր վիքիհանդիպում։--Alex 23:28, 19 Մայիսի 2010 (UTC)[reply]
Խնդրեմ, հովածը մի փոքր բերեցի, ընդունված ձևավորման ոճին։ Հիմնական խնդիրներից է, որ այն գրված է ոչ այդքան հանրագիտարանային ոճով, երբեմն ոճով հիշեցնում է դասախոսություն տեքստ։ Հնարավորության չափով կարելի է դա շտկել, չնայած այլ մասնակիցները նույնպես կօգնեն դրանում, հոգ չէ։ Մյուս ոչ պակաս կարևորը, դա բերված տեղեկությունների այլ վստահելի աղբյուրներով հաստատելու բացակայությունն է։ Թե ինչպես տեղադրել հղումներ աղբյուրներին կարող ես ծանոթանալ այստեղ։ Մեկ էլ, պետք է որքան հնարավոր է խուսափել HTML–ից հոդվածների կոդում, քանի որ ոչ բոլոր մասնակիցներն են տիրապետում HTML–ի։ Օրինակ հեռացրել եմ պարբերությունների թեգերը, տեքստը երկու կողմից հավասարեցնող, քանի որ, նման տեքստի ձևավորում, ամեն մասնակից ցանկութոյան դեպքում, կարող է միացնել իր նախընտրությունների էջում։ Մեկ այլ հարց, այնտեղ տեքստում ինչ–որ աստղանիշներով հիշատակվող պատկերների նշում կա, բայց որքան կոնտեքստից եմ հասկանում, այդ պատկերը հոդվածում չկա։ Իսկ կաննոները այդքան դժվար չէ, եթե ուշադիր հետևել նաև այլ էջերի ձևավորմանը, տեսնել թե այլ փորձառու մասնակիցներ, ինչ փոփոխթւոյւններ են անում, և դրանից սովորել։ Եվ հարցերի դեպքում, իհարկե, կարող եք դիմալ մասնակիցներին, իրենք քննարկման էջերում, այստեղ բոլորը, պատրաստ են օգնել։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 08:55, 28 Մայիսի 2010 (UTC)[reply]

Անաղբյուր հոդված[խմբագրել կոդը]

Ողջույն, Հարգելի՛ Gevrapatapich։ Խնդրում եմ Ձեր կողմից ստեղծված GSM հոդվածում նշել այն աղբյուրները, որից օգտվել եք հոդվածը գրելիս։ Շնորհակալություն --Աշոտ1997 (քննարկում) 22։15, 6 Դեկտեմբերի 2014 (UTC)


Շնորհակալ եմ Աշոտ ջան, մի փոքր ի մի բերեցի, հղում դրեցի միայն մի տեղ, բայց էլի կավելացնեմ։ Մի փոքր դժվարանում եմ նորից գտնել աղբյուրները։ Մեկ էլ տատնվում եմ ռեֆ ու ընդհանուր հղում դնելու միջև․․․ նույն գրքի տարբեր մասերին պտի հղվեմ։ Մի բան խորհուրդ կտա՞ք
-- Գևորգ (քննարկում) 20:53, 7 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
Եթե ամբողջ հոդվածը վերցված է միևնույն գրքից (կամ գրքի մի բաժնից) ներքևում կարող ես ուղղակի նշել գրքի (կամ բաժնի) անունը, հեղինակը, թվականը և այլն: Ապագայում նոր նյութեր ավելացնողները նոր ռեֆներով կգրեն: Շնորհակալություն արձագանքելու համար: Հարգանքներով --Աշոտ1997 (քննարկում) 21:05, 7 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
Ձեզ կօգնի այս հղումը։ --Լիլիթ (քննարկում) 21:08, 7 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]

Շնորհավոր Նոր Տարի[խմբագրել կոդը]

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Հարգելի Gevrapatapich, շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ։ Շնորհակալություն 2014 թվականին Հայերեն Վիքիպեդիայում ակտիվ մասնակցություն ունենալու և բազմաթիվ խմբագրումների համար։ Հուսանք, որ 2015-ը բեղմնավոր տարի կլինի մեր հանրագիտարանի համար, և համատեղ ուժերով էլ ավելի կհարստացնենք այն։