Մասնակից:Yura Avetisyan/Ավազարկղ
Կեղծափուչիկ մատնաձև | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Pseudovesicaria digitata
|
Կեղծափուչիկ մատնաձև (լատին․՝ Pseudovesicaria digitata), խաչածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում:
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկամյա թխակապույտ մերկ բույս է, որի բարձրությունը 5-10 (20) սմ է: Տերևները մսալի են և վերին մասում ունեն 3-5 կլորացած բլթակ: Ծաղկաբույլը խիտ ողկույզ է։ Ծաղիկները քառատիպ են, պսակաթերթերը՝ սպիտակ ու ամբողջական: Պտուղը փքված, էլիպսաձև կամ հակաձվաձև պատիճակ է, որը ունի 7-10 (15-25) մմ երկարություն, պտղի բները 2-4 (6) սերմերով են[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանում հանդիպում է Արագածի ֆլորիստիկական շրջանում (խառնարանում՝ հյուսիսային լեռնագագաթի ստորոտին և հյուսիսային ու արևմտյան լեռնագագաթների միջև գտնվող լեռնաթմբի վրա): Աճում է Կովկասում՝ ընդգրկելով Մեծ Կովկասը և Հարավային Անդրկովկասը[1]:
Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Աճում է ալպյան գոտում՝ ծովի մակարդակից 3600-3900 մ բարձրությունների վրա, քարաթափվածքներում և քարափլուզումներում: Ծաղկում է հուլիս ամսին, պտղակալում՝ օգոստոսին[1]:
Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է: Կովկասի էնդեմիկ է: Հայտնի է միայն Արագած լեռնազանգվածից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է: Տեսակին, կապված հազվագյուտության և կլիմայի գլոբալ փոփոխության հետ, սպառնում է անհետացում: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում բացակայում է[1]:
Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.