Մասնակից:Voskanyan/Հովիկ Աբրահամյան (ազատամարտիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովիկ Աբրահամյան (այլ կիրառումներ)
Հովիկ Մայորի Աբրահամյան
Պատկեր:Հովիկ Աբրահամյան (ազատամարտիկ).jpg
8 մայիսի, 1970 - 3 օգոստոսի, 1996
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ննգի, Մարտունի
Մահվան վայրԼՂՀ Ննգի

Հովիկ Աբրահամյան (8 մայիսի, 1970, Ննգի, Մարտունի - 3 օգոստոսի, 1996, Ննգի), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովիկ Աբրահամյանը ծնվել է 1970 թ. մայիսի 8-ին Մարտունու շրջանի Ննգի գյուղում։ Գյուղում ստացել է միջնակարգ կրթություն։ Այնուհետև ավարտել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումի տնտեսագիտության բաժինը։

1988 թ. զորակոչվել է Խորհրդային բանակ, ծառայել է Կուրչատովի մարզի Կուրսկ քաղաքում։ Մեկ տարուց հետո թողել է ծառայությունն ու վերադարձել հայրենիք, զինվորագրվել է ՀԱԲ-ին։ Այնուհետև տեղափոխվել է Ստեփանակերտ ու անդամագրվել կամավորական ջոկատներից մեկում։ Ուներ ավագ ենթասպայի կոչում։ Մասնակցել է Լաչինի, Ղուբաթլուի, Խոջալուի, Աղդամի, Մարտակերտի, Շուշի, Բերձորի ռազմական գործողություններին։

Պատերազմից հետո ծառայել է օդանավակայանում՝ պարետային վաշտում։ Զոհվել է 1996 թ. օգոստոսի 3-ին, գյուղում, էլեկտրական հոսանքից։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Ննգիի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Կատեգորիա:Հայ ազատամարտիկներ Կատեգորիա:Մայիսի 8 ծնունդներ Կատեգորիա:1970 ծնունդներ Կատեգորիա:Օգոստոսի 3 մահեր Կատեգորիա:1996 մահեր