Մասնակից:Voskanyan/Էդուարդ Սերգեյի Աղաջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էդուարդ Աղաջանյան (այլ կիրառումներ)
Էդուարդ Սերգեյի Աղաջանյան
28 սեպտեմբերի, 1960 - 6 հունվարի, 1994
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Շուշի
Մահվան վայրԼՂՀ Աղդամի շրջան

Էդուարդ Աղաջանյան (28 սեպտեմբերի, 1960, Շուշի - 6 հունվարի, 1994, Աղդամի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդ Աղաջանյանը ծնվել է 1960 թ. սեպտեմբերի 28-ին Շուշիում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, ուսումը շարունակել Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումում և ստացել մեխանիկի մասնագիտություն։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է Սզնեքի կոլտնտեսությունում, որպես տրակտորիստ։ 1991 թ. անդամագրվել է Արցախյան գոյապայքարին։ Մասնակցել է Շոշի, Քարին տակի, Շուշիի, Լաչինի մարտական գործողություններին։ 1993 թ. փետրվարից ծառայել է տանկային գումարտակում և մասնակցել Ասկերանի ու Մարտակերտի պաշտպանական գծերի բոլոր մարտերին։ Զոհվել է 1994 թ. հունվարի 6-ին Աղդամի շրջանում։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Սզնեքի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Կատեգորիա:Հայ ազատամարտիկներ Կատեգորիա:Սեպտեմբերի 28 ծնունդներ Կատեգորիա:1960 ծնունդներ Կատեգորիա:Հունվարի 6 մահեր Կատեգորիա:1994 մահեր Կատեգորիա:Շուշի քաղաքում ծնվածներ