Մասնակից:VdmBrmyn/Ավազարկղ11

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հռոմի օպերային թատրոն
Teatro dell’Opera di Roma
ԵրկիրՀռոմ
Հիմնադրման ամսաթիվ1880 թվական
Գլխավոր բալետմեյստերՄիշա վան Հուք
ՃարտարապետԱքիլե Սֆոնդրինի
Կայքoperaroma.it

Հռոմի օպերային թատրոն կամ Հռոմին օպերա (իտալ.՝ Teatro dell’Opera di Roma), օպերային թատրոն Հռոմում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը կառուցվել է Դոմենիկո Կոստանցիի միջոցներով, իսկ ճարտարապետը եղել է Աքիլե Սֆոնդրինին։ Ան բացվել է 1880 թվականին Ջոակինո Ռոսսինիի Սեմիրամդա օպերայով։ 1926 թվականին թատրոնը գնել է քաղաքային խորհուրդը և մասնակի վերակառուցվել է[1]։ 1928 թվականին թատրոնը կրկին բացվեց և այժմ «Թագավորական օպերային թատրոն» (Teatro Reale dell’Opera) անունով: 1946 թվականին թատրոնը ստացավ արդիական անվանում և 1958 թվականին մասնակի վերակառուցվեց երկրորդ անգամ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այդ թատրոնում անցել են օպերայի համաշխարհային պրեմյերաներ, ինչպես՝ «Տոսկա» Ջակոմո Պուչինի (1900), Պիետրո Մասկանի «Գեղջկական ասպետություն» (1890), «Իրիս» (1898), «Դիմակներ» (1901) և այլն։ Թատրոնի բեմահարթակին ելույթ ունեցան երգիչներ և երգչուհիներ, ինչպես՝ Բելինոչի Ջեմա, Հարիքլեյա Դարքլե, Անտոնիո Կատոնյի, Ռոբերտո Ստայնո (XIX դար); Ալեսանդրո Բոնչի, Ամելիտա Գալլի-Կուրչի, Ջիլյի Բենյամինո, Էնրիկո Կարուզո, Տիտո Սկիպա, Լյոպալդ Մերսեդես (XX դար).

Ռիկարդո Մուտին 2011 թվականի օգոստոսում նշանակվել է թատրոնի պատվավոր ցմահ տնօրեն[2]

2014 թվականին թատրոնը իրեն ճանաչեց իրեն սնանկ և տնօրեն Մուտին չեղարկեց բոլոր պլանավորած ներկայացումները։ [3][4], և դրանից հետո թատրոնը վարձում է արտիստներին աութսորսինգի պայմաններում[5].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Teatro dell'Opera di Roma. «Ballet Company, A History».
  2. Riccardo Muti Official Website. «Riccardo Muti Official Biography».
  3. Lizzy Davies. «Riccardo Muti severs ties with the Opera of Rome».
  4. Reuters. «Rome opera house sacks orchestra, chorus as arts funding shrivels». {{cite web}}: |author= has generic name (օգնություն)
  5. Nick Squires. «Rome's Opera House fires entire orchestra and chorus».