Մասնակից:Siranush Sahakyan19/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անհուր ( Օնուրիս, Օնոուրիս, Ան-Հեր, Անհուրեթ, Հան-Հեր, Ինհերթ), պատերազմի աստված, որին հին եգիպտական դիցաբանության մեջ երկրպագում էին Եգիպտոսի Աբիդոս շրջանում և մասնավորապես Թինիսում: Առասպելը պատմում է, որ նա Մեհիթին բերել է իր կին, որը նրա կին գործընկերն էր Նուբիաից և նրա անունն արտացոլում է դա, այն նշանակում է (մեկը), որը հետ է տանում հեռավորը[1]:

Նրա կոչումներից մեկը թշնամիներին սպանելն էր: Անհուրին պատկերում էին որպես մորուքավոր, պատմուճանով տղամանրդ և չորս փետուրներով գլխարկով, նիզակով զինվոր կամ երբեմն որպես առյուծագլուխ աստված (ներկայացնելով քաջությունն ու ուժը): Որոշ նկարագրություններում պատմուճանն ավելի շատ նման էր քիլթի[2]:

Պաշտոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմի աստված[խմբագրել | խմբագրել կոդը]

Շնորհիվ իր դիրքի, որպես պատերազմի աստված, նա հին եգիպտական բանակի պաշտպանն էր և թագավորական ռազմիկների մարմնացումը: Իսկապես, փառատոներում մեծարելով նրան բեմադրում էին ծաղրական մարտեր: Հին Հռոմի ժամանակաշրջանում Տիբերիոս կայսրը պատկերված էր Եգիպտոսի տաճարների պատերին, կրելով Անհուրի տարբերակիչ քառաթմբային թագը:

Անհուրի թալիսնմանը

Հույները Անհուրին հավասարեցնում էին իրենց պատերազմի աստծու` Արեսի հետ: Օլիմպիական աստվածները փախչելով Տիփոնից և կենդանիների ձև ստանալով Եգիպտոսում, ասում էին, որ Արեսը վերցրված է ձկից, որպես Լեպիդոտուս կամ Օնուրիս[3]:

Երկնաքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհուրի անունը նաև կարող էր նշանակել Երկնաքեր և գլխազարդի շնորհիվ Անհուրը ավելի ուշ նույնացվեց Շուի հետ դառնալով Անհուր-Շու: Նա Ռայի որդին և Թեֆնութի եղբայրը կլիներ, եթե նույնացվեր որպես Շու:

Անհուրի քահանայապետեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամենհոտեպ, Թութմոս IV-ի ժամանակներից: Ամենհոտեպի կինը՝ Հենութը, Անհուրի երգչուհին էր: Նրանց որդիները` Հաթը և Քեննան, նրա վսեմության մարտակառքեր էին: Այժմ հայտնի է Բրիտանական թանգարանի քարակոթողից[4]:
  • Անհուրի քահանայապետ Նեբվենենիպը Սեթի I-ի օրոք: Նշանակվել է Ամունի քահանայապետ Ռամզես II-ի կառավարման սկզբում[5]:
  • Հորի[5]
  • Անհուր Հորի քահանայապետի որդին ՝ Մինմոսը, և նրա կինը ՝ Ինտին: Ռամզես II-ի օրոք[5]:
  • Անհուրմոս, Մերենփթահի ժամանակներից[5][6]:
  • Սիսհեփսեթ, Ռամզես III-ի ժամանակներից[6]:
  • Հարսիզ, հիշատակվում է Աբիդոսում գտնվող ոստրեկայի վրա[6]:

Հայտնի մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհուրը խաղացող հերոս է բազմապլան խաղացողների առցանց մարտական ասպարեզում՝ SMITE-ում: Անհուրը նիզակ կրող որսորդ է և կրում է թշնամիների սպանող կոչումը և ցուցադրվում է իր (մարդաբանական) առյուծի ձևը՝ պահպանելով մորուքը, պատմուճանը և թագը, որոնք ներառում են չորս մեծ փետուրներ[7]:

Անհուրը քաոսային աստված է NetHack/Slash'EM համակարգչային խաղում:

Օնուրիսը աննշան դեր ունի 2012 թվականի «Օձի ստվերը» ֆանտաստիկ վեպում, որպես ենթադրյալ մահացած աստված, որը վերակենդանանում է քաոսի տիրոջը` Ապոֆիսին ոչնչացնելու համար:

Անհուրը 20 վարպետներից մեկն է, որի դեմ դուք կռվում եք Boss Rush տեսախաղում. Դիցաբանություն:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Way to Eternity: Egyptian Myth, F. Fleming & A. Lothian, p. 56
  2. Turner and Coulter, Dictionary of ancient deities, 2001
  3. Antoninus Liberalis, Metamorphoses 28 (trans. Celoria) (Greek mythographer 2nd century AD)
  4. Topographical Bibliography Vol. VIII, retrieved from Griffith Institute website May 2010
  5. 5,0 5,1 5,2 5,3 Kitchen, K.A., Ramesside Inscriptions, Translated & Annotated, Translations, Volume III, Blackwell Publishers, 1996
  6. 6,0 6,1 6,2 Porter and Moss Topographical Bibliography; Volume V Upper Egypt Griffith Institute
  7. «Anhur - Official SMITE Wiki». www.smitewiki.com. Վերցված է 23 June 2017-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]