Մասնակից:Meri antonyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Meri antonyan/Ավազարկղ

Վիտտորիա Թեզի (Թեզի-Տրամոնտինի) մականունը Ֆիորենտինա (La Fiorentina), 18-րդ դարի իտալացի ամենանշանավոր երգիչներից մեկը, Բել Կանտոյի դպրոցի ներկայացուցիչ Վ. Թեզին ուներ անսովոր ուժեղ ձայն՝ գեղեցիկ տեմբրով և լայն տիրույթով, սահուն և փափուկ բոլոր մատյաններում: Տպավորիչ էր նրա երգի հուզական արտահայտչությունն ու դրամատիկ պայծառ տաղանդը: Նա հայտնի էր տղամարդկային դերերգով (Աքիլլես (Սարոյի «Աքիլլեսը Սքիրոսի վրա»)), Աստիանաքս (Վեկկայի «Աստիանաքս» մադրիգալ կատակերգություն և այլն):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա դաստիարակվել է Ֆլորենցիայի (որտեղ հայրը ծառայում էր) Մեդիչի դքսերի արքունիքում, մանկուց սովորել է պար, ասմունք և երաժշտություն: Ֆլորենցիայում եղել է Ֆ. Ռեդիի ուսանողը, հետագայում Բոլոնիայում՝ Ֆ. Կամպեջիի ուսանողը:

Նա իր նորամուտը նշել է 16 տարեկան հասակում 1716 թվականին, Պարմայի թատրոնի բեմում` Աստորգայի «Դաֆն» օպերայում, ապա` Բոլոնիայում:

1718 թվականին նա դարձել է Պարմայի դուքսի Ֆրանչեսկո Ֆարնեզեի պալատական երգիչը: 1719 թվականին նա երգել է Դրեզդենում բարոկկո կոմպոզիտոր Անտոնիո Լոտիի օպերաներում։

1718-1719 թվականների երգաշրջանում նա երգել է Վենետիկի «Սանտ'Անջելո» թատրոնում և կատարել արական դերեր՝ Պորտայի «Դուստր սեր», Կելլերի Ամալասունտա և Ֆիորեի «Առատ զղջում» դերերում: Այդ ժամանակներից ի վեր տրավեստի դերը դարձել է գլխավորը նրա աշխատանքում:

26 տարի նա ճանապարհորդել է Եվրոպայով մեկ, խաղացել Իտալիայի (Նեապոլ, Վենետիկ, Միլան, Բոլոնիա, Ֆլորենցիա, Ջենովա , Թուրին, Պիացենցա, Ռեջջո և այլն) թատրոններում, ինչպես նաև Վիեննայում, Դրեզդենում, Ֆրանկֆուրտում, Մադրիդում, Լեհաստանում: Մեծ հաջողություն է ունեցել 18-րդ դարի երեսունականների և քառասունականների վերջին, երբ նա երգել է հայտնի կաստրատացի երգիչ Կաֆարելիի (մեցցո-սոպրանո) հետ միասին: 1744-ին Կ. Վ. Գլյուկի «Հիպերմեսթեր» երաժշտական դրամայում կատարել է գլխավոր դերը:

1750 թվականինին նա հեռացել է բեմից և դասավանդել երգեցողություն[1]: 1751 թվականին նրան հրավիրել են աշխատելու Վիեննայի արքունիքում, որտեղ նա ապրել է երկար տարիներ, որպես կոմսուհի Մարիա Թերեզա Ալեֆելդտի երաժշտության ուսուցիչ։ Նրա ուսանողների թվում էին Կատարինա Գաբրիելլին և Էլիզաբեթ Թաբերը: Վիեննայում նա հանդիպել է Կազանովայի, Մոցարտի և նրա հոր Լեոպոլդի հետ:

Մահացավ թոքաբորբից 1775 թվականի մայիսի 9-ին: Նա չափազանց հարուստ էր և իր վերջին կամքին համապատասխան` թաղվել է Վիեննայի Նոյեր Մարկտի Կապուչին եկեղեցում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ТЕ'ЗИ Тези Трамонтини». istoriya-teatra.ru. Վերցված է 2019-08-29-ին.
  2. «Tesi, Vittoria 1700-1775».

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Большая советская энциклопедия. — М.: Советская энциклопедия. 1969—1978.
  • Музыкальная энциклопедия. — М.: Советская энциклопедия, Советский композитор. Под ред. Ю. В. Келдыша. 1973—1982.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]