Մասնակից:Manukyan Natali/ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գաբրիել Բաքիե (լրիվ անուն Գաբրիել Ավգուստին Ռայմոն Թեոդոր Լուի Բաքիե, ֆր.՝ Gabriel Bacquier, 17.05.1924) — ֆրանսիացի օպերային երգիչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաքիեն ավարտել է փարիզյան կոնսերվատորիան 1950 թվականին: Այդ տարի ընդունվել է Ժոզե Բեքմանի օպերային խումբ և դեբյուտել է Նիցցայում: 1953-1956 թվականներին եղել է Լա Մոնեի բրյուսելյան թատրոնի սոլիստ: 1956 թվականին եղել է փարիզյան օպերա-կոմիկ-ում: 1960 թվականին փարիզյան օպերայի սոլիստ, 1962-թին դեբյուտել է Գլյնդբորնի փարատոնում Ա.Գրաֆի խմբում, հաջորդող երկու տարիներին ելույթ է ունեցել մի շարք կարևոր աշխարհի օպերային բեմերում և վերջապես 1964 թվականին առաջին անգամ երգել է Մետրոպլիտեն օպերայում, որից հետո բարձանում էր բեմ տարբեր խմբերով 18 սեզոնների ընթացքում: 1994 թվականին թողնում է օպերային բեմը, սակայն հազվադեպ ելույթ է ունենում և ձայնագրվում է կամերային ստեղծագործություններում:

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործական ուղղու սկզբին Բաքիեն կատարում էր տարբեր բաժիններ. Դոն Ժուան (օպերա), Ֆալստաֆ (օպերա), Եվգենի Օնեգին (օպերա), Տոսկա, Ռիգոլետտո (օպերա): Հետագայում մասնագիտացել է կոմիկների և չարաործների բաժինների վրա. Դոն Ժուան (օպերա), Դոն Կիխոտ (օպերա), Սիրո ըմպելիք (օպերա): Գաբրիել Բաքիեն առաջին հերթին հայտնի է դարձել ֆրանսիական ռեպերտուարի կատրումով. «Մանո» և «Տաիս» Ժյուլ Մասնե, «Մարգարիտ փնտրողները» Ժորժ Բիզե, «Пеллеас и Мелизанда», «Գոֆմանի հեքիաթները» Ժակ Օֆենբախ, ինչպես նաև ժամանակակից կոմպոզիտորների օպերաները: Կամերային ռեպերտուարում Բաքիեն ելույթ է ունեցել Մորիս Ռավելի և Ֆրանսիս Պուլենկի երգերով:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կավալեր (1975)[1]
  • «Վաստակի համար» թքանշանի Մեծ սպա (Ֆրանսիա)[2]
  • Կմանդոր Մշակույթի և գրականության շքանշան[2]
  • Պարգև
  • Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության պարգև

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Grove, 2008
  2. 2,0 2,1 «Gabriel Bacquier, l'ambassadeur du beau chant français». Cie Cala (ֆրանսերեն). Compagnie CALA — Биография на сайте Théâtre Musical de Lyon. Վերցված է 2015-12-26-ին.