Մասնակից:Karine Markosyan02/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քաղաքացիական պատերազմ, կազմակերպված զինված պայքար երկրի ներսում դասակարգերի և սոցիալական խմբերի միջև պետական իշխանության համար դասակարգային պայքարի առավել սուր ձևը։ Քաղաքացիական պատերազմը ծագում է սոցիալական ճգնաժամի հիման վրա, երբ պետական իշխանությունն ի վիճակի չէ թշնամի դասակարգերի «բախումները մեղմել», իր «օրինական» միջոցներով ճնշել գոյություն ունեցող քաղաքական և հասարակական կարգի դասակարգային հակառակորդներին։ Քաղաքացիական պատերազմ ծնող պայմանները որոշվում են երկրի ներսում և միջազգային ասպարեզում դասակարգային ուժերի տեղաբաշխմամբ, այդ պատճառով էլ կարող են զուգակցվել միջպետական պատերազմների, օտարերկրյա ինտերվենցիայի դեմ պայքարի և ազգային-ազատագրական պայքարի հետ։ Սոցիալական հեղափոխության դարաշրջանին հատուկ են այնպիսի քաղաքացիական պատերազմները, որտեղ պատերազմող կողմերն առաջադիմական և հետադիմական դասակարգերն են՝ հարստահարվողները և հարստահարողները։ Հակամարտ հասարակական ֆորմացիաներում լինում են, սակայն, այնպիսի քաղաքացիական պատերազմներ, որտեղ միմյանց հակադրվում են տիրապետող դասակարգերի տարբեր խմբավորումներ (օրինակ, Հռոմեական հանրապետության անկման շրջանի Քաղաքացիական պատերազմը, Կարմիր և սպիտակ վարդերի պատերազմները Անգլիայում)։

Քաղաքացիական պատերազմի պատմական տեսակներն ու ձևերը բազմազան են․ ստրուկների ապստամբություններ, գյուղացիական պատերազմներ, պարտիզանական պատերազմներ, ժողովրդի զինված պայքար ընդդեմ կառավարության և այլն։

Սահմանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստենֆորդի համալսարանում քաղաքացիական պատերազմն ուսումնասիրող Ջեյմս Ֆերոնը, սահմանում է քաղաքացիական պատերազմը, որպես «բռնի ուժի գործադրմամբ կոնֆլիկտ պետության ներսում, կազմակերպված խմբերի հակամարտություն, որոնք ձգտում են իշխանության գալ կենտրոնում կամ մարզում, կամ ձգտում են փոփոխել պետական քաղաքականությունը»։ Այն պահը, երբ քաղաքացիական խռովությունները դառնում են քաղաքացիական պատերազմ, բավականին վիճելի է։

Եթե որպես չափանիշ ընդունվի տարեկան հազար և ավելի զոհերի առկայությունը, ապա 1816-1997 թվականներին եղել է շուրջ 213 քաղաքացիական պատերազմ, որոնցից 104-ը տեղի են ունեցել 1944-1997 թթ.։ Եթե օգտագործենք ավելի մեղմ չափանիշ՝ ընդհանրապես հազար զոհ, ապա 1945-2007 թվականներին տեղի են ունեցել ավելի քան 90 քաղաքացիական պատերազմներ, որոնցից 20-ը 2007 թ.-ի դրությամբ դեռ շարունակվում էին։

Ժնևյան համաժողովները չեն ներառում «քաղաքացիական պատերազմ» տերմինի սահմանումը, սակայն ներառում են չափանիշներ, որոնց համար հակամարտությունը կարող է ընդունվել որպես «ոչ միջազգային բնույթի զինված ընդհարում», որը ներառում է նաև քաղաքացիական պատերազմներ։

Գոյություն ունի 4 չափանիշ․

  • Ապստամբ կողմերը պետք է տիրեն ազգային տարածքների մի մասին։
  • Ապստամբ քաղաքացիական իշխանությունները պետք է փաստացի իշխանություն ունենան բնակչության վրա երկրի որոշակի հատվածում։
  • Ապստամբները պետք է ստանան որոշակի ճանաչում՝ որպես պատերազմող կողմ։
  • Կառավարությունը «պարտավոր է որոշակի պարբերական ռազմական քայլեր ձեռնարկել ապստամբների դեմ»

Քաղաքացիական պատերազմների պատճառների ուսումնասիրումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտնականները, որոնք ուսումնասիրում են քաղաքացիական պատերազմներ հրահրող գործոնները դիտարկում են դրանց առիթ հանդիսացող երկու հիմնական պատճառները։ Դրանցից մեկը կարող է լինել էթնիկ, սոցիալական կամ կրոնական տարբերությունները մարդկանց միջև։ Մեկ այլ պատճառ է անհատների կամ առանձին խմբերի տնտեսական շահերը։ Գիտական վերլուծություններից երևում է, որ տնտեսական և կառուցվածքային գործոնները ավելի կարևոր են, քան բնակչության առանձին խմբերի ֆակտորների նույնականացումը։

2000-ականների սկզբին, Համաշխարհային բանկի փորձագետները իրականացրեցին քաղաքացիական պատերազմների ուսումնասիրություն և և ստեղծեցին Կոլլիերա– Յոֆլերի մոդելը, որը սահմանում է քաղաքացիական պատերազմների առաջացման գործոնները։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ քաղաքացիական պատերազմ առաջացնող հիմնական գործոններն են՝

  • Ֆինանսի առկայություն

Ցանկացած քաղաքացիական պատերազմ պահանջում է պաշարներ։ Լրացուցիչ գործոն է արտերկրից ֆինանսավորումը։

  • Ռազմական օգուտներ

Քաղաքացիական պատերազմը ավելի հավանական ՝ դժվար հասանելիություն ունեցող երկրներում, որտեղ կան շատ սարեր և անապատներ։

  • Ոտնձգություններ

Պարզվել է, որ էթնիկ գերակայությունը մեծացնում է քաղաքացիական պատերազմների հավանականությունը։ Կրոնական և էթնիկ մասնատվածությունը, ընդհակառակը, մածացնում է պատերազմի վտանգը։

  • Բնակչության խտություն

Պատերազմի բռնկվելու ռիսկը ուղիղ համեմատական է երկրի բնակչությանը։

  • Ժամանակային գործոն

Ինչքան ավելի շատ ժամանակ է անցել վերջին քաղաքացիական պատերազմից, այնքան ավելի քիչ է պատերազմային գործողությունների վերսկսումը։

Քաղաքացիական պատերազմները պատմության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ողջ համաշխարհային պատմության ընթացքում քաղաքացիական պատերազմները եղել են տարբեր տեսակների և ձևերի– ստրուկների ապստամբում, քրիստոնեական պատերազմներ, պարտիզանական պատերազմներ, իշխանությունների դեմ զինված պայքար, պայքար ժողովուրդների տարբեր խմբերի միջև և այլն։

Ստրուկների ապստամբություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստրուկների ապստամբության թեման մնում է հակասությունների առարկա գիտական պատմության մեջ և հանդիսանում է ավելի մեծ վիճաբանության թեմա նրա վերաբերյալ, արդյոք հանդիսանում է ամբողջ մարդկության պատմությունը դասակարգային պայքարի պատմություն։ Քաղաքացիական պատերազմները տեղի են ունեցել հնագույն ժամանականերում, ստրկության առաջացումից սկսած։ Այն ոչ միայն տնտեսական առավելություն ստանալու միջոց էր, այլև ինչ որ մեկին իշխելու հնարավորություն։ Սեփականատերերը կարող էին որոշել ստրուկի ճակատագիրը և կյանքի տևողությունը։ Ստրուկը անձից վերածվում էր առարկայի։ Նրանք դիմադրություն էին ցույց տալիս և արտահայտում էին պայմանների վերաբերյալ դժգոհություն և անձի նկատմամբ անհարգանքը։

Ապստամբության հիմնական նպատակը ոչ միայն ազատության ստացում է, այլ իրենց կյանքի կոնկրետ սահմանափակումներից ազատվելը։ Ստրկատերերի համար չափազանց դժվար է եղել ստրուկների ապստամբությունների կանխարգելումը, քանի որ դա կարող է ոչ միայն կարող էր հանգեցնել սնանկության այլև զրկել տիրոջը կյանքից։

Առավել հայտնի ստրկատիրական պետություններ առաջացել են անտիկ ժամանակաշրջանում— Հին Հունաստան և Հին Հռոմ։ Հենց այնտեղ են տեղի ունեցել առաջին ստրուկների ապստամբությունները՝ առաջին (մ․թ․ա 135-132 թվականներ) և երկրորդ— Սիցիլիական, Սպարտակյան (մ․թ․ա 74-71 թվականներ) ապստամբությունները։ Սպարտակյան ապստամբությունը շատ մեծ դոր խաղաց Հին Հռոմի կյանքում։ Այս ապստամբության շնորհիվ Հռոմեական հանրապետությունը դարձավ Հռոմեական կայսրություն։ Մ․թ․ա 464 թվականին Սպարտակում տեղի ունեցավ երկրաշարժ, և Հելոտները օգտվելով առիթից բարձրացրեցին ապստամբություն։ Հատատվելով Մեսենիայում նրանք դիմացան մոտ տաս տարի մինչև Սպարտանցիները չտվեցին ազատ տեղաշարժվելու հնարավորություն․ նրանք հաստատվեցին Նավպակտ քաղաքում։ Մասամբ մեսենական իրադարձությունները հանդիասացան համահունական ներիշխանական կոնֆլիկտի նախաբան։

Ստրկատիրական հասարակարգից ֆեոդալիզմի անցումը խոստանում էր ստրուկների ապստամբությունների քչացում, սակայն նրանք դեռ մնում էին այտեղ, որտեղ ստրկությունը շարունակվում էր։ 869-883 թվականներին հյուսիսայինդ միջագետքի Աբբասյան խալիֆայությունում տեղի է ունենում Զինդժեյի ապստամբությունը։ Ապստամբության առդյունքում զինդժաները կարողացան հաստատել իրենց դիրքերը ողջ հարավային Իրաքում։ Հսկայական լարվածության արդյունքում Աբասյան խալիֆները կարողացան ճնշել ապստամբությունը։