Մասնակից:Karine Hakhnazaryan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հակաականային գործունեություն (անգլ.՝ mine action), գործողություններ, որոնց նպատակն է նվազեցնել ականների և պատերազմի պայթուցիկ մնացորդների (ՊՊՄ-ների) (ներառյալ չպայթած ենթազինամթերքը) սոցիալական, տնտեսական և բնապահպանական ազդեցությունը[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակաականային գործունեության նպատակն է նվազեցնել ականներից և ՊՊՄ-ներից բխող ռիսկը այն մակարդակի, որը թույլ կտա մարդկանց ապրել անվտանգ, իրականացնել տնտեսական, սոցիալական և առողջապահական զարգացումն առանց ականների և ՊՊՄ-ների աղտոտման հետևանքով առաջացած սահմանափակումների և բավարարել տուժածների տարբեր կարիքները:

Հակաականային գործունեությունը ներառում է գործողությունների հինգ միմյանց լրացնող բաղադրիչներ՝

ա) ՊԶՎԻ

բ) հումանիտար ականազերծում՝ ականների և ՊՊՄ հետազոտություն, քարտեզագրում, նշագրում և մաքրում,

գ) տուժածների աջակցություն, տվյալների հավաքագրում

դ) ժամկետանց պահեստավորված պայթուցիկ զինամթերքի ոչնչացում,

ե) հակահետևակային ականների օգտագործման դեմ քարոզչություն:

Հումանիտար ականազերծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հումանիտար ականազերծումը հակաականային գործունեության բաղադրիչներից է։ Հումանիտար ականազերծումը գործողություն է, որը հանգեցնում է պայթուցիկ զինամթերքի վտանգի վերացմանը, ներառյալ հետազոտությունները, քարտեզագրումը, մաքրումը, նշագրումը, հետմաքրման ավարտական փաստաթղթերի կազմումը, ականազերծման գործողությունների շրջանակներում համայնքի հետ կապը և մաքրված հողերի հանձնումը[2]:

Հումանիտար ականազերծումը ներառում է․

  • ոչ տեխնիկական հետազոտություն
  • տեխնիկական հետազոտություն
  • վտանգավոր տարածքների նշագրում
  • վտանգավոր տարածքների մաքրում

Պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկում (ՊԶՎԻ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկումը հակաականային գործունեության բաղադրիչներից է։ Գործողություններ, որոնք ուղղված են նվազեցնել ականներից կամ պատերազմի պայթուցիկ մնացորդներից ստացած վնասվածքների վտանգը՝ բարձրացնելով կանանց, տղամարդկանց և երեխաների իրազեկվածության մակարդակը՝ համաձայն նրանց խոցելիության, դերերի և կարիքների, և նպաստելով վարքագծի փոփոխությանը։ Այս գործողությունները ներառում են ռիսկերի ուսուցումը, հանրային տեղեկատվության տարածումը, համայնքների հետ կապը և այլ[3]:

Տուժածների աջակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուժածների աջակցությունը հակաականային գործունեության բաղադրիչներից է։ Ականազերծման գործողությունների ազգային մարմինը[4] մշտապես թարմացնում է տուժածների տվյալների շտեմարանը։ Տուժած՝ անձ, ով անհատապես կամ հավաքականորեն կրել է ֆիզիկական, հուզական և հոգեբանական վնաս, տնտեսական կորուստ կամ իր հիմնարար իրավունքների էական խախտում՝ ականների կամ պատերազմի պայթուցիկ մնացորդների (ՊՊՄ) առկայության հետ կապված գործողությունների կամ անգործության պատճառով: Տուժածների թվում են անմիջականորեն ազդեցության ենթարկված անձինք, նրանց ընտանիքները և ականներից/ՊՊՄ-ներից տուժած համայնքները:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀՀ Կառավարության որոշումը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և նրա կանոնադրությունը հաստատելու մասին
  2. «mine action». GICHD. 2024.
  3. «ՊԱՅԹՈՒՑԻԿ ԶԻՆԱՄԹԵՐՔԻ ՎՏԱՆԳԻ ԻՐԱԶԵԿՈՒՄ». http://chde.am/. 2024. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  4. ՀՀ Կառավարության որոշումը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և նրա կանոնադրությունը հաստատելու մասին