Մասնակից:Hambardzumian04/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Սարսափելի պատմություններ` մթության մեջ պատմելու համար» (անգլ.՝ Scary Stories to Tell in the Dark) — Ամերիկյան սարսափ ֆիլմ որի ռեժիսորն է Անդրե Օվրեդալին[1][2][3]: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2019 թվականի օգոստոսի 8-ին[4]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1968 թվականին Ռամոն անունով մի տղա ժամանում է Փենսիլվանիայի մի փոքրիկ քաղաք։ Նա մեքսիկացու տեսք ունի և այդ պատճառով էլ շերիֆը չի վստահում նրան։ Հելոուինի գիշերը մի երիտասարդ աղջիկ՝ սիրողական գրող Ստելլա Նիկոլսը և նրա երկու ընկերները՝ Չակ Սթայնբերգը և Օգգի Հիլդերբրանտը, որոշում են վրեժխնդիր լինել կռվարար Թոմիի գլխավորած դպրոցական խմբից։ Նրանք իրենց մեքենայի մեջ գցում են մի տոպրակ կղանք, որը Թոմին սխալմամբ կոնֆետի հետ է շփոթում։ Հետո թղթի գլանափաթեթներ ու ձվեր են նետում մեքենայի մեջ ու փախչում նրանցից։ Ընկերները թաքնվում են Ռամոնի մեքենայում։ Թոմիի խումբը փորձում է նրանց դուրս բերել մեքենայից, բայց հարևան մեքենաներից մարդիկ սուլում են նրանց և խուլիգանները հեռանում են։

Չորս ընկերները որոշում են ուսումնասիրել մեծ տեղական ուրվականներով տունը: Տունը պատկանել է հանգուցյալ Սառա Բելոուսին՝ տեղի արդյունաբերողի դստերը, ով համարվում էր խելագար։ Տան ներսում Ստելլան գտնում է գաղտնի սենյակ և սարսափելի պատմություններով գիրք, որը պատկանում էր Սառային: Սենյակներից մեկում Չակը տեսնում է մի տարեց կնոջ՝ շան հետ, բայց հետո նրանք անհետանում են։ Թոմին հետևում և փակում է ընկերներին այդ տանը:Չակի քույրը` Ռուֆը, ով ժամադրության էր Թոմիի հետ, փորձում է խելքի բերել նրան, բայց Թոմին նրան էլ է փակում և հեռանում։ Սառայի ուրվականը բացում է դուռը, և դեռահասները դուրս են գալիս տնից: Նրանք հայտնաբերում են, որ Թոմին հարվածել է Ռամոնի մեքենային:

Քնելուց առաջ Ստելլան հայտնաբերում է, որ Սառայի գիրքը նոր պատմություն ունի, որի գլխավոր հերոսը Թոմին է։ Այս պահին Թոմիի մայրը խնդրում է նրան հավի ձու տանել, և Թոմին պետք է անցնի եգիպտացորենի դաշտով, որտեղ կա Հարոլդ անունով խրտվիլակ։ Վերջինս կենդանանում է և հարձակվում Թոմիի վրա՝ նրան վերածելով խրտվիլակի։ Հաջորդ օրը, իմանալով կռվարարի անհետացման մասին, Ստելլան և Ռեյմոնը փնտրում են Թոմիին և դաշտում հայտնաբերում են նրա հագուստով մի խրտվիլակ:

Ստելլան վերադարձնում է Սառայի գիրքը լքված տուն, բայց այն կրկին հայտնվում է իր սենյակում: Ստելլան և Ռամոնը ականատես են լինում մեկ այլ պատմության՝ ինքն իրեն գրվելուն, որտեղ գլխավոր հերոսը Օգին է, ով ապուրի հետ միասին կերել է դիակի ոտքի մատ: Ընկերները փորձում են զգուշացնել նրան վտանգի մասին։ Օգին թաքնվում է իր սենյակում, բայց զայրացած կենդանի դիակը, որի մատը բացակայում է բռնում է նրան և տղային քարշ է տալիս մահճակալի տակ: Օգին անհետանում է՝ հատակին թողնելով միայն եղունգների քերծվածքներ։

Ստելլան, Չակը և Ռեյմոնը հասկանում են, որ իրենք հաջորդն են: Դեռահասները փորձում են ոչնչացնել գիրքը, սակայն նրանց չի հաջողվում և նրանք սկսում են տեղեկություններ փնտրել Սառայի մասին հին թերթերում։ Այդ ընթացքում գրքում հայտնվում է Ռուֆուսի մասին պատմություն։ Նրա այտին բշտիկ է հայտնվում և սկսում արագորեն մեծանալ: Երբ Ռուֆը գնում է դպրոցի զուգարան ու նայում հայելու մեջ, բշտիկից սև մազ է հայտնվում, որը` սարդի ոտք էր։ Հարյուրավոր սարդեր դուրս են ցատկում բշտիկից և ծածկում Ռուֆի մարմինը։ Ընկերները փրկում են նրան սարդերից, սակայն Ռուֆին տեղափոխում են հիվանդանոց։

Չակը պատմում է ընկերներին, որ երազում տեսել էր կարմիր սենյակի աղավաղված դեմքով գեր կնոջը: Տղաները որոշում են գնալ հոգեբուժարան՝ կարդալու Սառայի մասին գրառումները։ Նրանց ասում են, որ տեղեկությունը գտնվում է արխիվում, որի հապավումը անգլերենում նման է «կարմիր» բառին։ Չակը վախենում է նրանց հետ մտնել «կարմիր սենյակ» և փախչում է։ Ռամոնն ու Ստելլան իմանում են, որ Սառան հոգեբուժարանում բուժման քողի տակ խոշտանգումների է ենթարկվել իր բժիշկ եղբոր կողմից։ Չակի գործողությունները հանգեցնում են նրան որ,հիվանդանոցումտագնապ է հնչում և միջանցքներում վառվում են կարմիր լույսերը։ Յուրաքանչյուր միջանցքում Չակին դիմավորում է իր երազի գեր կինը։ Նա, ի վերջո, բռնում է Չակին, գրկում նրան և քաշում իր որովայնի մեջ:

Ստելլան և Ռամոնը բերման են ենթարկվում ոստիկանության կողմից։ Նրանք պատմում են շերիֆին ամեն ինչ, բայց վերջինս չի հավատում նրանց և վերցնում է գիրքը: Շերիֆը ասում է, որ Ռամոնը խուսափում է բանակից և փակում է նրանց հարևան խցերում: Ռամոնը Ստելլային ասում է, որ չի ցանկանում կռվել Վիետնամում այն ​​բանից հետո, երբ այնտեղ մահացավ իր եղբայրը: Այդ պահին շերիֆը տեսնում է, թե ինչպես է գիրքն ինքնին սկսել գրել նոր պատմություն, որում Ռամոնը գլխավոր հերոսն է։ Հետո շերիֆը տեսնում է մասնատված մարմնի շարժվող մասեր, որոնք ծխնելույզի միջով ներխուժում են սենյակ: Դրանք հավաքվելով վերածվում են հրեշի, որը սպանում է շերիֆին: Հրեշը ճաղերի միջով անցնելով, մոտենում է Ռամոնին, սակայն զույգին հաջողվում է փախչել։ Ստելլան վազում է Սառայի տուն մինչ Ռամոնը շեղում է հրեշի ուշադրությունը։

Ստելլան վերադառնում է անցյալ և տեսնում, որ Սառայի հարազատները շատ վատ են վերաբերվում նրան իր արտաքին տեսքի և այն բանի պատճառով, որ նա բոլորին ասում է, որ քաղաքում երեխաները մահանում են, քանի որ Բելլոուզ գործարանը աղտոտել էր ջուրը, դրա մեջ սնիկ լցնելով: Ստելլան շփվում է Սառայի ուրվականի հետ և լացակումած ասում է, որ նա անմեղ է և խոստանում է բոլորին ասել ճշմարտությունը, եթե Սառան դադարի գրքում սարսափելի պատմություններ գրել։ Սառան անհետանում է, և նրա հետ Ռամոնի վրա հարձակված հրեշը, Ստելլան վերադառնում է մեր ժամանակները։

Գերբնական սարսափներն ավարտվում են. Ստելլան գիրք է գրում Սառայի պատմության և կատարվածի մասին, սակայն քչերն են հավատում նրան։ Ռամոնին տանում են Վիետնամ, Ստելլան խոստանում է գրել նրան։ Ռուֆը դուրս է գրվում հիվանդանոցից, Չակը և Օգին այդպես էլ չգտնվեցին, բայց Ստելլան երազում է Սառայի գրքի օգնությամբ նրանց հետ բերելու միջոց գտնել[5]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:ВРоляхВерх Կաղապար:ВРолях Կաղապար:ВРолях Կաղապար:ВРолях Կաղապար:ВРолях Կաղապար:ВРолях Կաղապար:ВРолях Կաղապար:ВРолях Կաղապար:ВРолях Կաղապար:ВРолях Կաղապար:ВРолях Կաղապար:ВРолях Կաղապար:ВРоляхНиз

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Список наград и номинаций
Кинопремия Дата церемонии Категория Номинант Результат Ист.
«Золотой трейлер» 2019 Лучший хоррор «Страшные истории для рассказа в темноте» Կաղապար:Номинация
«Сатурн» 26 октября 2021 Лучший фильм ужасов «Страшные истории для рассказа в темноте» Կաղապար:Номинация
26 октября 2021 Лучший грим Норман Кабрера, Майк Элизальде[en] и Майк Хилл Կաղապար:Номинация

Շարունակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի հնարավոր շարունակությունը զարգացման սկզբնական փուլում է[6][7]։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Four TV Spots for André Øvredal's 'Scary Stories to Tell in the Dark'». Արխիվացված է օրիգինալից 2019-02-04-ին. Վերցված է 2019-03-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «Guillermo Del Toro and André Øvredal's 'Scary Stories To Tell In The Dark' Gets Summer Release Date». Արխիվացված է օրիգինալից 2019-02-04-ին. Վերցված է 2019-03-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. Guillermo del Toro’s ‘Scary Stories to Tell in The Dark’ Gets a Premiere Date
  4. Fuster, Jeremy (2019-08-06). «Will 'Dora and the Lost City of Gold' Catch the Box Office Crown From 'Hobbs and Shaw'». TheWrap. Արխիվացված է օրիգինալից 2019-08-07-ին. Վերցված է 2019-08-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Страшные истории для рассказа в темноте, 2019». Արխիվացված է օրիգինալից 2020-09-30-ին. Վերցված է 2019-03-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Scary Stories To Tell In The Dark 2 Reportedly In Early Development». Արխիվացված է օրիգինալից 2020-01-28-ին. Վերցված է 2020-02-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Scary Stories To Tell In The Dark 2 Is Reportedly On The Cards». Արխիվացված է օրիգինալից 2020-01-28-ին. Վերցված է 2020-02-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Категория:Фильмы на английском языке Категория:Фильмы США 2019 года Категория:Фильмы ужасов США Категория:Фильмы ужасов 2019 года Категория:Фильмы о привидениях Категория:Фильмы CBS Films Категория:Фильмы о Хэллоуине Категория:Детские фильмы США Категория:Фильмы о монстрах Категория:Экранизации литературных произведений фантастики Категория:Фильмы Андре Эвредала Категория:Фильмы по сценариям Братьев Хейгмен