Մասնակից:DoctorLia/Ավազարկղ109

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Այրվածքաբանական կենտրոն

Ընդհանուր ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այրվածքի ծանրության աստիճանը, կախված է բազմաթիվ գործոններից, այդ թվում՝ տուժածի տարիքից(հիմնականում այրվածքներ ստանում են նորածինները և փոքր տարիքի երեխաները կամ 65-ից բարձր տարիքները)։ Այրվածքաբանական բաժանմունքը այրվածքների բուժմամբ մասնագիտացած հիվանդանոց է[1][2]։ Այրվածքաբանական կենտրոնները հաճախ օգտագործվում են ավելի լուրջ հիվանդների բուժման և վերականգնման համար, հատկապես, եթե դեմքը, գլուխը, շնչառական համակարգը, կրծքավանդակը, որովայնը, աճուկը կամ վերջույթները այրված են։ Նրանք, ովքեր այս տարիքային(երեխա և 65տ մեծ) խմբերում չեն, կարող են ավելի շատ տուժել, եթե նրանք հիվանդ են, վնասվածքներ են ստացել կամ ունեն թույլ իմունիտետ, մարմնի ընդհանուր մակերեսի այրվածքներ(ինների կանոն), պատշաճ բուժուման հետաձգում կամ սխալ բուժում, եթե այրվածքները 2-րդ, 3-րդ կամ 4-րդ աստիճանի են(որքան մեծ է և խորը, այնքան վատ է), աղբյուրը(եթե դա եղել է քիմիական նյութի հետևանքով, կամ այրման կամ հրդեհի հետևանքով, բուժման սխեման պետք է համապատասխան կերպով փոփոխվի), կամ եթե մաշկի փոխպատվաստումը հնարավոր չէ և/կամ կարևոր օրգանները վնասված են:

Թիմի անձնակազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այրվածքաբանական կենտրոնին անհրաժեշտ է թիմային մոտեցում՝ ծանր այրվածքներով հիվանդների վարման համար: Սովորաբար այրվածքաբանականի թիմը բաղկացած է այրվածքաբանից, պլաստիկ վիրաբույժից, վերականգնողաբանից, կրծքավանդակի բժիշկից, ընդհանուր վիրաբույժից, անեսթեզիոլոգից, շնչառական թերապևտից, մանկաբույժից, բուժքույրերից և տեխնիկներից, մանրէաբանից, հոգեբույժից, սննդաբանից, ֆիզիոթերապևտից և սոցիալական աշխատողից[3][4]։ Այրված վերքի վաղ հեռացումը կամ վերքի փակումը՝ մեծ այրվածքների դեպքում կարող են մեծացնել գոյատևման հնարավորությունները:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Burn Center». University of Wisconsin Hospitals and Clinics Authority. Վերցված է 26 January 2011-ին.
  2. «The Johns Hopkins Burn Center». Johns Hopkins University. Վերցված է 26 January 2011-ին.
  3. «Guidelines for Trauma Centers Caring for Burn Patients» (PDF). ameriburn.org. Section: Other Personnel.
  4. «Ross Tilley Burn Centre - About Us - Sunnybrook Hospital». sunnybrook.ca (անգլերեն). Վերցված է 2022-05-26-ին.

Կատեգորիա:Բժշկագիտության բաժիններ Կատեգորիա:Բժշկական հիմնարկություններ Կատեգորիա:Այրվածք