Մասնակից:AveAveRebeka66/Ավազարկղ1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սյու Գրաֆթոն
Սյու Թեյլոր Գրաֆթոն
Գրաֆթոն-ը 2009 թվականին
Ծնվել էապրիլի 24, 1940
ԾննդավայրԼուիսվիլ, Կենտուկի Ա․Մ․Ն․
Վախճանվել էդեկտեմբերի 28, 2017 (77 տարեկան)
Վախճանի վայրՍանտա Բարբարա (Կալիֆոռնիա) Ա․Մ․Ն[1].
Մասնագիտությունարձակագիր
Քաղաքացիությունամերիկացի
ԿրթությունԼուիսվիլի համալսարան
Ստեղծագործական շրջան1964–2017 (առաջին հրատարկված վեպը, 1967)
Ժանրերառեղծված
Ուշագրավ աշխատանքներՔինսի Միլհոն, Այբբենական շարք
ԱմուսինՍթիվեն Ֆ․ Համֆրի
Ազգականներհայր, Կ․ Վ․ Գրաֆթոն

Սյու Թեյլոր Գրաֆթոն (անգլ.՝ Sue Taylor Grafton, ապրիլի 24, 1940 Լուիսվիլ, Կենտուկի Ա․Մ․Ն․ - դեկտեմբեր 28, 2017 Սանտա Բարբարա (Կալիֆոռնիա) Ա․Մ․Ն), ամերիկացի դետեկտիվ նովելների հեղինակ, ով առավել հայտնի է որպես «Այբբենական շարք»-ի (««Ա»-ն Ալիբիի համար է» և այլն) հեղինակ, որտեղ պատկերվում է մասնավոր քննիչ Քինսի Միլհոնին, Կալիֆոռնիայի Սանտա Թերեզա հորինված քաղաքում։ Լինելով Կ․ Վ․ Գրաֆթոնի դուստրը, նա ասում է, որ ամենամեծ ազդեցությունն իր քրեական վիպակների վրա ունեցել է Ռոսս Մակդոնալդը։ Մինչ իր հաջողությունն այս շարքի հետ կապված, նա գրում էր սցենարներ հեռուստատեսային կինոնկարների համար։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյու Գրաֆթոնը ծնվել է Լուիսվիլ, Կենտուկիում Կ․ Վ․ Գրաֆթոնի (1909-1982) և Վիվիան Հարնսբերգերի ընտանիքում, որոնք երկուսն էլ Պրեսբիտերական միսիոներների երեխաներ էին[2]:

Նրա հայրը մունիցիպալ կապի փաստաբան էր, ով նաև գրել է առեղծվածային վիպակներ և նրա մայրը՝ նախկին ավագ դպրոցի քիմիայի ուսուցչուհի[3]: Նրա հայրը երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զորակոչվեց բանակ, երբ նա երեք տարեկան էր: Հայրը վերադարձավ, երբ նա արդեն հինգ տարեկան էր, որից հետո նրա ընտանեկան կյանքը սկսեց քանդվել։ Երկու ծնողներն էլ դարձան հարբեցողներ։ Գրաֆթոնը ասում էր․ «հինգ տարեկան հասակից սկսած ես էի ինքս ինձ մեծացնում»[4][5]:

Գրաֆթոնը և իր ավագ քույրը՝ Աննան, մեծացել են Լուիսվիլում, որտեղ նա գնում էր Աթերթոն ավագ դպրոց[5][6]: Նա հաճախում էր Լուիսվիլի համալսարան (առաջին կուրս) և Արևմտյան Կենտուկի նահանգի ուսուցիչների քոլեջ (այժմ՝ Արևմտյան Կենտուկիի համալսարան)՝ երկրորդ և երրորդ կուրսի ուսանողության ժամանակ[7],մինչև որ 1961 թվականին ավարտեց Լուիսվիկի համալսարանը՝ ստանալով բակալավրի աստիճան հետևյալ մասնագիտություններով՝ անգլիական գրականություն, հումանիտար գիտություններ և կերպարվեստ։ Նա նաև Փի Բետա Ֆի-ի անդամ էր[8]:

Ավարտելուց հետո Գրաֆթոնը աշխատել է որպես հիվանդանոցի ընդունարանի քարտուղար, գանձապահ և բժշկական քարտուղար Սանտա Մոնիկայում և Սանտա Բարբարայում, Կալիֆոռնիա[8]:

Գրաֆթոնի մայրը 1960 թվականին ինքնասպան եղավ, տարիներ շարունակ խմելու և ծխելու արդյունքում ստացած կերակրափողի քաղցկեղը հեռացնելու վիրահատությունից տուն վերադառնալուց հետո։««Ա»-ն Ալիբիի համար է» հրատարակվելուց մի քանի ամիս առաջ՝ 1982 թվականին մահացավ նաև նրա հայրը[9]:

Գրական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրաֆթոնի հայրը հետաքրքրված էր դետեկտիվ գեղարվեստական գրականությամբ և գրում էր գիշերը։ Նա Գրաֆթոնին տալիս էր գրելու և խմբագրելու դասեր, և նախապատրաստեց նրան գրող լինելուն։ Հորից ոգեշնչված՝ Գրաֆթոնը սկսեց գրել, երբ նա դեռ 18 տարեկան էր և չորս տարի անց ավարտեց իր առաջին վեպը։ Նա շարունակեց գրել և ավարտեց ևս վեց վեպ։ Այս յոթ վեպերից միայն երկուսն են տպագրվել՝ «Կեզիա Դեյնը» և «Լոլլի Մադոննայի Պատերազմը»[5][10]։ Հետագայում Գրաֆթոնը ոչնչացնում է իր հինգ վաղ, չհրատարակված վեպերի ձեռագրերը[11]։

Չկարողանալով հաջողություն գտնել իր վիպակներով, Գրաֆթոնը դիմեց սցենարների[12]։ Հետագա 15 տարիների ընթացքում գրելով սցենարներ հեռուստատեսային կինոնկարների համար, ներառյալ «Սեռը», «Միայնակ ծնողը», «Մարկ, ես քեզ սիրում եմ» և «Բուժքույր»։ Գրաֆթոնը վաճառեց «Լոլլի Մադոննայի Պատերազմը» ֆիլմի իրավունքները և համատեղ գրում է սցենար լիամետրաժ ֆիլմի համար։ Ադապտացված տարբերակը հրատարակվել է 1973 թվականին որպես «Լոլլի Մադոննա XXX», գլխավոր դերերում Ռոդ Սթայգեր և Ջեֆ Բրիջես։ Նրա «Քայլել կրակի միջով» սցենարը, 1979 թվականին արժանացել է Քրիստոֆեր մրցանակին։ Համագործակցելով իր ամուսնու՝ Սթիվեն Համֆրիի հետ, նա ադապտացրել է նաև Ագաթա Քրիստիի «Կարիբյանի Առեղծվածը» և «Պսպղուն ցիանիդ» վեպերը և համատեղ գրել է «Մարդասպանը ընտանիքում» և «Փախչող սերը»։[8][13] Նրան է վերագրվում այն պատմությունը, որի հիմքում ընկած էր «Սվենջալի» (1983) հեռուստաֆիլմի սցենարը[14][15]։

Նրա փորձառությունը որպես սցենարիստ իրեն սովորեցրեց՝ պատմությանը կառուցվածք տալու, երկխոսություն գրելու և գործողության հաջորդականություն ստեղծելու հիմքերը։ Դրանից հետո Գրաֆթոնը իրեն պատրաստ էր զգում վերադառնալու գեղարվեստական գրականություն գրելուն[13]։ Մինչ նա անցնում էր "դառը բաժանության և խնամակալության պատերազմ, որը տևեց վեց երկար տարիներ", Գրաֆթոնը մտածում էր նախկին ամուսնուն սպանելու կամ վնասելու եղանակներ։ Նրա երևակայություններն այնքան վառ էին, որ նա որոշեց գրի առնել դրանք[16]։

Այբբենական շարքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրաֆթոնը հիացած էր առեղծվածային մի քանի շարքով, որոնց վերնագրերը նմանություններ ունեին։ Այդպիսիք էին Ջոն Դ․ Մակդոնալդի «Թրեվիս Մաքջի» շարքը, որի մեջ յուրաքանչյուր ստեղծագործություն ներառում էր ինչ-որ գույն իր վերնագրի մեջ, և Հարրի Կեմելմանսի «Փոքրիկ Ռաբբի» շարքը, որի մեջ յուրաքանչյուր վերնագիր պարունակում էր շաբաթվա մի օր։ Կարդալով Էդվարդ Գորիի «Գեշլիքրամբի փոքրիկ երեխաները» պատկերազարդ գիրքը, որտեղ այբբենական կարգով նկարագրված է երեխաների մահվան տեսակների մասին, Գրաֆթոնը որոշում է գրել վեպերի շարք, որոնց վերնագրերը կլինեն այբբենական կարգով։ Նա անմիջապես նստում է և կազմում հանցագործություններին վերաբերող իր իմացած բառերի ցանկը[13]։

Դա դարձավ այն շարքը, որն այժմ հայտնի է որպես «Այբուբենի վեպեր», որն էլ պատկերում է խուզարկու և մասնավոր քննիչ Քինսի Միլհոնին։ Շարքի գործողությունները տեղի են ունենում Սանտա Թերեզայում, որը Սանտա Բարբարայի հորինված տարբերակն է[17]։ Գրաֆթոնը հետևեց Ռոսս Մակդոնալդի օրինակին, ով ստեղծել էր քաղաքի հորինված տարբերակը [18]։ Գրաֆթոնը նկարագրում է Քինսի Միլհոնին՝ որպես իր երկրորդ Ես-ի, «մարդը, որի հետ ես հնավոր է լինեի, եթե ամուսնացած չլինեի երիտասարդ հասակում և չունենայի երեխաներ» [9]։

Սյու Գրաֆթոն

Շարքը սկսվում է, ««A»-ն Ալիբիի համար է»-ից, որը հրապարակվում և հաստատվում է 1982 թվականին, որին հաջորդում է ««B»-ն կողոպտիչի համար է», ապա ««C»-ն դիակի համար է»։ Վեպի յուրաքանչյուր վերնագիր համատեղվում է մի տառի և մի բառի հետ, բացի «X»-ից։ ««G»-ն կրկնակոշիկի համար է» հրապարակումից հետո, Գրաֆթոնը կարող էր լքել իր սցենարիստի աշխատանքը և կենտրոնանալ իր գրվածքներին[16]։ ««A»-ն Ալիբիի համար է» հրապարակումից սկսած, մոտավորապես ամեն տարի նոր էպիզոդ էր լույս տեսնում [19]։ Յուրաքանչյուր գրքի անունը ենթադրությունների սկզբնապատճառ էր։[20] 2009-ի մայիսին Գրաֆթոնը Media Bistro-ին ասաց, որ ինքը «պարզապես փորձում էր հասկանալ, թե ինչպես կարելի է ««U»-ն Undertow-ի համար է»-ից հասնել ««Z»-ը զրոի համար է»-ին[21], և որ «միայն այն պատճառով, որ նա գիտի Z վերջնախաղի վերնագիրը, չի նշանակում, որ նա գիտի թե ինչ են լինելու V, W, X, և Y-ի վերնագրերը» [19]։ Գրաֆթոնը ասում էր, որ նրա շարքը կավարտվի ««Z»-ը զրոի համար է»-ով, բայց նա մահացավ նախքան կսկսեր գրել այն։ Նրա դուստրն ասում էր, որ Գրաֆթոնը երբեք թույլ չէր տա, որ ինչ-որ ուրվական գրող գրեր իր անունով և «որչափ մենք մտահոգվում ենք ընտանիքում, այբուբենն առայժմ ավարտվում է Y-ով»[22]։

Գրաֆթոնի վեպերը հրապարակվել են 28 երկրներում, 26 լեզուներով[22]։ Նա հրաժարվեց վաճառել կինոնկարի և հեռուստատեսության հեղինակային իրավունքները, քանի որ սցենարներ գրելը նրան «բուժեց» Հոլիվուդի հետ աշխատելու ցանկությունից[13]։ (Այնուամենայնիվ հեռուստատեսային ֆիլմերը՝ ««B»-ն կողոպտիչի համար է» և ««D»-ն Deadbeat-ի համար է» ադապտացվել են Ճապոնիայում)[11]։ Գրաֆթոնը ասել է իր երեխաներին, որ իր ուրվականը կհետապնդի նրանց, եթե նրանք վաճառեն ֆիլմի իրավունքները իր մահվանից հետո։[23] Այս շարքի գրքերը Նյու Յորք Թայմսի Բեսթ Սելլերներ ցուցակում էին՝ ընդհանուր առմամբ շուրջ 400 շաբաթ։ «F»-ն փախստականների համար է» առաջինն էր, որը զբաղեցրեց 10-րդ տեղը տպագրված գրքերի ցուցակում։ 1995 թվականին «L»-ն անօրինականի համար է» մտավ բեսթսելլերների ցուցակի 1-ին հորիզոնական, որին հաջորդեցին այդ շարքից ևս տասը[24]։

Գրական ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն ««G»-ն Գրաֆթոնի համար է» հեղինակների, Գրաֆթոնի ոճը բնորոշ է hardboiled դետեկտիվ գեղարվեստական գրականությանը, ովքեր այն բնութագրում են որպես «լակոնիկ, թարմ, սրամիտ»[25]։ Վեպերը ներկայացվում են որպես արձանագրություններ, որոնք Քինզին գրի է առնում իր հետաքննության ընթացքում և ամփոփում դրանք յուրաքանչյուր վեպի վերջաբանում: Քանի որ պատմվածքը առաջին դեմքով է գրված, այն հնարավորություն է տալիս ընթերցողին տեսնելու Քինսիի աչքերով, ով ներկայացնում է «շենքերի և վայրերի» տարբեր նկարագրություններ՝ պատմությանը խորություն հաղորդելով[26]։Սանտա Բարբարայի ծովեզրի կրկնվող նկարագրությունները (գրի առնված որպես Քինսիի վաղ առավոտյան վազքեր) արժանիքի հմուտ, արթնացնող գրություններ են, որոնք տանում են Գրաֆթոնին ավելի բարձր, քան «պարզապես» դետեկտիվ գեղարվեստական գրող, և ներառում նրան այսպես կոչված «լուրջ» ամերիկյան գեղարվեստական գրականության հիմնական հոսանքի մեջ[27]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրաֆթոնի ««B»-ն կողոպտիչի համար է» և ««C»-ն դիակի համար է» արժանացել են առաջին երկու Անտոնիի անվան մրցանակներին, որպես երբևէ շնորհված Լավագույն Վեպ (1986 և 1987)։ Դրանք ընտրվում են Bouchercon ամենամյա կոնվենցիայի մասնակիցների կողմից[28][29]։

Նա ևս մեկ անգամ էլ արժանացել է Անտոնիի անվան մրցանակին (««G» -ն կրկնակոշիկի համար է», 1991) և եղել է երեք Շամուս մրցանակների դափնեկիր[29][30]։ 1987 թվականին Գրաֆթոնի պատմվածքը «Փարքերի որսորդական հրացանը» արժանացել է Անտոնիի անվան մրցանակին, որպես լավագույն պատմվածք[29]։

2000 թ. Հունիսի 13-ին Գրաֆթոնը եղել է 2000 YWCA Լեքսինգթոն Սմիթ-Բրեկինրիջի «Ձեռքբերումներով աչքի ընկնող կին» մրցանակի դափնեկիր[31]։

2004 թվականին նա ստանում է Ռոսս Մակդոնալդի գրական մրցանակ, որը տրվում էր՝ Կալիֆոռնիայի այն գրողներին ում գործերը անցնում էին գրական գերազանցության չափանիշները։ 2008 թվականին Գրաֆթոնին՝ Բրիտանական հանցագործություն գրողների միավորման կողմից շնորհվեց Cartier Dagger՝ այս ոլորտում կյանքի ընթացքում ձեռք բերած նվաճումների համար։ 2009-ին Գրաֆթոնը, ամերիկայի առեղծված գրողների կողմից ստացավ «Մեծ վարպետի մրցանակ»։[32]

2013թ․-ին նա ներկայացվեց Bouchercon-ի «կյանքում ունեցած նվաճումների» մրցանակին[33]։ 2014թ․-ին նա պատվավոր հյուր էր Left Coast Crime-ում[34]։ 2014 թվականին նա առաջադրվել է Shamus մրցանակի «լավագույն հաստ կազմ վեպ» անվանակարգում, որը նա երեք անգամ շահել էր նախկինում[35]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրաֆթոնն առաջին անգամ ամուսնացել է 1959 թ.-ին, 18 տարեկան հասակում, Ջեյմս Ֆլուդի հետ, որից ունեցավ մեկ որդի և մեկ դուստր։ Նրանք բաժանվեցին այն ժամանակ, երբ Գրաֆթոնը ավարտեց քոլեջը 1961 թվականին։ Երկրորդ նա ամուսնանում է Ալ Շմիթի հետ 1962 թ․-ին, բայց այն ավարտվեց ձգձգող ամուսնալուծությամբ և նրանց դստեր խնամակալության դատական գործերով[32]։

Նա ամուսնացավ իր երրորդ ամաուսնու հետ՝ Սթիվեն Ֆ․ Համֆրի 1978 թվականին[10]։ Նրանք ապրում էին Սանտա Բարբարայում, Կալիֆոռնիա և Լուիսվիլ, Կենտուկիում[5], քանի որ Համֆրին դասավանդում էր միարժամանակ երկու քաղաքի համալսարաններում[16]։ 2000 թ.-ին զույգը գնում և հետագայում վերականգում է Լինքլիֆի՝ 28 ակր (11 հա) Լուիսվիլյան կալվածք, որը ժամանակին պատկանել է տեխնիկական բարոն Ուիլյամ Ռիչարդսոն Բելկնապին[5][36]

Grafton- ը մահացավ Սանտա Բարբարա Քոթեջ հիվանդանոցում 2017 թվականի դեկտեմբերի 28-ին, երկու տարի շարունակ քաղցկեղի դեմ պայքարելուց հետո[1][22][37][10]։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այբուբենի առեղծվածային շարք[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «A»-Ալիբիի համար է (1982)
  2. «B»-ն կողոպտչի համար է (1985)
  3. «C»-ն դիակի համար է (1986)
  4. «D»-ն Deadbeat-ի համար է]] (1987)
  5. «E»-ն փաստի համար է (1988)
  6. «F»-ն փախստականների համար է (1989)
  7. «G»-ն կրկնակոշիկի համար է (1990)
  8. «H»-ն սպանության համար է (1991)
  9. «I»-ն անմեղի համար է (1992)
  10. «J»-ն դատաստանի համար է (1993)
  11. «K»-ն մարդասպանի համար է (1994)
  12. «L»-ն անօրինականի համար է (1995)
  13. «M»-ը չարության համար է (1996)
  14. «N»-ն թակարդի համար է (1998)
  15. «O»-ն հանցագործի համար է (1999)
  16. «P»-ն վտանգի համար է (2001)
  17. «Q»-ն որսի համար է (2002)
  18. «R»-ն ռիկոշետի համար է (2004)
  19. «S»-ն լռության համար է (2005)
  20. «T»-ն ոտնձգության համար է (2007)
  21. «U»-ն Undertow-ի համար է (2009)
  22. «V»-ն վրեժխնդրության համար է (2011)
  23. "W"-ն վատնածի համար է (2013)
  24. X (վեպ) (2015)
  25. "Y"-ը երեկվա համար է (2017)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ellis, Ralph (December 29, 2017). «Sue Grafton, mystery writer who based titles on the alphabet, dies at 77». CNN. Վերցված է January 14, 2018-ին.
  2. Ward, Kat (August 9, 2015). «Sue Grafton In Conversation». hometown-pasadena.com. Արխիվացված օրիգինալից December 30, 2017-ին. Վերցված է December 30, 2017-ին.
  3. «Kinsey Millhone's PI Report on Sue Grafton». Sue Grafton official website. Արխիվացված օրիգինալից April 22, 2017-ին. Վերցված է December 31, 2017-ին.
  4. Schudel, Matt (December 29, 2017). «Sue Grafton, author of best-selling 'alphabet' mysteries, dies at 77». The Washington Post. Արխիվացված օրիգինալից December 30, 2017-ին. Վերցված է December 30, 2017-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Myers, Marc (August 22, 2017). «Author Sue Grafton's Scary Childhood Home». The Wall Street Journal. Արխիվացված օրիգինալից October 11, 2017-ին. Վերցված է December 30, 2017-ին.
  6. Shanklin, Sherlene (December 29, 2017). «Hometown Hero, local author Sue Grafton dies at 77». WHAS-TV. Արխիվացված օրիգինալից December 29, 2017-ին. Վերցված է December 30, 2017-ին.
  7. {{cite web|title=Questions and Answers|url=http://www.suegrafton.com/qanda.htm%7Caccess-date=February 8, 2007|publisher=Sue Grafton Website|url-status=dead|archive-url=https://web.archive.org/web/20070328074735/http://www.suegrafton.com/qanda.htm%7Carchive-date=March 28, 2007}
  8. 8,0 8,1 8,2 «The Kinsey Report». Sue Grafton Website. Արխիվացված է օրիգինալից November 18, 2006-ին. Վերցված է February 8, 2007-ին.
  9. 9,0 9,1 Crace, John (March 18, 2013). «Sue Grafton: 'My childhood ended when I was five'». The Guardian. Արխիվացված օրիգինալից September 10, 2017-ին. Վերցված է December 31, 2017-ին.
  10. 10,0 10,1 10,2 Genzlinger, Neil (December 29, 2017). «Sue Grafton, Whose Detective Novels Spanned the Alphabet, Dies at 77». The New York Times. Վերցված է December 30, 2017-ին.
  11. 11,0 11,1 Carlson, Michael (3 January 2018). «Sue Grafton obituary». The Guardian. Վերցված է 23 February 2018-ին.
  12. «'Lolly-Madonna' changed lives». Anchorage Daily News. July 8, 1973. էջ 14.
  13. 13,0 13,1 13,2 13,3 «A Conversation with Sue Grafton». Sue Grafton Website. 1996. Արխիվացված է օրիգինալից December 31, 2006-ին. Վերցված է February 8, 2007-ին.
  14. O'Connor, John J. (March 9, 1983). «TV Movie: 'Svengali'». The New York Times. Վերցված է June 12, 2011-ին.
  15. «More credits for'Svengali'». The New York Times. Վերցված է June 12, 2011-ին.
  16. 16,0 16,1 16,2 White, Claire E. «A Conversation with Sue Grafton». Writers Write. Վերցված է February 8, 2007-ին.
  17. Brantingham, Barney (July 1, 2008). «W Is for Writers Conference; Sue Grafton Is Kinsey Millhone». Santa Barbara Independent. Վերցված է August 2, 2011-ին.
  18. «Bestselling Mystery Writer Sue Grafton To Speak at Annual Literary Voices Event». The Metropolitan Library System of Oklahoma County. 2007. Արխիվացված է օրիգինալից July 11, 2007-ին. Վերցված է February 8, 2007-ին.
  19. 19,0 19,1 Hogan, Ron (May 1, 2009). «Conversations with the Grand Masters». GalleyCat. Media Bistro. Վերցված է December 30, 2017-ին.
  20. Brantingham, Barney (April 29, 2010). «Just Who Is Kinsey Millhone?». Santa Barbara Independent. Վերցված է December 30, 2017-ին.
  21. Pitz, Marylynne (October 7, 2013). «Sue Grafton: Writing her way through the alphabet». Pittsburgh Post-Gazette. Pittsburgh, PA: Block Communications. Վերցված է December 30, 2017-ին.
  22. 22,0 22,1 22,2 Loosemore, Bailey (December 29, 2017). «Sue Grafton, internationally acclaimed mystery author and Louisville native, dies». Louisville Courier-Journal. Վերցված է December 30, 2017-ին.
  23. Richards, Linda L. (1997). «"G" Is for Grafton: Sue Grafton's Murderous Moments». January Magazine. Վերցված է February 8, 2007-ին.
  24. Cowles, Gregory (January 5, 2018). «Before Sue Grafton Was a Star». The New York Times. Վերցված է January 16, 2018-ին.
  25. Kaufman (1997), 385
  26. Kaufman (1997), 386
  27. Kaufman (1997), 390
  28. «AnthonyAwards». Fantastic Fiction. Վերցված է February 8, 2007-ին.
  29. 29,0 29,1 29,2 «Bouchercon World Mystery Convention: Anthony Awards and History». Bouchercon.info. Վերցված է March 5, 2012-ին.
  30. «Sue Grafton». Fantastic Fiction. Վերցված է February 8, 2007-ին.
  31. «YWCA to honor Grafton». Lexington Herald-Leader. June 4, 2000. էջ H5.
  32. 32,0 32,1 Powell, Steven (2012). 100 American Crime Writers. Palgrave Macmillan UK. էջեր 138–41. ISBN 978-0-230-52537-5. Վերցված է December 30, 2017-ին.
  33. «History of Guests of Honor». Bouchercon World Mystery Convention. Արխիվացված է օրիգինալից September 13, 2016-ին. Վերցված է July 5, 2014-ին.
  34. Surber, Lucinda. «Left Coast Crime 2014: Calamari Crime».
  35. «The Private Eye Writers of America». Վերցված է December 30, 2017-ին.
  36. Ward, Logan (2014). «Sue Grafton's Kentucky Garden». Garden & Gun. Արխիվացված օրիգինալից December 30, 2017-ին. Վերցված է December 30, 2017-ին.
  37. «Mystery writer Sue Grafton dies in California». www.msn.com. Արխիվացված է օրիգինալից December 30, 2017-ին. Վերցված է December 29, 2017-ին.