Մասնակից:Armine Gr./Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սըր Սիդնեյ Ռոբերտ Նոլան (ծնվել է 1917 թվականի ապրիլի 22-ին, Մելբուռն - 1992 թվականի նոյեմբերի 28-ին, Լոնդոն) ավստրալացի աբստրակտ նկարիչ և գրաֆիկական նկարիչ: Նա 20-րդ դարի 2-րդ կեսի ավստրալական խոշոր նկարիչներներից է:

Կյանք և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ս. Նոլանը նկարչություն սովորել է Մելբուռնի ազգային արվեստի պատկերասրահի դպրոցում: Նա «Հայդեի շրջան» («Heide Circle») նկարիչների խմբի առաջնորդներից մեկն էր. այնտեղ ընդգրկված էին նաև Ալբերտ Տաքերը, Ջոյ Հեսթերը, Արթուր Բոյդը և Ջոն Պերսեվալը: 1938 թվականին Նոլանը ամուսնանում է, բայց այս ամուսնությունը կարճատև էր: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է բանակում. պատերազմն ավարտվելուց հետո նա որոշ ժամանակ ապրել է Մելբուռնի մերձակայքում. այդ տունը այժմ ժամանակակից արվեստի թանգարանն է (Heide Museum of Modern Art): 1948 թվականին Նոլանը ամուսնանում է իր ընկերոջ՝ արվեստաբան Ջոն Ռիդի քրոջ՝ Սինտիի հետ: 1978 թվականին Նոլանը ամուսնանում է երրորդ անգամ՝ Ջոն Պերսեվալի նախկին կնոջ՝ Մերի Բոյդի հետ:

Որոշ ժամանակ Ս.Նոլանը նկարչություն էր սովորում Փարիզի Աթելիեր 17 (Atelier 17) հասցեում ՝ Սթենլի Ու. Հեյթերի մոտ: Նոլանի՝ ավստրալական այդ ժամանակաշրջանի ամենահայտնի գործերը 1946-1947 թվականների նկարներն են, որոնք նվիրված են տեղացի ռենջեր Նեդ Քելլիին: 1950 թվականին նկարիչը տեղափոխվում է Լոնդոն, որտեղ և ապրել և աշխատել է մինչև իր կյանքի վերջը: 1959 թվականին Ս. Նոլանը Գերմանիայի Կասել քաղաքում մասնակցել է ժամանակակից վավերագրական (Documenta) արվեստի II ցուցահանդեսին: Բացի նկարներից և գրաֆիկական գործերից, նա կատարել է նաև գրականության նկարազարդումներ և ստեղծել թատերական բնապատկերներ:

Սըր Սիդնեյ Նոլանը պարգևատրվել է բրիտանական Արժանիքների շքանշանով և Ավստրալիայի շքանշանով: