Մասնակից:AnzhelaOsepyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստոսի մարմնի օրվան նվիրված երկրպագություն Լոնդոնում

Երկրպագություն, (անգլ.՝ Adoration) հարգանք, մեծարանք, ուժեղ պատկառանքը, կամ էլ սեր ինչ-որ մեկի, վայրի կամ իրի նկատմամբ[1]: Տերմինը վերցված է (լատին․՝ adōrātiō)-ից, որը նշանակում է «հարգանքի տուրք մատուցել կամ երկրպագել ինչ-որ մեկին, ինչ-որ բանին»:

Հին Հռոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Հռոմում երկրպագությունը հարգանքի կամ պաշտամունքի ակտ էր, ինչը հռոմեացիները կատարում էին մոտեցնելով ձեռքերը բերանին, համբուրելով դրանք, ապա թափահարում պաշտելի առարկայի ուղղությամբ: Հավատացյալի գլուխը ծածկված էր,իսկ ակտից հետո նա շարունակաբար ձախից աջ ու աջից ձախ էր շարժվում: Ժամանակ առ ժամանակ նա համբուրում էր հենց պատկերներված աստվածների ոտքերը կամ ծնկները, Սատուրնն ու Հերկուլեսը, որոնք պատկերված են առանց գլխաշոր: Երկրպագությունը, որը սկզբում մատուցվում էր միայն աստվածային էակներին, բնական անցման արդյունքում սկսեց մատուցվել նաև միապետներին: Այսպիսով հունական և հռոմեական կայսրերին երկրպագում էին՝ խոնարհվելով կամ ծնկի իջնելով, բռնում էին կայսերական թիկնոցը,բաց թողում, ու շուրթերով հպվում թիկնոցը բռնած ձեռքին, կամ շորդերով հպվում էին հենց թագավորական թիկնոցին[2]:

Հին Մերձավոր Արեւելք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելյան երկրներում երկրպագությունն ավելի համեստ ձևով էր կատարվում: Պարսկական մեթոդը, որը բերել է Կյուրոս մեծը, այն էր, որ համբուրեին ծունկը, ընկնեին արքայազնի ոտքերի տակ` դեմքով, խբելով իրենց ճակատը հատակին ու համբուրեին այն: Ճակատը հատակին խբելը սովորաբար ֆիքսված անգամ էր լինում, ու համարվում էր պաշտամունքի ձև, որը երբեմն մատուցվում էր Արևելյան տիրակալներին: Հրեաները համբուրվում էին ի նշան երկրպագության, ու կատարում այլ գործողություններ, որոնք նշված են Հին Կտակարանում: Այսպիսով 1 Kings 19:18-ում Աստված կոչ է անում «Ու այնուամենայնիվ ես Իսրայելում թողեցի 7000 հոգի, այն բոլոր ծնկները, որոնք չեն խոնարհվել Բահալի առաջ, ու բոլոր շուրթերը, որոնք չեն համբուրել նրան»: Ու Պսալմախ 2:12. «Համբուրիր Որդուն, որպեսզի նա չբարկանա, ու դու չմեռնես ճանապարհիդ կեսին»[2]:

Արեւմտյան Եվրոպա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան Եվրոպայում միապետի ձեռքը համբուրելու արարողությունը, և որոշ այլ գործողություններ, որոնք կատարվում են ծնկի իջած ժամանակ, կարելի է բնութագրել որպես երկրպագության ձև[2]:

Կաթոլիկ եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրպագումը կարող է Եուխարիստի պաշտամունքի տեսքն ունենալ: Բենեդիտ XVI Պապը անդրադարձել է դրան «Միայն երկրպագության շնորհիվ կարելի է խորացնել ու ճշմարիտ սարքել հավատը:Եվ Տիրոջ հետ հանդիպման հենց այս անձնական ակտը զարգացնում է սոցիալական առաքելությունը, որն ասվում է Եուխարիստիայում և ցանկանում է կործանել խոչընդոտները, ոչ միայն արգելքները Տիրոջ և մեր միջև, այլ նաև առաջին հերթին նրանք, որոնք բաժանում են մեզ միմյանցից»[3]: Նույն ոգով Ֆրանցիսկոս Պապը գրել է «Եուխարիստի մշտական երկրպագությունը աճում է եկեղեցու կյանքի բոլոր մակարդակներում: Այնուամենայնիվ, մենք պետք է հրաժարվենք սեփականաշնորհված եւ անհատապաշտական հոգեւորականություն առաջարկելու գայթակղությունից, որը չի համապատասխանում բարեգործության պահանջներին» (Եվանգելիի ուրախությունը 262) Որոշ եկեղեցիներում կան «պաշտամունքի մատուռներ», որտեղ միշտ ցուցադրվում է Եուխարիստիան, որպեսզի հավատացյալները դրա միջոցով կարողանան հետևել իրենց հավատքին: «Արսի Կյուրեն ժամերով նստում էր Սուրբ Հաղորդության առաջ: Եթե մարդիկ հարցնեին նրան, թե ինչ է նա անելու կամ խոսելու այդ ժամանակ, նա կպատասխաներ «Նա նայում է ինձ, իսկ ես նրան»»[4]:


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Egri, Lajos. The Art of Dramatic Writing: Its Basis in the Creative Interpretation of Human Motives. New York: Simon & Schuster, 1942. p. 49
  2. 2,0 2,1 2,2  One or more of the preceding sentences incorporates text from a publication now in the public domainChisholm, Hugh, ed. (1911). «Adoration». Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 1 (11th ed.). Cambridge University Press. էջ 214.
  3. «Christmas greetings to the Members of the Roman Curia and Prelature (December 22, 2005) | BENEDICT XVI». www.vatican.va. Վերցված է 2020-01-24-ին.
  4. «Library : Adoration». www.catholicculture.org. Վերցված է 2020-01-24-ին.