Մասնակից:Օլեսյա Սահակյան/Ավազարկղ22

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցանկապատից այն կողմ
По ту сторону изгороди
ԺանրՖենտեզի, Արկածային ֆիլմ, Միստիկա, Դրամա
ՍտեղծողՊատրիկ Մակհեյլ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Լեզուանգլերեն
ՀեռուստաալիքCartoon Network
Եթերաշրջաններ1
Սերիաների քանակ10
ՊրոդյուսերՊերնել Հեյս


«Ցանկապատից այն կողմ» (անգլ.՝ Over the Garden Wall հայտնի է նաև «Պարտեզի ցանկապատի հետևում» վերնագրով ) - ամերիկյան անիմացիոն մինի - սերիալ, ստեղծել է Պատրիկ Մակհեյլը Cartoon Network ալիքի համար: Մուլտսերիալի պրեմիերան կայացել է 2014 թվականի նոյեմբերի 3-ին: Անիմացիոն կարճամետրաժ սերիալը նկարահանվել է Մակհեյլի «Անհայտության գրքի» հիման վրա, որը ստեղծվել է Cartoon Network Studios-ի կողմից: Մուլտսերիալի պրեմիերան կայացել է Ռուսաստանում 2015 թվականի ապրիլին:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր:1423839989 1099751298.jpg

Գլխավոր հերոսները՝ Վիրտը և Գրիգորին ( հյունչունավորողներ են՝ Էլայջա Վուդ և Դին Կոլինի) ովքեր փնտրում են իրենց ճանապարհը դեպի տուն՝ հանելուկային «Անհայտ» անտառից և նրանց դրանում օգնում է հին անտառապահը (հնչյունավորող Քրիստոֆեր Լլոյդ) և երգող որի անունը Բեատրիս էր (հնչյունավորող Մելանի Լինսկի)[1]:

Հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիրտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավագ եղբայր: Սովորում է ավագ դպրոցում, բայց հստակ տարիքը հայտնի չէ: Բարձրահասակ է: Հագին կար կարմիր գլխարկ և կապույտ թիկնոց: Վատատես է, միշտ պատրաստ է դերասանություն անել: Զբաղվում է երաժշտությամբ, նվագում է կլառնետ և ստեղծագործում է բանաստեղսություններ: Ամաչկոտ է և միշտ թաքցնում է իր ունակությունները: Լռակյաց է և նեղացկոտ, բայց մի քանի սերիաներում պատմում է իր կյանքի մասին:

Գրեգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիրտի կրտսեր և խորթ եղբայրն է: Չարաճճի և անմիջական երեխա: Նա անտառում ոչ մի վախենալու բան չի տեսնում և այդ ամենին լրջորեն չի մոտենում և ամեն ինչը վեր է ածում արկածների: Ցածրահասակ է և գիրավուն: Գլխի վրա կա թեյնիկ, որի մեջ գորտ կա: Լավատես է: Հաճախ է եղբայրների անհաջողությունների պատճառ դառնում:

Բեատրիս[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեատրիսը կարմրահեր, կապույտ զգեստով աղջնակ է: Նա քար է նետել երգող թռչնակի վրա և որպես պատիժ դարձել է թռչուն: Կտրելով թևերը հնարավոր է նրան ապակախարդել, միայն կախարդական մկրատի օգնությամբ: Սկզբում նա փորձում է եղբայրներին գցել թակարդի մեջ, բայց հետո զղջում է իր կատարած արարքի համար և օգնում է նրանց:

Անտառահատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծերուկ, ով միշտ խաբում է կենդանիներին: Նա միշտ կտրում է ծառերը, որպեսզի պահպանի կրակը իր լամպի մեջ և այդ ամենը իր աղջկա սրտով էր: Նա չէր իմանում, որ ծառերը մարդիկ են: Եվ մի քանի անգամ օգնել է եղբայրներին:

Գորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նույնպես հայտնի է, ինչպես Կիսան, Վիրտը, Գրեգը և ուրիշներ: Գրեգի գորտն է: Գրեգը նրան գտել է անտառում: «Օրոցային գորտերի աշխարհում» (անգլ.՝ Lullaby in Frogland) վերնագրով, այս սերիայում գորտը երգում էր, գրադրվագ հանդիսանալով առաջին մինի - սերիալի սերիա:

Ադելաիդա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բարի կին արոտավայրից», ինչպես անվանում է նրան Բեատրսը, խաբելով եղբայրներին: Իրականում նա չար կախարդ է, ով առաջարկել է թռչուն-աղջնակին գործարք՝ մկրատի փոխարեն վերցնելով ծառա - երեխայի:

Ֆրեդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրեդ - խոսող ձի: Հայտնվում է «Երգեր մութ լապտերի մասին» (անգլ.՝ «Songs of the Dark Lanten») սերիայում: Սկզբում Բեատրիսը համարում էր, թե ձին իր հետ չի խոսում, բայց հետագայում շփվելով նրա հետ սկսում է խոսել և՛ եղբայրների հետ, և՛ նրա հետ:

Գազան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալի գլխավոր չարիքը: Հանդես է գալիս մարդու սև ուրվագծով, երկար ճյուղավորված կոտոշներով: Նա իր վրա է գրավում թափառող ճանապարհորդներին և դարձնում նրանց ծառ: Որոշներին նա օգտագործում է, որպես լապտերի պահակներ, խաբելով նրանց, որ եթե հանգչի լապտերի լույսը բոլորը կմահանան:

Սերիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Ամսաթիվ
1 "The Old Grist Mill" 2014 թվականի նոյեմբերի 3-ին
2 "Hard Times at the Huskin' Bee" 2014 թվականի նոյեմբերի 3-ին
3 "Schooltown Follies" 2014 թվականի նոյեմբերի 4-ին
4 "Songs of the Dark Lantern" 2014 թվականի նոյեմբերի 4-ին
5 "Mad Love" 2014 թվականի նոյեմբերի 5-ին
6 "Lullaby in Frogland" 2014 թվականի նոյեմբերի 5-ին
7 "The Ringing of the Bell" 2014 թվականի նոյեմբերի 6-ին
8 "Babes in the Woods" 2014 թվականի նոյեմբերի 6-ին
9 "Into the Unknown" 2014 թվականի նոյեմբերի 7-ին
10 "The Unknown" 2014 թվականի նոյեմբերի 7-ին

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Անհայտության գիրք»[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատկեր:Over the garden wall by frankenpup-d85rmsy.png

«Ցանկապատից այն կողմ» մինի - սերիալը ստեղծել է Պատրիկ Մակհեյլ, ով մասնակցել է «Ֆլեդժեկի զարմանալի անհաջողությունները» մուլտֆիլմի նկարահանումներին և «Արկածների ժամանակ է» մուլտֆիլմի կրեատիվ տնօրենն էր[2]: Սերիալը համարվում է Մակհեյլի անիմացիոն կարճամետրաժ ադապտացիա: «Անհայտության գիրք» մուլտֆիլմը, որը ստեղծվել է Cartoon Network Studios-ի կողմից, համարվում է անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերի նախաձեռնությունների մի մասը: Այս կարճամետրաժ մինի - սերիալը ցուց է տրվել Սանտա Բարբարայում 2014 թվականին կազմակերպված համաշխարհային կինոփառատոնում:[3], որը Մակհեյլի համար բերեց Բրյուսա Կորիունայի կողմից պարգև[4]: Նրա անունը պատվավոր նշվեց Օտտավայում 2013 թվականին միջազգային անիմացիոն կինոփառատոնի ժամանալ[5], և ավելի ուշ ցուցադրվել է Լոս Անջելեսում 2013 թվականին կազմակերպված կարճամետրաժ ֆիլմերի կինոփառատոնի ժամանակ:[6].

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս մուլտֆիլմը դարձավ ալիքի առաջին մինի-շարքը, որը 10 սերիանոց սեզոն պատվիրեց, որի պրեմիերան պետք է կայանար 2014 թվականին աշնանը[7]: «Ցանկապատից այն կողմ» պարունակում է բնօրինակ սաունդթրեք, ոգեշնչված ամերիկյան երաժշտությամբ[8]: Էլայջա Վուդը հնչյունավորել է գլխավոր դերերից մեկը՝ Վիրտի դերը: 2014 թվականի հոկտեմբերին Մակհեյլին կանչում են հարցազրույցի: Հարցազրույցի ժամանակ Մակհեյլը նշեց, որ նրանք մինի - սերալը նկարահանելու ժամանակ փորձել են պահպանել էպիզոդների միջև կապը[9]: Հարցազրույցի ժամանակ Մակհեյլը նշում է նաև, թե ինչ աղբյուրներից է նա օգտվել:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Andreeva, Nellie (March 7, 2014). «Cartoon Network Orders Over The Garden Wall As First Miniseries». Deadline.com. Hollywood: PMC. Վերցված է March 8, 2014-ին.
  2. «Patrick McHale Bio». Turner Newsroom. Atlanta: Turner Broadcasting System. Վերցված է March 8, 2014-ին.
  3. «2014 Lineup Announced!». sbiff.org. Santa Barbara International Film Festival. January 7, 2014. Վերցված է March 8, 2014-ին.
  4. «Santa Barbara International Film Festival Announces Winners». Santa Barbara Independent. February 10, 2014. Վերցված է March 8, 2014-ին.
  5. Zahed, Ramin (September 22, 2013). «Tito on Ice, Lonely Bones Win Ottawa's Top Honors». Animation. Calabasas, California. Վերցված է March 8, 2014-ին.
  6. Zahed, Ramin (August 27, 2013). «L.A. Shorts Fest Announces Animation Screening». Animation. Calabasas, California. Վերցված է March 8, 2014-ին.
  7. Holloway, Daniel (March 7, 2014). «Cartoon Network Orders First Miniseries». Broadcasting & Cable. New York City: NewBay Media. Վերցված է March 8, 2014-ին.
  8. Slattery, Luke (March 10, 2014). «Cartoon Network Announces its First Ever Miniseries, Over the Garden Wall, From Adventure Time Alum Patrick McHale». Indiewire. New York City. Վերցված է March 13, 2014-ին.
  9. Day, Patrick Kevin (October 5, 2014). «Lost in an animator's imagination». Los Angeles Times. Tribune Publishing. էջ D12. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Ամերիկյան մուլտֆիլմեր Կատեգորիա:Մուլտֆիլմեր այբբենական կարգով