Մասնակից:Սիմոնյան Կարեն/Ավազարկղ6

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիմոնյան Կարեն/Ավազարկղ6

Ռասմուս Վինտեր Հոյլուն (դան․՝ Rasmus Winther Højlund; ) դանիացի ֆուտբոլիստ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի և Դանիայի հավաքականի հարձակվող։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռասմուսը սկսել է խաղալ ֆուտբոլ «B-93» թիմում։ «Բրյոնդբիի» և «Հոլբեկի» ակադեմիաներում մեկ տարի մնալուց հետո տեղափոխվել է «Կոպենհագենի» ակադեմիա։ Ակումբի անդամ է։ 2020/2021 մրցաշրջանից՝ առաջին թիմի խաղացող։ 2020 թվականի հոկտեմբերի 25-ին Դանիայի առաջնությունում նա իր առաջնախաղն է նշել «Օրխուսի» դեմ խաղում, որտեղ նա 90-րդ րոպեին Յոնաս Վինդի փոխարեն դուրս է եկել խաղադաշտ[1]։ 2020 թվականի դեկտեմբերի 18-ին ակումբի հետ նոր պայմանագիր է կնքել մինչև 2023 թվականի դեկտեմբերը[2]։ Այդ մրցաշրջանում նա ունեցել է չորս հանդիպում։

2022 թվականի օգոստոսի 27-ին 17 միլիոն եվրոյով տեղափոխվել է իտալական «Ատալանտա» ակումբ։ 2022/23 մրցաշրջանում նա 32 խաղում դարձել է 10 գոլի հեղինակ։

2023 թվականի օգոստոսի 5-ին նա դարձավ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի խաղացող և ներկայացվել է «Օլդ Թրաֆորդում» «Լենսի» դեմ ընկերական խաղից առաջ։ Տրանսֆերի արժեքը կազմել է 64 միլիոն Ֆունտ ստերլինգ, ևս 8 մլն ֆունտ տրամադրվում է բոնուսների տեսքով[3]։ 2023 թվականի սեպտեմբերի 3-ին առաջնախաղն է նշել «Յունայթեդի» կազմում «Արսենալի» դեմ խաղում, 67-րդ րոպեին փոխարինման դուրս գալով[4]։ 2022 թվականի սեպտեմբերի 20-ին իր առաջին գոլն է խփել ակումբի կազմում Չեպիոնների Լիգայում «Բավարիայի» դեմ խաղում[5]։ 2023 թվականի հոկտեմբերի 3-ին նա դուբլի հեղինակ դարձավ «Գալաթասարայի» դեմ խաղում[6]։ 2023 թվականի դեկտեմբերի 26-ին նա խփել է իր առաջին գոլը Պրեմիեր-Լիգայում «Աստոն Վիլլայի» դեմ խաղում[7]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա հանդես է եկել Դանիայի մինչև 16, մինչև 17, մինչև 19 և մինչև 21 տարեկանների հավաքականներում։

2022 թվականի սեպտեմբերին նա իր առաջնախաղն է նշել Դանիայի գլխավոր հավաքականի կազմում, խաղալով ՈՒԵՖԱ ազգերի լիգայում Խորվաթիայի և Ֆրանսիայի հավաքականների դեմ։ Չի ընդգրկվել Դանիայի հավաքականի հայտացուցակում՝ Կատարում կայանալիք 2022 թվականի աշխարհի առաջնության համար։ 2023 թվականի մարտի 23-ին Դանիայի հավաքականի կազմում իր երրորդ խաղում (և առաջինը մեկնարկային կազմում), նա հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ֆինլանդիայի դեմ Եվրո-2024-ի ընտրական խաղում (3:1)[8][9][10]։ Մարտի 26-ին Հոյլունն առաջին խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ Ղազախստանի հավաքականի դեմ խաղում, սակայն դանիացիները սենսացիոն կերպով կորցրեցին իրենց 2 գնդակի առավելությունը և պարտվեցին արտագնա խաղում (2:3):

Ընտանիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլիստի հայրը Անդերսն է՝ նույնպես նախկին ֆուտբոլիստ։ Կրտսեր եղբայրներ Էմիլն ու Օսկարը խաղում են Կոպենհագենի երիտասարդական թիմում։

Կատարողական վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալները ներկայացված են 2023 թվականի դեկտեմբերի 26-ի դրությամբ[11]

Ակումբային կարիերա
Ակումբ Մրցաշրջան Լիգա[12] Գավաթ[13] Լիգայի գավաթ[14] Եվրոգավաթներ[15] Այլ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Կոպենհագեն 2020/21 4 0 1 0 0 0 5 0
2021/22 15 0 1 0 11 5 27 5
Ընդհանուր 19 0 2 0 0 0 11 5 0 0 32 5
Շտուրմ 2021/22 13 6 0 0 0 0 13 6
2022/23 5 3 1 2 2 1 8 6
Ընդհանուր 18 9 1 2 0 0 2 1 0 0 21 12
Ատալանտա 2022/23 32 9 2 1 34 10
Ընդհանուր 32 9 2 1 0 0 0 0 0 0 34 10
Մանչեսթեր Յունայթեդ 2023/24 15 1 0 0 2 0 6 5 23 6
Ընդհանուր 15 1 0 0 2 0 6 5 0 0 23 6
Всего за карьеру 84 19 5 3 2 0 19 11 0 0 110 33


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «AGF Aarhus - FC Kobehavn» (անգլերեն). Soccerway. 2020-10-25. Արխիվացված օրիգինալից 2022-03-13-ին. Վերցված է 2021-07-14-ին.
  2. «FCK forlænger med Rasmus Højlund» (դանիերեն). F.C. København. 2020-12-18. Արխիվացված օրիգինալից 2022-01-26-ին. Վերցված է 2021-07-14-ին.
  3. «Manchester United unveil new signing Rasmus Højlund before Lens friendly» (անգլերեն). The Guardian. 2023-08-05. Արխիվացված օրիգինալից 2023-09-01-ին. Վերցված է 2023-08-05-ին.
  4. «Arsenal vs. Manchester United» (անգլերեն). Soccerway. 2023-09-03. Արխիվացված օրիգինալից 2023-09-09-ին. Վերցված է 2023-10-19-ին.
  5. «Bayern Munich vs. Manchester United» (անգլերեն). Soccerway. 2023-09-20. Արխիվացված օրիգինալից 2023-10-29-ին. Վերցված է 2023-10-19-ին.
  6. «Manchester United vs. Galatasaray» (անգլերեն). Soccerway. 2023-10-03. Արխիվացված օրիգինալից 2023-09-27-ին. Վերցված է 2023-10-19-ին.
  7. «Manchester United vs. Aston Villa». Soccerway (անգլերեն). 2023-12-26.
  8. «Хет-трик Хёйлунна принёс Дании победу над Финляндией». Чемпионат. 2023-03-24. Արխիվացված օրիգինալից 2023-03-24-ին. Վերցված է 2023-03-24-ին.
  9. «Хейлунн — о хет-трике за сборную Дании: «Никогда не испытывал ничего подобного»». Спорт-Экспресс. 2023-03-24. Արխիվացված օրիգինալից 2023-03-24-ին. Վերցված է 2023-03-24-ին.
  10. «Хет-трик Расмуса Хейлунна». УЕФА. 2023-03-24. Արխիվացված օրիգինալից 2023-03-24-ին. Վերցված է 2023-03-24-ին.
  11. «Rasmus Hojlund» (անգլերեն). Soccerbase.com. Արխիվացված օրիգինալից 2023-10-14-ին. Վերցված է 2023-10-04-ին.
  12. Датская Суперлига, австрийская Бундеслига, итальянская Серия A, английская Премьер-лига.
  13. Кубок Дании, Кубок Австрии, Кубок Италии.
  14. Кубок Английской футбольной лиги.
  15. Лига чемпионов УЕФА, Лига конференций УЕФА.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]