Մասնակից:Սեդա Մարգարյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կլիֆֆորդ Բրաուն (անգլ.՝ Clifford Benjamin Brown, 30 հոկտեմբեր 1930 — 26 հուիսի 1956) Բրաունի մականունով ամերիկացի ջազմեն- շեփորահար, որը մեծ ազդեցություն է ունեցել ոճի ապագա զարգացման վրա։ Մահացել է 25 տարեկանում, դրա հետ մեկ տեղ իր ալբոմները ձայնագրում էր միայն իր կյանքի վերջին 4 տարիների ընթացքում։ Չնայած նրան, որ Բրաունը շատ էական ազդեցություն ունեցավ ավելի ուշ ջազային-շեփորահարների վրա, ինչպիսիք են՝ Դոնալդ Բյորդը, Լի Մորգանը, Բուկեր Լիթլը, Ֆրեդդի Հաբբարդը, Վալերի Պոնոմարյովը և Ուինսթոն Մարսալիսը։ Կլիֆֆորդ Բրաունը 1954 թվականին դարձավ տարվա Նոր աստղ ըստ DownBeat ամսագրի, ինչպես նաև 1972 թվականին[1] ընդգրկվեց DownBeat ամսագրի ջազային փառքի սրահում

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրաունը ծնվել է Ուիլմինգտոնում (Նահանգ Դելավեր)։ Դելավեր նահանգի[2] Համալսարանում կարճաժամկետ սովորելուց հետո, ավելի ուշ Մերիլենդի Արևելյան ափի Համալսարանում, նա շատ լուրջ ավտովթարի ենթարկվեց։ Մեկ տարվա հոսպիտալիզացիայից հետո նրան այցելում էր Դիզզի Գիլլեսպին, որը համոզեց Բրաունին ընտրել երաժշտական կարիերան[3]։ Կլիֆֆորդը սկսեց զբաղվել երաժշտությամբ պրոֆեսիոնալ և շուտով դարձավ ամենահաջողակ ջազային- շեփորահարներից մեկը[4]։

Բրաունը ներշնչանք էր ստանում Ֆետս Նավարրոյի[4]։, նրանց նվագը միավորում էր վիրտուոզ տեխնիկան և փայլուն հնարամտությունը։ Շեփորի ջերմ և թավշյա հնչողությունը արտացոլում էր գործիքի բոլոր հնարավորությունները։ Յուրաքանչյուր նոտայի հստակությունը, անգամ ամենաարագ տեմպերի ժամանակ ավելի ուժգին էր վարպետաց կատարողականությունից թողնված տպավորությունը։

Հարմոնիայի զգացման զարգացվածությունը թույլ էր տալիս ցուցաբերել համարձակ երաժշական արտահայտումներ անել ակկորդների միջոցով, մարմնավորելով բիբոպ ներդաշնակության գծային «հանրահաշվական» բաղադրիչները: Բացի արագ ժանրի վարպետ լինելուց, Բրաունը փայլում էր նաև խորը բալլադներում։

Նախքան իր սեփական խմբի ստեղծումը Մաքս Ռոուչի հետ, նա ելույթ էր ունենում ռիթմ-ըն-բլյուզային կոլեկտիվում[4], որի մեջ էին մտնում՝ Կրիս Պաուելը, Տեդ Դամերոնը, Լայոնել Հեմպտոնը, Արտ Բլեյկին։ Կլիֆֆորդ Բրաունի և Մաքս Ռոուչի Կվինտետը հանդիսանում էր նորաձևության օրենսդիրը հարդ-բոպի ժանրում։ Կոլեկտիվի դաշնակահար Րիչի Պաուելն (Բադի փոքր եղբայրը) էր մշակում այն օրիգինալ կոմպոզիցիաները, որոնք ստեղծում էր հենց Կլիֆֆորդը։ Շեփորահար Բրաունի և տենոր-շեփորահար սաքսոֆոնիստ Հարոլդ Լանդի գործընկերությունը շուտով հասավ ուժգին տարաձայնությունների, ինչի հետևանքով խումբը լքած Լանդին փոխարինեց Տեդդի Եդվարդսը, ինչից հետո Սոննի Րոլլինզը նույնպես միացավ խմբին։ Բրաունի և Րոլլինզի ղեկավարության տակ կվինտետը ցուցաբերց իր իմպրովիզացիոն և էքսպերեմենտատորական վարպետության [2]հրաշքները, հասնելով իր ստեղծագործական ծաղկումին։

Կարելի է պնդել, որ հենց առողջ ապրելակերպ նախընտրող Բրաունը խզեց հերոինի մոդան ջազի աշխարհում, ինչը պրոպագանդվում էր Չարլի Պարկերի կողմից։ Կլիֆֆորդը ըստ այդմ թմրանյութ չէր օգտագործում և ալկոհոլ [2] չէր չարաշահում։

1956 թվականի Հունիսին Բրաունը և Րիչի Պաուելը Ֆիլադելֆիայից Չիկագո էին գնում, որտեղ էլ պետք է տեղի ունենար ժազ-խմբի ելույթը, ղեկին էր Պաուելի կինը՝ Նենսին։ Pennsylvania Turnpike-ից ոչ հեռու, գիշերային անձրևների պահմաններում նա կորցրեց իր վերահսկողությունը և ավտոմեքենան ուղեգծիծ դուրս եկավ։ Ավտովթարի հետևանքում մահացան երեքն էլ։ Կլիֆֆորդ Բրաունը թաղվեց Մթ. Սիոնի գերեզմանատանը (Mt. Zion Cemetery), Ուիլմինգթոնում (Նահանգ Դելավեր):

Բրաունը մահացավ Լա Ռուի հետ ամուսնության երկրորդ տարեդարձին՝ կնոջ ծննդյան օրը։

Հիշատակը և տեղը պատմության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեննի Գոլսոնը, որը Բրաունի հետ էր աշխատում Լեյոնել Հեմպտոնի ժազային խմբում, գրել է կոմպոզիցիա նրա մասին «Ես հիշում եմ Կլիֆֆորդին» (I Remember Clifford)։ Ստեղծագործությունը ջազային ավանդույթ դարձավ, համապատասխանաբա երաժիշտները, որոնք ստեղծում են իրենց մեկնությունը, հարգանքի տուրք մատուցել Բրաունին:

Հելեն Մերրիլը, որը համագործակցել է Բրաունի հետ 1954 թվականինն (Ալբոմ Helen Merrill with Clifford Brown, EmArcy), ձայնագրել է «Բրաունի: Նվիրվածէ Կլիֆֆորդ բրաունին» Ալբոմի մեջ մտնում է մենակատարային և համագործակցային ստեղծագործություններ, որոնք կատարել են այնպիսի հայտնի ջազ շեփորահարներ, ինչպիսիք են Լև Զոլովը, Թոմ Գարելը, Ուալաց Ռունին և Ռոյ Հարդգրովը:

Արտուրո Սանդովալի երկրորդ ալբոմի ներածությունը (Կուբայից հեռանալուց հետո) կոչվում է «Ես հիշում եմ Քլիֆորդին»։

Ամեն տարի Դելավեր նահանգի Ուիլմինգթոն քաղաքում անցկացվում է Քլիֆորդ Բրաուն ջազի փառատոնը։

«Բրաունին ասում է» վավերագրական ֆիլմը Ուիլմինգթոնում ծնված ջազ դաշնակահար Դոն Գլադենի տարիների աշխատանքի արդյունքն է և ներառում է հարցազրույցներ Բրաունին ճանաչող մարդկանց հետ: Գլեյդենի որդի Բրեդը համատեղել է այս հարցազրույցները արխիվային լուսանկարների և տեսանյութերի հետ, որոնք արվել են Քլիֆորդի կյանքի ընթացքում: Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2008 թվականին Արվեստների համալսարանի (Ֆիլադելֆիա) կազմակերպած Քլիֆորդ Բրաունի հատուկ եռօրյա սիմպոզիումում, որի ընթացքում ելույթ են ունեցել Բրաունի խմբի երաժիշտները (Բեննի Գոլսոն և Լուի Դոնալդսոն) և երաժիշտներից այլ կատարողներ (Մարկուս Բելգրեյվ): , Թերենս Բլանչարդ և Ջոն Ֆեդչոկ):

Իոսիֆ Բրոդսկին 1993 թվականին գրեց բանաստեղծություն Կլիֆֆորդ Բրաունի հիշատակին։

Դիսկոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես մենակատար

  • Memorial Album (Blue Note, 1953)
  • Memorial (Prestige, 1953)
  • The Clifford Brown Big Band in Paris (Prestige, 1953)
  • The Clifford Brown Sextet in Paris (Prestige, 1953)
  • Daahoud (Mainstream Records, 1954)
  • Clifford Brown: Jazz Immortal (Pacific Jazz, 1954, Rudy Van Gelder remastering, 2001)
  • Brown and Roach Incorporated (EmArcy, 1954)
  • Study in Brown (EmArcy, 1955)
  • Max Roach and Clifford Brown in Concert (GNP Crescendo, 1955)
  • Clifford Brown and Max Roach (EmArcy, 1955)
  • Clifford Brown with Strings (EmArcy, 1955)
  • Clifford Brown and Max Roach at Basin Street (EmArcy, 1956)


Որպես կատարող

Արտ Բլեյքիի հետ

  • A Night at Birdland Vol. 1 (Blue Note, 1954)
  • A Night at Birdland Vol. 2 (Blue Note, 1954)
  • A Night at Birdland Vol. 3 (Blue Note, 1954)

Ջեյ Ջոնսոնի հետ.

  • The Eminent J. J. Johnson Volume 1 (Blue Note, 1953)

Հելեն Մերիլի հետ (EmArcy, 1954)

Սարա Վոնի հետ: Sarah Vaughan with Clifford Brown (EmArcy, 1954)


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Nick Catalano, Clifford Brown: The Life and Art of the Legendary Jazz Trumpeter (Oxford University Press, 2001)

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]