Jump to content

Մասնակից:ՌուզԱննա Գաբրիելյան/Ավազարկղ1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՌուզԱննա Գաբրիելյան/Ավազարկղ1

Դեյվիդ Գոտիե (), կանադացի-ամերիկացի փիլիսոփա, ով առավել հայտնի է բարոյագիտության իր նեոհոբսական սոցիալական պայմանագրի (համաձայնագրի) տեսությամբ, որը մշակվել է 1986 թվականին իր «Բարքեր ըստ համաձայնագրի» գրքում։

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոտիեն ծնվել է Տորոնտոյում 1932 թվականին: Ավարտել է Տորոնտոյի համալսարանը՝ բակալավրի աստիճանը գերազանցությամբ (անգլ.՝ B.A. (Hons.)), 1954), Հարվարդի համալսարանը՝ մագիստրոսի կոչմամբ (անգլ.՝ A.M., 1955) և Օքսֆորդի համալսարանը՝ փիլիսոփայության բակալավրի աստիճանով (անգլ.՝ B.Phil., 1957; D.Phil., 1961):[1]

Նա դասավանդել է Տորոնտոյի համալսարանում 1958-ից մինչև 1980 թվականը` միանալով Փիթսբուրգի համալսարանի փիլիսոփայության ամբիոնին, որտեղ էլ արժանացել է վաստակավոր ծառայության պատվավոր պրոֆեսորի կոչման:

Գոտիեն նաև այցելություններ է ունեցել Լոս Անջելեսի կալիֆորնիական համալսարան (անգլ.՝ University of California, Los Angeles), Բերքլիի կալիֆորնիական համալսարան (անգլ.՝ University of California, Berkeley), Փրինսթոնի համալսարան (անգլ.՝ Princeton University), Իրվայնի կալիֆորնիական համալսարան (անգլ.՝ University of California, Irvine) և Ուոթերլուի համալսարան (անգլ.՝ University of Waterloo):

1979 թվականին նա դարձել է Կանադայի թագավորական ընկերության պատվավոր անդամ (անգլ.՝ Royal Society of Canada):

Փիլիսոփայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոտիեն բազմաթիվ հոդվածների հեղինակ է, ամենակարևորներից մի քանիսը հավաքագրված են «Բարոյագիտական հարաբերություններ» գրքում (անգլ.՝ Moral Dealing), ինչպես նաև մի շարք այլ գրքերում, այդ թվում՝ «Պրակտիկ տրամա» (անգլ.՝ Practical Reasoning), «Լևիաթանի տրամաբանությունը» (անգլ.՝ The Logic of Leviathan), «Բարոյագիտությունն ըստ համաձայնագրի» (անգլ.՝ Morals by Agreement) և «Ռուսո՝ գոյության զգացումը» (անգլ.՝ Rousseau: The Sentiment of Existence).

Բարոյագիտության տեսության մեջ իր մշտական աշխատանքի հետ մեկտեղ, Գոտիեն հետաքրքրված է եղել նաև քաղաքական փիլիսոփայությամբ, հատկապես Հոբսի և Ռուսոյի գործունեությամբ։ Նա աշխատել է գործնական ռացիոնալության տեսության վրա՝ փորձելով կանտյան կամ արիստոտելյան հիմունքները ուսումնասիրելուց առաջ սկզբում հասկանալ տնտեսական ռացիոնալությունը:

Գոտիեն արժեքը դիտարկում է անհատների սուբյեկտիվ նախապատվությունների տեսանկյունից և պնդում է, որ օգտակարության պարզ առավելագույնին հասնելու բարոյական սահմանափակումները խելամտորեն արդարացված են: Նա պնդում է, որ առավել խելամիտ է հրաժարվել պարզ առավելագույնին հասնելու ձգտումից և փոխարենն ընդունել սահմանափակ առավելագույնի տրամաբանությունը, ըստ որի՝ անհատը որոշում է համագործակցել բոլոր նմանատիպ տրամադրվածությամբ անձանց հետ (նրանց հետ, ովքեր հակված են համագործակցության) և հրաժարվել մյուսներից (ուղիղ առավելագույնի հասնողներից), քանի որ հաճախակի համագործակցությունն ավելի մեծ արդյունք է տալիս, քան հաճախակի փոխադարձ շեղումները պայմանագրերից (ինչպես օրինակ՝ «Բանտարկյալի երկընտրանք» խաղում): Գոտիեի պայմանագրային էթիկայի համաձայն՝[2] բարոյական սահմանափակումներն արդարացված են, քանի որ դրանք բոլորիս ավելի լավ են դարձնում՝ մեր նախասիրությունների տեսանկյունից (ինչպիսին էլ որ դրանքլինեն): Արդյունքն այն է, որ լավ բարոյական մտածողությունը պարզապես միջոց-նպատակ տրամաբանության ուռճացված և նուրբ ռազմավարական տարբերակն է:

Գրականության ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Practical Reasoning: The Structure and Foundations of Prudential and Moral Arguments and Their Exemplification in Discourse (Oxford: Clarendon Press, 1963).
  • The Logic of Leviathan: The Moral and Political Theory of Thomas Hobbes (Oxford: Clarendon Press, 1969).
  • Morals by Agreement (Oxford: Oxford University Press, 1986)
  • Moral Dealing: Contract, Ethics, and Reason (Ithaca, Cornell University Press, 1990).
  • Rousseau: The Sentiment of Existence (Cambridge: Cambridge University Press, 2006).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. University of Pittsburgh, David Gauthier: Biography
  2. Peter Byrne, The Philosophical and Theological Foundations of Ethics, Springer, 2016, p. 98

Այլ աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • E. F. Paul, F. D. Miller Jr., and J. Paul, eds., The New Social Contract: Essays on Gauthier (Oxford: Blackwell, 1988).
  • Peter Vallentyne, ed., Contractarianism and Rational Choice: Essays on David Gauthier's Morals by Agreement (New York: Cambridge University Press, 1991.)
  • David Gauthier and Robert Sugden, eds., Rationality, Justice and the Social Contract: Themes from Morals by Agreement (Hertfordshire: Harvester Wheatsheaf, 1993).
  • Christopher W. Morris, and Arthur Ripstein, eds., Practical Rationality and Preference: Essays for David Gauthier (New York: Cambridge University Press, 2001)
  • John G. Messerly, "Constrained Maximizers in Iterated Contexts," Southwest Philosophy Review, 1994, 107–111.
  • John G. Messerly, "The Omission of Unconditional Cooperators: A Critique of Gauthier’s Argument for Constrained Maximization," Philosophical Studies 67, 1992, 19–39.