Մասնակից:Պավել Սահակյան/ավազարկղ76

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բորորո, հնդկացի ազգ Բոլիվիայում (2 հազար մարդ) և Բրազիլիայում (հազար մարդ): Ինքնանվանումը` օրարիմուգուդոգե, այսինքն՝ «օրարի ձկների մարդիկ»: Բրազիլիայում հիմնականում ապրում են Մատու Գրոսու նահանգում։ Լեզուն բորորոն է` բորորոների լեզվաընտանիքից: Դավանում են քրիստոնեություն և պահպանում ավանդական հավատալիքները[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

18-րդ դարում բորորոներն առաջին շփումներն են հաստատել եվրոպացիների հետ: Այդ ընթացքում նրանք ապրում էին Գուապորե և Արագուա գետերի ավազաններում: 20-րդ դարում ձուլվել են։ Բաժանվել են երկու խմբի` արևմտյան և արևելյան: Արևմտյան խմբում առանձնանում էր ևս մեկ հատուկ խումբ՝ ումուտինան, ինքնանվանումը՝ բալորիե։ Նրանք բոլորից տարբերվում էին մշակութային և մարդաբանական առումներով:

20-րդ դարի կեսերին նրանք խառնվել են շավանտե ժողովրդի հետ:

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական զբաղմունքներն են երկրագործությունը, ձկնորսությունը, որսորդությունը, հավաքչությունը: Հիմնական մշակաբույսերն են եգիպտացորենը, դառը և քաղցր մանիոկան, բրինձը, բամբակենին, ծխախոտը և այլն:

Տղամարդկանց առօրյա հագուստ է ծառայում սեռական օրգաններին դրված տերևը։ Արարողությունների ժամանակ կրում են զարդարանքներով, տարբերիչ նշաններով գոտի։ Ստորին շուրթը դակում էին զարդեր կրելու համար[2]:

Ավանդական կացարանը երկար շալաշն էր, 20-րդ դարում սկսել են կառուցել երկթեք տանիք ունեցող ուղղանկյուն տներ, որոնք փոխառել են կրեոլներից[3]:

Սոցիալական կազմակերպվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիքն ընդլայնված է: Սերունդը մայրական գծով է, տոտեմային։ Ցեղը բաժանված էր էկզոգամ ֆրատրիաների։ Նրանց տները գտնվում էին գյուղի ծայրերում՝ իրար դիմաց։ Գյուղն ունեցել է օղակաձև հատակագիծ, կենտրոնում տղամարդկանց տունն է եղել: Հուղարկավորության արարողությունները, տղամարդկանց նախաձեռնություններն անցկացվել են առանց կանանց (արգելք):

Արարողություններն անցկացվել են պարզունակ երաժշտական գործիքների օգտագործմամբ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Bororo language». Արխիվացված է օրիգինալից 2008-05-29-ին. Վերցված է 2007-09-21-ին.
  2. «Last of the Bororos 1930–1931». Human Studies Film Archives. Smithsonian Institution.
  3. Lévi-Strauss, Claude (1990). The Raw and the Cooked. Chicago: University of Chicago Press. ISBN 978-0-226-47487-8.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Энциклопедия "Народы и религии мира", ред. В. А. Тишков, М.-1998.
  • Языки и диалекты мира, М.-1982.
  • Березкин Ю. Е. Голос дьявола среди снегов и джунглей. Лениздат.-1987.