Մասնակից:Պավել Սահակյան/Ավազարկղ5

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կարեն Իսրայելյան (), հայ ֆուտբոլիստ, «Արարատ» ֆուտբոլային ակումբի դարպասապահ, Հայաստանի ֆուտբոլի պատանեկան և ազգային հավաքականների նախկին խաղացող։

Ակումբային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարեն Իսրայելյանը ծնվել է Գյումրիում (այդ ժամանակ քաղաքը կոչվում էր Կումայրի) Հայաստանի անկախության առաջին տարում։ Երկու տարի անց ծնողների հետ տեղափոխվել է Ռուսաստան՝ Կիրով քաղաք։ Հինգ տարի համառորեն խնդրել է մորն իրեն ֆուտբոլի տանել, և այդտեղից էլ սկսվել է պատանի ֆուտբոլիստի գործունեությունը։ Իսրայելյանի ընտանիքը հետաքրքրվում էր ֆուտբոլով և սիրում էր դիտել հետաքրքիր խաղերը, ուստի ապագա պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի մասնագիտության ընտրությունն ակնհայտ էր։ Իսրայելյանը հետաքրքրվում էր միայն ֆուտբոլով, և ֆուտբոլից բացի ոչնչով չէր ուզում զբաղվել։ Կիրովում ընդունվել է «Սպարտակ» ֆուտբոլային դպրոց, որտեղ հաճախել է մինչև 12 տարեկանը։ Այնուհետև տեղափոխվել է մոսկովյան «ԲԿՄԱ»։ Որոշ ժամանակ անցկացնելով բանակային դպրոցում՝ 13 տարեկանից տեղափոխվել է «Տորպեդո» ֆուտբոլային ակումբ, իսկ 14 տարեկանից՝ «Նիկա» ֆուտբոլային դպրոց (Մոսկվա)։ Այդքանով Իսրայելայանի գործունեության ռուսական փուլն ավարտվել է, և ֆուտբոլիստը տեղափոխվել է Երևան։

Փյունիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին Հայաստանի հավաքականի մարզչական շտաբի հրավերով մինչև 19 տարեկանը մասնակցեց մի խաղի, որի ավարտից հետո «Փյունիկ» ակումբի ներկայացուցիչը մոտեցավ Իսրայելյանին և առաջարկեց միանալ ակումբին: 16 տարեկանում Իսրայելյանը ստորագրեց իր առաջին պայմանագիրը[1]։

2010 թվականի խաղաշրջանում նշանակվեց ակումբի հիմնական թիմում և մարզումներն անցկացրեց հիմնական թիմի, իսկ խաղերը՝ Առաջին լիգայում հանդես եկող փոխարինող թիմի կազմում՝ «Փյունիկ-2»-ում։ Այդ տարի անցկացրեց շուրջ 20 հանդիպում՝ երբեմն դաշտ դուրս գալով թիմի ավագի թևկապով։ Հիմնական կազմում առաջին խաղն անցկացրեց «Բանանց»-ի հետ խաղում 2010 թվականի սեպտեմբերի 24-ին՝ Հայաստանի ֆուտբոլի Սուպերգավաթի շրջանակներում։ Իր դարպասը ոչ մի գնդակ չընդունելու արդյունքում Իսրայելյանը նվաճեց Հայաստանի սուպերգավաթը: Դա Իսրայելյանի համար երրորդն էր ակումբի կազմում հանդես գալու շրջանակներում։ 2011 թվականին թիմից Արթուր Լեսկոյի և Էդվարդ Հովհաննիսյանի հեռանալուց հետո Իսրայելյանը դարձավ թիմի հիմնական դարպասապահը[2]։ Առաջին մրցաշրջաններում Իսրայելյանի մրցակիցը ակումբի նորակոչիկ Դյորդե Պանտիչն էր, սակայն մի շարք անարդյունավետ խաղերի պատճառով ղեկավարությունը շտապ խզեց սերբ դարպասապահի հետ կնքած պայմանագիրը, և Իսրայելյանը հաստատուն տեղ զբաղեցրեց դարպասում[3]։ 2011 թվականի հուլիսի 12-ին անցկացրեց առաջին խաղը Չեմպիոնների Լիգայում՝ չեխական «Վիկտորիա» թիմի հետ խաղում, որն ավարտվեց 0:4 հաշվով «Փյունիկ»-ի պարտությամբ[4]։ 2011 թվականի Հայաստանի Բարձրագույն խմբի ամենահուսալի դարպասապահների ցանկում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը՝ ակումբի գործընկեր Արսեն Պետրոսյանից հետո[5]։ Նախքան Հայաստանի առաջնության մրցանակակիրների պարգևատրման արարողությունը ակումբի գործադիր տնօրեն Կարեն Հարությունյանը Իսրայելյանին հայտնեց, որ որոշել է հրաժարվել նրա ծառայություններից: Իսրայելյանն ինքը չէր պատրաստվում հեռանալ ակումբից[1]։

2012 թվականի հունվարի սկզբին ակումբի ղեկավարությունը և Իսրայելը փոխադարձ համաձայնությամբ դադարեցրին պայմանագիրը, որը ուժի մեջ էր մինչև 2012 թվականի դեկտեմբերի 1-ը[6]։

Ուլիս[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հունվարի 10-ին Իսրայելյանը պայմանագիր կնքեց Երևանի «Ուլիս» ֆուտբոլային ակումբի հետ։ Հունվարի 19-ին Թուրքիայում կայացած մարզումային հավաքի ժամանակ ստացավ ծանր վնասվածք՝ ծնկի խաչաձև ջլերի պատռվածք։ 8 ամիս Մոսկվայում վերականգնվելուց հետո վերադարձավ մեկնարկային կազմ և մեկնարկը նշանավորեց իր նախկին թիմի՝ «Փյունիկ»-ի դեմ 1:0 հաշվով տարած հաղթանակով։

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի նոյեմբերի 24-ի տվյալներ

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթներ Եվրոգավաթներ Ընդհանուր
Հանդիպումներ Գոլեր Հանդիպումներ Գոլեր Հանդիպումներ Գոլեր Հանդիպումներ Գոլեր
Փյունիկ ՖԱ 2011 14 -13 5 -4 2 -9 21 -26
Ընդհանուր 14 −13 5 −4 2 −9 21 −26
Ամբողջ կարիերայի ընթացքում 14 -13 5 -4 2 -9 21 -26

Կարիերա ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսրայելյանի առաջին հանդիպումները թվագրվում են 2009 թվականի հոկտեմբերին։ Այդ ժամանակ նա երկու հանդիպում է անցկացրել Հայաստանի ֆուտբոլի պատանեկան հավաքականի կազմում։ Առաջին խաղն անցկացրել է 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության ընտրական խաղում։ Խաղացել է ավստրիացի հասակակիցների դեմ, որոնց զիջել է 1:5 հաշվով[7]։ Հաջորդ տարի Իսրայելյանը ևս մի քանի անգամ հրավիրվել է հավաքականի կազմ։ Նույն թվականին հրավեր է ստացել Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլևի կողմից[8][9]։ Սակայն Էդվարդ Հովհաննիսյանի և Գևորգ Պրազյանի հետ մրցակցության պատճառով երկրորդ հավաքականի կազմում նորամուտ տեղի չունեցավ։

2011 թվականի օգոստոսի 10-ին հանդես եկավ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում։ Այդ ժամանակ Իսրայելյանը 19,5 տարեկան էր։ Լիտվայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում մասնակցեց ողջ հանդիպմանը և նորամուտը մթագնեց խոշոր պարտությամբ՝ 0:3 հաշվով[10][11]։

Ընդամենը՝ 1 խաղ / −3 գոլ, 0 հաղթանակ, 0 ոչ ոքի, 1 պարտություն

(վերանայվել է 2011 թվականի օգոստոսի 10-ի դրությամբ)

Հաջողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած չէ։ Ունի հայր՝ Սարգիսը, մայր՝ Կարինեն, և եղբայր՝ Վլադիմիրը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Карен Исраелян: Получается, что я не был достоин играть в команде» (ռուսերեն). Armsport.am. Արխիվացված է օրիգինալից 2012-03-14-ին. Վերցված է 07.04.2012-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «Пюник выставил Эдварда Оганнесяна на трансфер» (ռուսերեն). Armsport.com. Արխիվացված է օրիգինալից 2011-01-23-ին. Վերցված է 1.5.2011-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Пюник отказался от сербского голкипера» (ռուսերեն). Armsport.com. Արխիվացված է օրիգինալից 2011-04-21-ին. Վերցված է 1.5.2011-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «12.07.11 «Пюник» 0 - 4 «Виктория»» (ռուսերեն). FFA.am. Արխիվացված է օրիգինալից 2012-07-29-ին. Վերցված է 16.07.2011-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն); horizontal tab character in |title= at position 9 (օգնություն)
  5. «Самые надёжные вратари прошедшего сезона» (ռուսերեն). Armsport.am. Արխիվացված է օրիգինալից 2013-01-14-ին. Վերցված է 07.04.2012-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  6. «Договор с Кареном Исраеляном расторгнут» (ռուսերեն). Armsport.am. Արխիվացված է օրիգինալից 2012-03-13-ին. Վերցված է 07.04.2012-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Карен Исраелян» (ռուսերեն). UEFA.com. Վերցված է 1.5.2011-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Серритслев опубликовал состав молодежки» (ռուսերեն). Armsport.com. Արխիվացված է օրիգինալից 2010-09-05-ին. Վերցված է 1.5.2011-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Молодежка направилась в Тбилиси без основного голкипера» (ռուսերեն). Armsport.com. Արխիվացված է օրիգինալից 2010-09-08-ին. Վերցված է 1.5.2011-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «Сборная Армении крупно проиграла литовцам» (ռուսերեն). Armfootball.com. Արխիվացված է օրիգինալից 2012-07-06-ին. Վերցված է 11.08.2011-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  11. «Протокол матча Литвы — Армения» (ռուսերեն). FFA.am. Արխիվացված է օրիգինալից 2012-07-06-ին. Վերցված է 11.08.2011-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]