Մասնակից:Մարիամ Բաղդասարյան/Ավազարկղ 52

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աուլիի Կրավալիո
Auli'i Cravalho
Կրավալիոն «Մոանա» մուլտֆիլմի պրեմիերային, 2016 թվական դեկտեմբեր, Սամոա
Ի ծնե անուն՝Աուլիի Կրավալիո
Ծննդյան թիվ՝նոյեմբերի 22, 2000(2000-11-22) (23 տարեկան)
Ծննդավայր՝Կոխալա, Հավայի, ԱՄՆ
Երկիր՝ԱՄՆ
Ազգություն՝չինացի
իռլանդացի
հավայացի
պորտուգալացի
պուերտոռիկացի
Քաղաքացիություն՝Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտություն՝Դերասանուհի
Երգչուհի
Կարիերա՝2016 թվականից մինչև այսօր
IMDb։ID 7635388

Աուլիի Կրավալիո (անգլ.՝ Auli'i Cravalho, 2000 թվական նոյեմբերի 22, Կոխալա, Հավայի, ԱՄՆ) - ամերիկացի դերասանուհի և երգչուհի: Նրա կինեմատոգրաֆիայի դեբյուտն է հանդիսանում 2016 թվականին «Դիսնեյ» ընկերության կողմից թողարկված Մոանա մուլտֆիլմի հնչյունավորումը[1][2][3][4]:

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրավալիոն ծնվել է Կոխալա քաղաքում, Հավայի, ԱՄՆ: Նա ունի չինական, իռլանդական, հավայական, պորտուգալական և Պուերտոռիկական արմատներ: Նրա ազգանունը հավանականորեն ծագել է տարածված պորտուգալական` Կարվալիո ազգանունից[5]: Աուլիին ընդունվել է Kamehameha Schools' Kapālama Հավայների ամենահեղինակավոր քոլեջներից մեկը:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրավալիոն հայտնել է, որ նա ի սկզբանե չէր պատրաստվում մասնակցել Մոանայի քասթինգին, քանի որ ըստ նրա խոսքերի «YouTube-ում արդեն այնքան հիանալի նյութեր կային»[6]: Այդուհանդերձ, Օահուից ժամանած «տաղանդների գործակալը», հայտնաբերել է Աուլիին բարեգործական մրցույթում և հրավիրել նրան մուլտֆիլմի քասթինգ[6]:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]