Մասնակից:Մանե Արճիս/Պանֆորտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանե Արճիս/Պանֆորտե

Պանֆորտե (իտալ.՝ Panforte), իտալական ավանդական քաղցրավենիք, որը հիմնականում պատրաստում են Սուրբ Ծննդի ժամանակ: Իրենից ներկայացնում է թանձր քաղցրաբլիթ, կովրիժկա կամ նշով, ընկույզով, չրերով և հատապտուղներով կարկանդակ: Քաղցրավենիքի անվանումը ծագել է իտալական «pane»՝ «հաց» և «forte»՝ «ուժեղ» բառից:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին վկայությունը քաղցրավենիքի մասին կապվում է 1000 թվականի հետ, երբ այն անվանվում էր իտալ.՝ Pane Natalizio («Սուրբ Ծննդի հաց») կամ իտալ.՝ Pane Aromatico («անուշահոտ հաց»), կամ էլ իտալ.՝ Pan Pepatus: Այն անվանում են նաև «Սիենական կարկանդակ»:

Պանֆորտեի ստեղծման վերաբերյալ գոյություն ունեն մի շարք լեգենդներ: Մի վարկածում ասվում է, որ պանֆորտեն առաջին անգամ թխել է Սիենական վանքի մի վանահայր՝ որոշելով հոգ տանել քաղաքացիների առողջության մասին, ով հոգնել էր քաղաքի երկար պաշարումից: Մեկ այլ լեգենդում ասվում է, որ մի փոքրիկ տղա նորածին Քրիստոսին է ձգել հացի կտոր ու նուշ, և դա վեր է ածվել անուշահոտ քաղցրավենքիքի:

1370 թվականին վենետիկցիները սկսել են ուտել քաղցրավենիքը տոներին: Շնորհիվ բազմաթիվ համեմունքների, որոնք տալիս են ուժեղ բուրմունք, այս հացը համարվում էր ուժեղ գրգռիչ միջոց: Մի քանի դար անց՝ Էնրիկո Ռիգին՝ հրուշակեղենի սեփականետերը, որը մասնագիտացված էր քաղցր հացի պատրաստման վրա, թագուհի Մարգարիտա Սավոյսկայի այցի կապակցությամբ պատրաստել է պանֆորտեի նոր տեսակ՝ «Պանֆորտե Մարգարիտա»: Սպիտակ պանֆորտեն տարբերվում էր ավանդական այլ մեթոդներից, որում մրգերին ավելացնում էին մարցիպան, որը քաղցրավենիքը դարձնում էր ավելի փափուկ, փխրուն: Ներկայումս գոյություն ունեն քաղցրավենիքի պատրաստման բազում եղանակներ, և այս աղանդերը կարելի է գտնել ցանկացած իտալական հրուշակեղենի կետերում[1][2]:

Պատրաստման եղանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանֆորտեն թխվում է փոքր ձևերով, տարբեր տեսակների պատրաստման տեխնոլոգիան նման է, սովորաբար տարբերվում է չրերի, ընկույզների, չամիչի, համեմունքների հավաքածուով։ Այն կազմված է ալյուրից, չորացրած մրգերից, ջրից, որի մեջ նախկինում թրջել էին խնձորը:

Պանֆորտեն ունի երկար պահպանման ժամկետ՝ մինչև կես տարի:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. [1] իտալական բաղադրատոմս:
  2. «Agriculture and Rural Development». Վերցված է 2019-01-05-ին.