Մասնակից:Լիանա Սարգսյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մելիքսեթ Արամի Պողոսյան
ԾածկանունՄելո
ԾննդավայրՏեղ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ծառայության տարիներ1988-2017
Կոչումգնդապետ
Հրամանատարն էր«Մելիք Բարխուդար» ազտագրական ջոկատի հրամանատար
Մարտեր/
պատերազմներ
«Թուրուսի խութի» գրավում, Լաչինի ազատագրում, Դեյխանի, Ղոչազի, Կուբաթլիի, Ջեբրայիլի, Զանգելանի, Ֆիզուլիի ազատագրում

Մելիքսեթ Արամի Պողոսյան (առավել հայտնի է Մելո անունով), օգոստոսի 31, 1960, Տեղ, Գորիսի շրջան, ազատամարտիկ, արցախյան ազատամարտի մասնակից, «Մելիք Բարխուդար» ազտագրական ջոկատի հրամանատար, Գորիս քաղաքի նախկին զինկոմ, գնդապետ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մելիքսեթ Պողոսյանը ծնվել է 1960 թվականի օգոստոսի 31-ին Գորիսի շրջանի Տեղ գյուղում: Միջնակարգ կրթությունը ստացել է Տեղ գյուղի միջնակարգ դպրոցում՝ 1967-1977 թվականներին։ Դպրոցն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Տեղ գյուղի կոլտնտեսությունում: Այնուհետև զորակոչվել է կարմիր բանակ, ծառայությունը խորհրդային բանակում անց է կացրել Հունգարիայում, եղել է տանկիստ[2]։

Արցախյան շարժման առաջին օրերից որպես կամավորական մասնակցում է գյուղի պաշտպանությանը։ 1989 թվականին նա միավորում է Տեղ գյուղի կամավորական ջոկատները և ստեղծում «Մելիք-Բարխուդար» ինքնապաշտպանական ջոկատը և կամավորների կողմից ընտրվում ջոկատի հրամանատար: «Մելիք-Բարխուդար» ջոկատը 1989-1990 թվականներին նրա գլխավորությամբ մասնակցել է Տեղ, Խնձորեսկ, Կոռնիձոր, Շուռնուխ, Խանածախ, Խոզնավար գյուղերի պաշտպանությանը։ 1990-1991 թվականներին հատուկ գնդի կազմում Մելիքսեթ Պողոսյանը մասնակցել է ՀՀ սահմանների պաշտպանության համար մղված մարտերին: 1992 թվականի մայիսի 12-ին Տեղ գյուղում գտնվող Մելիք-Բարխուդարի տանը ժողով է տեղի ունենում, որտեղ որոշվում է գրավվել «Թուրուսի խութ» կոչվող ռազմավարական հենակետը, որտեղից ադպբեջանցիներն անընդհատ գնդակոծում էին հայկական գյուղերին: Մելիքսեթ Պողոսյանը հետախուզական աշխատանք կատարելուց հետո իր ջոկատի մարտիկների հետ նետվում է մարտի։ Մարտի ընթացքում ադրբեջանցիները տալիս են զոհեր, մեծ քանակությամբ ռազմավար և թողնելով «Թուրուսի խութ» հենակետը նահանջում են։ Ադրբեջանցիներից առգրավված զենք-զինամթերքով «Մելիք-Բարխուդար» ջոկատը Մելիքսեթ Պողոսյանի գլխավորությամբ մայիսի 18-ին մասնակցեել են նաև Լաչինի ազատագրմանը:

Մելիքսեթ Պողոսյանը իր ջոկատով մասնակցել է Դեյխանի, Ղոչազի, Կուբաթլիի, Ջեբրայիլի, Զանգելանի, Ֆիզուլիի գրավմանը, որտեղ էլ վիրավորվել է։

2007 թվականին նշանակվել է Գորիսի շրջանի զինկոմ, 2017 թվականին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Մելիքսեթ զորացրվել։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Պարգևներ և մեդալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Արիության համար» մեդալ, 1996
  • ԼՂՀ-ի «Մայրական երախտագիտության» մեդալ, 2000
  • «Մարտական գործողությունների մասնակցի» մեդալ, 2000
  • «Հայաստանի Երկրապահ» հուշամեդալ, 2000
  • «1-ին աստիճանի Մարտական Խաչ» շքանշան, 2002
  • «Վազգեն Սարգսյան» մեդալ, 2003
  • «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալ, 2003[3]
  • «Անբասիր ծառայության համար» 2-ին աստիճանի մեդալ, 2004
  • «Մարտան ծառայության մեդալ», 2000
  • «ՀՀ և ԼՂՀ սահմաննեերի պաշտպանության համար մղվող գործողությունների մասնակցի» մեդալ, 2006
  • «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալ, 2006
  • «Հայաստանի 5-րդ բրիգադ» հուշամեդալ, 2006
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ, 2006
  • «Արծիվ Մահապարտների միության» մեդալ, 2000
  • «Գարեգին Նժդեհ» մեդալ, 2008
  • «Հաղթանակ» մեդալ, 2008
  • ԼՂՀ-ի «Մարտական ծառայության» մեդալ, 2010
  • «Վարդան Մամիկոնյան» մեդալ, 2010
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի մեդալ, 2011
  • «ՀՀ զինված Ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալ, 2011
  • «Անբասիր ծառայության համար» 3-րդ աստիճանի մեդալ, 2011
  • Անվանական զենք (CZ76P-07) տեսակի, 2000
  • «Անդրանիկ Օզանյան» մեդալ, 2012
  • «Մարշալ Բաղրամյան» մեդալ, 2012
  • ԼՂՀ պաշտպպանության բանակի հուշամեդալ, 2012
  • Անվանական զենք որսորդական հրացան, 2012
  • «Գարեգին Նժդեհ» հուշամեդալ, 2013
  • «Անբասիր ծառայության համար» 4-րդ աստիճանի մեդալ, 2013
  • «Դրաստամատ Կանայանի մեդալ», 2016
  • «Երկրապահ 25 տարի» հոբելյանական մեդալ, 2016

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մելիքսեթ Պողոսյան. «Հրադադար կա, բայց այնպես չէ, որ խախտումներ չկան… » | Syunacerkir.am». www.syuniacyerkir.am. Վերցված է 2019-05-14-ին.
  2. Մի «անկեղծ»
  3. LLC, Ayb Solutions. «ՄԵՐ ԲԱՆԱԿԸ ԱՄՈՒՐ ՁԵՌՔԵՐՈՒՄ Է, ՕՐՀՆՅԱԼ Է ՔՈ ԳՈՐԾԸ, ՀՐԱՄԱՆԱՏԱ՛Ր». Hay Zinvor (անգլերեն). Վերցված է 2019-05-15-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]