Jump to content

Մասնակից:Թրվանց Արա/Ավազարկղ55

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թրվանց Արա/Ավազարկղ55

Մայքլ Էնթոնի Ռայլի (անգլ.՝ Michael Anthony Riley, ), կարիերան ավարտած անգլիացի ֆուտբոլային մրցավար Լիդսից[1]։ Սպասարկել է Անգլիայի ֆուտբոլի լիգայի, Պրեմիեր Լիգայի, ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի հովանու ներքո անցկացվող միջազգային հանդիպումները։ Ներկայումս նա Անգլիայի պրոֆեսիոնալ մրցավարների խորհրդի ղեկավարն է։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականից Ռայլին աշխատել է ֆուտբոլի լիգայում որպես մրցավարի օգնական, իսկ 1994 թվականին սկսել է ինքն էլ դատել ֆուտբոլային հանդիպումները։ 1999 թվականին ստացել է ՖԻՖԱ-ի մրցավարի կարգավիճակ, ինչը թույլ է տվել նրան սպասարկել միջազգային հանդիպումները[2]։

Քննադատում

Ռայլին քննադատության է ենթարկվել 2004 թվականին «Մանչեսթեր Յունայթեդ»-«Արսենալ» հանդիպման իր մրցավարության համար, որտեղ նա նշանակեց 11 մետրանոց Ուեյն Ռունիի դեմ Սաուլ Քեմփբելի սխալ խաղի պատճառով։ Այս հանդիպումն ավարտվեց «Արսենալի» պարտությամբ, որից հետո Ռայլին քննադատության ենթարկվեց Արսեն Վենգերի, «Արսենալի» երկրպագուների և մի շարք բրիտանական օրաթերթների կողմից, օրինակ՝ Daily Mail[3]։

«Բոլթոն Ուոնդերերս» ֆուտբոլային ակումբի նախկին գլխավոր մարզիչ Սեմ Էլլարդայսը քննադատել է Ռայլիին 2006 թվականի հունվարի 14-ին «Բոլթոն»-«Բլաքբըրն Ռովերս» հանդիպման մրցավարության համար[4]։ Էլլարդայսը որոշեց հերքել ֆուտբոլային ասոցիացիայի մեղադրանքները սխալ վարքագծի վերաբերյալ[5], սակայն անձնական լսումներից հետո նա մեղավոր ճանաչվեց, տուգանվեց 2000 ֆունտ ստեռլինգով և զգուշացվեց[6]։

2006 թվականի մարտի 30-ին ՈՒԵՖԱ-ի գավաթի «Լևսկի» և «Շալկե 04» ֆուտբոլային ակումբների միջև խաղի ժամանակ նա խաղի մրցավարն էր։ Նա հեռացրեց «Լևսկի»-ի խաղացողին երկրորդ դեղին քարտի համար, թեև խախտումն ակնհայտ չէր։ Խաղից հետո «Լևսկի»-ի նախագահ Թոդոր Բատկովը մեկնաբանել է Ռայլիի որոշումը. «Այս բրիտանացի համասեռամոլը փչացրեց խաղը»[7], ինչի վերաբերյալ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան բողոքել է ՈւԵՖԱ-ին։

2006 թվականի հոկտեմբերի 14-ին Չելսի - Ռեդինգ խաղից հետո Ռայլին կրկին քննադատության ենթարկվեց: Այս խաղում Չելսիի դարպասապահ Պետր Չեխը գանգի լուրջ վնասվածք ստացավ[8]:

2008 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական խաղում Ալբանիայի և Նիդեռլանդների միջև, որը տեղի ունեցավ 2007 թվականի սեպտեմբերի 12-ին, Ռայլին չհաշվեց ալբանացիների խփած գոլը հանդիպման վերջին րոպեներին, երբ պաշտպան Մարիո Մելխիոտը գլխով գնդակն ուղարկեց սեփական դարպաս՝ ալբանացիների տուգանային հարվածից հետո։ Ռայլին չեղյալ է հայտարարել գոլը և տուգանային հարված նշանակել հոլանդացիների օգտին։ Նա նաև ավարտեց հանդիպումը ժամկետից երկու րոպե շուտ երկրպագուների կողմից նետված ֆայերների պատճառով[9]։ Ռայլիի չհաշվարկված գոլի համար շատ կոշտ էին քննադատում ալբանական լրատվամիջոցներն ու ֆուտբոլիստները։ Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիան նույնիսկ պաշտոնական բողոք է ուղարկել Ռայլիի մրցավարության դեմ ՈՒԵՖԱ-ին։

2009 թվականի փետրվարին Չելսի - Լիվերպուլ խաղում Ռայլին խաղադաշտից հեռացրեց Ֆրենկ Լեմպարդին Խավի Ալոնսոյի դեմ կատարած խախտման համար։ Այս հեռացումից հետո Լիվերպուլը երկու գոլ խփեց Չելսիին և հաղթեց 2:0 հաշվով։ Սակայն, դատելով տեսանկարահանումներից, հեռացման միջադեպում Լեմպարդը գնդակով է խաղացել, ինչի հետևանքով Չելսին բողոքարկել է կարմիր քարտը, որը չեղարկվել է։ Լեմպարդը հայտարարել է, որ մրցավարները պետք է խորհրդակցեն իրենց օգնականների հետ, նախքան խաղերում լուրջ որոշումներ կայացնելը[10][11]։ Նույն խաղում Սթիվեն Ջերարդը թույլ տվեց երկու պոտենցիալ հեռացման խախտում, բայց դրանք երկուսն էլ անտեսվեցին մրցավարի կողմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «David Moyes questions Mike Riley's allegiance to Manchester United» (անգլերեն). The Guardian. 17.04.2009. Արխիվացված է օրիգինալից 2012-03-31-ին. Վերցված է 2011-03-14-ին.
  2. Profile Արխիվացված 2008-04-17 Wayback Machine
  3. «United end Arsenal run» (անգլերեն). Daily Mail. 24.10.2004. Արխիվացված է օրիգինալից 2007-09-29-ին. Վերցված է 2011-03-14-ին.
  4. «Laptop manager with a passion for art» (անգլերեն). The Guardian. 30.04.2007. Արխիվացված է օրիգինալից 2008-07-06-ին. Վերցված է 2011-03-14-ին.
  5. «Allardyce denies charge» (անգլերեն). TheFA.com. 06.02.2006. Արխիվացված է օրիգինալից 2020-09-28-ին. Վերցված է 2011-03-14-ին.
  6. «Allardyce fined over ref tirade» (անգլերեն). BBC Sport. 06.04.2006. Արխիվացված է օրիգինալից 2017-12-23-ին. Վերցված է 2011-03-14-ին.
  7. «FA acts to defend referee Riley» (անգլերեն). BBC Sport. 01.04.2006. Արխիվացված է օրիգինալից 2006-05-14-ին. Վերցված է 2011-03-14-ին.
  8. «Reading 0 Chelsea 1» (անգլերեն). Royals Match Reports. Արխիվացված է օրիգինալից 2017-12-23-ին. Վերցված է 2011-03-14-ին.
  9. «Albania 0-1 Netherlands: Dutch scrape home» (անգլերեն). ESPN soccernet. 12.09.2007. Արխիվացված է օրիգինալից 2012-10-14-ին. Վերցված է 2011-03-14-ին.
  10. Moore, Glenn (04.02.2009). «Lampard free to play after blunder» (անգլերեն). The Independent. Արխիվացված է օրիգինալից 2010-03-27-ին. Վերցված է 2017-09-30-ին.
  11. «Officials should liaise – Lampard» (անգլերեն). BBC Sport. 04.02.2009. Արխիվացված է օրիգինալից 2009-02-07-ին. Վերցված է 2011-03-14-ին.