Մասնակից:Արմինե Աթոյան/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմինե Աթոյան/Ավազարկղ2

Նորիկ Գրիգորի Մուրադյան(), հայ քաղաքական գործիչ, տնտեսագետ, տնտեսական գիտությունների դոկտոր, գործարար[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորիկ Մուրադյանը ծնվել է 1941 թվականի հուլիսի 23-ին Վրաստանի Մարնեուլ քաղաքում Կարսի Թայլաուտ գյուղից գաղթած Գրիգոր Մուրադյանի բազմազավակ ընտանիքում: 1947 թվականին ընտանիքով տեղափոխվել և բնակություն են հաստատել Սպիտակ քաղաքում: Սովորել է Սպիտակի թիվ 2, այնուհետև 3 դպրոցում, զուգահեռ ավարտել է մեքենաշինոթյան տեխնիկումը: 1957-1960 թվականներին աշխատել է Սպիտակի շաքարի գործարանում, սկզբում որպես փականագործ, հետո բրիգադիր, արտադրամասի վարպետ: 1963-1966 թվականներին ծառայել է խորհրդային բանակում: Զորացրվելուց հետո 1966-1972 թվականներին աշխատել է Սպիտակի վերելակաշինական գործարանում՝ որպես վարպետ, տեխնոլոգ, արտադրամասի պետ: 1972 թվականին Կրասնոյարսկում աշխատել է որպես մոնտաժող, այդ նույն թվականին ավարտել է Կրասնոյարսկի տեխնոլոգիական ինստիտուտը, ստացել տեխնոլոգ-ինժեների որակավորում: 1973 թվականին վերադարձել է Սպիտակ, աշխատանքի անցել Սպիտակի կաշվի փոխարինիչների գործարանում, որպես գլխավոր տեխնոլոգ: 1974-1980 թվականներին աշխատել է Կիրովականի կարի արտադրամասի Սպիտակի մասնաճյուղի տնօրեն, այնուհետև գլխավոր տնօրենի տեղակալ: 1981-1988 թվականներին աշխատել է Սպիտակի կարի արտադրամասի գլխավոր տնօրեն: 1988-1990 թվականներին նշանակվել է Սպիտակի շրջկոմի առաջին քարտուղար, երկրաշարժի հետևանքների վերացման շտաբի պետ: 1989-1991 թվականներին եղել է ԽՍՀՄ ժողպատգամավոր: 1991-1993 թվականներին եղել է ՌԴ Ժողտնտեսության ակադեմիայի պրոֆեսոր, մինչև 2010 թվականը՝ գիտխորհրդի անդամ: 1993-1997 թվականներին եղել է ՌԴ արտաքին առևտրի նախարար տեղակալ: 1998 թվականից մինչև այժմ հանդիսանում է «Ինվեստվնեշտորգ» միավորման տնօրեն: Պարգևատրվել է «Ժողովուրդների բարեկամություն» շքանշանով: 2015 թվականի դեկտեմբերի 7-ին Նորիկ Մուրադյան նախաձեռնությամբ Սպիտակում բացվեց երկրաշարժի հետևանքները վերացրած զինվորներին նվիրված հուշարձան[2]:

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Спитак - эпицентр землетрясения: факты[3]
  • Խաչխար

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու որդի:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Мурадян Норайр Григорьевич». Վերցված է 28/08/2020-ին.
  2. «Սպիտակում բացվեց երկրաշարժի հետևանքները վերացրած զինվորների հուշարձանը». Sputnik Armenian. Վերցված է 2020-08-28-ին.
  3. «Мурадян, Норик Григорьевич - Спитак - эпицентр землетрясения: факты / - Search RSL». search.rsl.ru. Վերցված է 2020-08-28-ին.