Մասարու Իբուկա
Մասարու Իբուկա (井深 大 Իբուկա Մասարու, ապրիլի 11, 1908, Նիկկո Սիթի (Ճապոնիա) – դեկտեմբերի 19, 1997, Տոկիո), ճապոնացի էլեկտրոնիկայի արդյունաբերող: Համահիմնադիրն է այժմյան Սոնի ընկերության:[1]
1933 թ. ավարտել է Վասեդայի համալսարանը: Այնուհետև աշխատել է կինոժապավեն արտադրող ընկերության ֆոտո-քիմիական լաբորատորիայում: 1945 թ. թողել է այդ ընկերությունը և հիմնել է ռադիովերանորոգման արհեստանոց Տոկիոյում:
1946 թ. Իբուկան և Ակիո Մորիտան համատեղ հիմնում են Սոնի ընկերությունը, որը սկզբում կրում էր «Տոկիոյի տելեկոմունիկացիոն ինժեներական կորպորացիա» անունը (մինչ 1958): Իբուկայի շնորհիվ Սոնին առաջին ընկերությունը դարձավ, որը կիրառեց տրանզիստորային տեխնոլոգիան ոչ ռազմական նպատակներով: Իբուկան Սոնիի նախագահն էր 1950 ից մինչ 1971 թթ., իսկ 1971-1976 թթ. ընթացքում տնօրենը:
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ Kirkup, James. "Obituary: Masaru Ibuka," Independent (London). December 22, 1997.