Մառլենա Հովակիմյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հովակիմյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մառլենա Հովակիմյան
Ծնվել էմարտի 2, 1942(1942-03-02)[1] (82 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1963)
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր (1990)
Մասնագիտությունքիմիկոս

Մառլենա Ժիրայրի Հովակիմյան (մարտի 2, 1942(1942-03-02)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քիմիկոս-օրգանիկ։ Քիմիական գիտությունների դոկտոր (1990):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մառլենա Հովակիմյանը ծնվել է 1942 թվականի մարտի 2-ին, Երևան քաղաքում։ 1963 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1963 թվականից աշխատում է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Օրգանական քիմիայի ինստիտուտում[2]։ 1990 թվականից քիմիական գիտությունների դոկտոր է։

Սինթեզել է նոր տիպի ֆոսֆոբետաիններ (բացասական լիցքը b- կամ d- ածխածնի վրա)։ Հայտնաբերել է մի շարք ռեակցիաներ՝ b, b'-պոկումը և կատիոնոտրոպ O-C ալկիլ տեղաշարժը ֆոսֆոբետաիններում, անիոնոտրոպ ալկիլ տեղաշարժը ֆոսֆոնիումային հիդրօքսիդներում, a-ալկօքսի –b-բրոմէթիլֆոսֆոնիումային աղերի ջերմային, ջրային և սպիրտային ճեղքման մեխանիզմները[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=11163
  2. «STCOPC NAS RA». www.stcopc.sci.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։