Մաշտոց (հանդես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաշտոց
Տեսակպարբերական
Լեզուհայերեն
Հիմնադրվել է1997

«Մաշտոց», հասարակական, կրթամշակութային, հայագիտական եռամսյա հանդես։ Լոռու մարզի «Մաշտոց» կրթամշակութային կենտրոնի հրատարկություն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսնում 1997 թվականից (անդրանիկ համարը՝ Սուրբ Թարգմանչաց տոնին) Վանաձորում։ Հիմնադիր-խմբագիրը եղել է Գագիկ Աթաբեկյանը։ Ներկայացնում է հայագիտության, գրականության, մանկավարժության, կերպարվեստի, թատերարվեստի բնագավառների հայ երախտավորներին, ականավոր դեմքերին, ժամանակակից անվանի մարդկանց, տպագրում է քննական, վերլուծության նյութեր, անդրադառնում է հիշյալ ոլորտների նորություններին, կարևոր միջոցառումներին։ «Մաշտոցը» նպաստում է Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանն ու զարգացմանը։

Պարբերականի համարները տարածվում են նաև Արցախում և Սփյուռքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։