Մանրէային պարարտանյութեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մանրէային պարարտանյութեր, գյուղատնտեսական բույսերի համար օգտակար մանրէներ պարունակող պատրաստուկներ։ Մանրէային պարարտանյութերը խթանում են հողի կենսաքիմիական պրոցեսները և բարելավում բույսերի արմատային սննդառությունը։ Հայտնի տեսակներից են նիտբագինը, ռիզոտորֆինը, ազուռաբակւռերինը Ա ֆոսֆորաբակտերինը։

Նիտրագինն օգտագործվում է բակլազգի բույսերի պարարտացման համար։ Պատրաստվում է այդ ընտանիքի յուրաքանչյուր տեսակին բնորոշ պալարամանրէների ակտիվ ռասայից՝ դրանք բազմացնելով վարակազերծված և օրգանական նյութերով հարուստ միջավայրում։ Ստացվել է 1896 թ-ին, Գերմանիայում։ Մանրէները թափանցում են մազարմատների մեջ, գոյացնում պալարիկներ, ապա բազմանալով դրանց հյուսվածքներում, կապում են մթնոլորտի ազոտը, որի զգալի մասը յուրացվում է բույսի կողմից։ Նիտրագինն ավելի արդյունավետ է, երբ կիրառվում է օրգանական և հանքային պարարտանյութերի հետ։

Ռիզոտորֆինը օգտագործվում է բակլազգի բույսերի սերմերը պալարամանրէներով վարակելու համար։ Ստանում են աորֆի մանրուքը (որպես լցանյութ) γ ճառագայթներով վարակազերծելու և այդ սննդարար միջավայրում պալարամանրէների մաքուր կուլտուրայի ցանքի միջոցով։

Ֆոսֆորաբակաերինը սպիտակ, բաց մոխրագույն կամ դեղնավուն փոշի է։ Սրա յուրաքանչյուր գրամում պարունակում է 8, 5-16 միլիարդ մանրէների սպորներ, որոնք ունակ են ֆոսֆորօրգանական միացությունները մատչելի դարձնել բույսերի համար։ Առավել արդյունավետ է կիրառել օրգանական և հանքային պարարտանյութերի հեա։ Սովորաբար մանրէային պարարտանյութերը օգտագործում են սերմերի կամ տնկանյութերի հեա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 251