«Մանկավարժական թերթ», ամսագիր։ Լույս է տեսել 1878-1879 թվականներին, Թիֆլիսում։ Խմբագիր-արտոնատեր՝ Հ. Տեր-Հովհաննիսյան։ Տպագրել է նյութեր մանկավարժության վերաբերյալ, լուսաբանել Անդրկովկասի կրթական հաստատությունների գործունեությունը։ Կարևորել է ուսուցողական նյութերի օգտագործումը, մանկական և ժողովրդական երգերի ուսուցումը, մերժել պատիժը։ Հրատարակել է Ա. Բահաթրյանի «Մայրենի լեզվի ուսուցումը տարրական դպրոցների մեջ» (1878 թվական ), Ս.Մանդինյանի «Թվաբանության մեթոդիկայի մի քանի օրինակ» (1879 թվական ) հոդվածները։ Ծանոթացրել է եվրոսքացի նշանավոր մանկավարժներ Ֆ. Ֆրեոբելի, Ի. Պեստալոցցիի մեթոդներին։ Տպագրել է նաև գրախոսություններ, արտասահմանյան երկըրների մանկավարժական կյանքի նորություններ են[1][2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 233)։