Մանանա Մաթիաշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանանա Մաթիաշվիլի
Ծնվել էնոյեմբերի 30, 1978(1978-11-30) (45 տարեկան)
ԾննդավայրՌուսթավ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Վրաստան
Մայրենի լեզուվրացերեն
ԿրթությունԹբիլիսիի պետական համալսարան
Ազդվել էԿնուտ Համսուն, Էլիզաբեթ Բիշոփ, Սառա Քեյն և Աստվածաշունչ
Մասնագիտությունթարգմանչուհի, lector, Թարգմանչության տեսություն, լրագրող և բանասեր

Մանանա Մաթիաշվիլի (վրաց.՝ მანანა მათიაშვილი, նոյեմբերի 30, 1978(1978-11-30), Ռուսթավ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի բանաստեղծուհի, թարգմանչուհի, ժուռնալիստ, բանասիրական գիտությունների թեկնածու։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանանա Մաթիաշվիլին ծնվել է վրացական Ռուսթավ քաղաքում։ 2002 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը՝ ստանալով թարգմանության և գրական կապերի մագիստրոսի որակավորում, 2003-2006 թվականներին սովորել է այդ նույն ֆակուլտետի ասպիրանտուրայում և 2006 թվականի ապրիլին, հաջողությամբ պաշտպանելով «Թարգմանչական տեխնիկան Թոմաս Էլիոթից Զվիադ Ռատիանու կատարած վրացերեն թարգմանություններում» խորագիրը կրող ատենախոսական աշխատությունը, արժանացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի։

Ներկայումս Մանանա Մաթիաշվիլին թարգմանության տեսություն և պրակտիկա է դասավանդում «Կովկաս» համալսարանում։

2010 թվականին նրան շնորհվել է Վախուշտի Կոտետիշվիլու մրցանակ՝ որպես պոեզիայի լավագույն երտասարդ թարգմանիչներից մեկի[1]։ Բացի այդ, Մանանան մրցանակային երրորդ տեղն է զբաղեցրել արտասահմանյան թատերգությունների վրացերեն լավագույն թարգմանությունները բացահայտելու և թարգմանիչներին խրախուսելու նպատակով Շոթա Ռուսթավելու անվան պետական թատրոնի և Թումանիշվիլի հիմնադրամի համատեղ կազմակերպած մրցամնակաբաշխությունում։

Մանանա Մաթիաշվիլին բնակվում է Թբիլիսիում։ Ունի ամուսին և երեք դուստր։

Թարգմանությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Eight Children and the Truck by Anne-Cath. Vestly, translated from Norwegian to Georgian, 6 books. Bakur Sulakauri Publishing House. Tbilisi, 2015-2016
  • Amazing Giant Dinosaurs, թարգմանել է անգլերենից վրացերեն, 2015
  • Amazing Giant Animals, թարգմանել է անգլերենից վրացերեն, 2015
  • Usborne Visitors’ Guide to Ancient Rome, թարգմանել է անգլերենից վրացերեն, 2015
  • Animalium, Publishing House Big Picture Press, թարգմանել է անգլերենից վրացերեն, 2014
  • In Wonderland by Knut Hamsun, translated from Norwegian into Georgian, Tbilisi, Publishing House Litera, 9789994088317, 2010
  • The Human Being, գրական էսսեներ ժամանակակից վրացի գրողների ու աչքի ընկած հասարակական գործիչների մասին, Rustavi Publishing, 2007
  • Vakhushti Kotetishvili Prize 2010, Selected Translations of Elizabeth Bishop’s poems, Diogene Publishing, 2010 (co-author)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Vakhushti Kotetishvili Award ceremony for poetry translation». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 10-ին.